Երևան
12 °C
Արցախի առողջապահության նախկին նախարար Միքայել Հայրիյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Ռուբեն Վարդանյանին ուղղված հերթական գրառումն է արել՝ հայտարարելով, որ արցախցիներին փրկիչներ հարկավոր չեն, փոխարենը պետք է ընդամենը հանգիստ թողնել ժողովրդին:
«Մի՞թե մենք չունենք մեզանից հեռու մնալու պահանջ ներկայացնելու իրավունք, մենք չենք ուզում Ձեր փրկչական ծառայությունը, հանգիստ թողեք մեզ ու մեր ժողովրդին»,- գրել է Հայրիյանը:
Նախկին պաշտոնյայի գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության քաղաքացիները, այդ թվում՝ ես, վերջնականապես համոզվել էինք տասնամյակներ շարունակ մեր երկրում իրականացված կառավարման սխալ ու կործանարար լինելու մեջ: Պատերազմից հետո Արցախում քաոսի հանգեցնող ցանկացած գործողություն կարող էր իրականություն դառնալ: Բարեբախտաբար, ողջամտությունը և պետականության պահպանման գաղափարը պահպանվել էր գրեթե բոլորի մոտ, այդ պատճառով թեև մեծ դժվարությամբ, բայց ստիպված եղանք հանդուրժել որոշակի մարդկանց, որոշակի իրավիճակներ՝ լծվելով պետությունը ոտքի կանգնեցնելու գործին:
Երկու տարում Արցախը նորից կանգնել էր մեր սրբազան հողի վրա, արցախցու դեմքին նորից ժպիտ երևաց: Բայց այդ ընթացքում, երբ մեզանից յուրաքանչյուրը փորձում էր մի փոքր ներդրում ունենալ մեր առջև ծառացած խնդիրների լուծման գործում, կրկին մեկնարկեց իշխանությանը տիրանալու մրցավազքը կրկին այս օրհասական վիճակի համար ամենապատասխանատու մարդկանց միջև:
Հարգելի հայրենակիցներ, նորից ու նորից հայտարարում եմ՝ նախկին իշխանությունների վերադարձի անթույլատրելիության և գործող իշխանությունների, այդ թվում՝ նախագահ Արայիկ Հարությունյանի հեռանալու պայմաններն անսակարկելի են, մենք պետք է վերջնականապես ցույց տանք, որ Արցախի տերը մենք ենք և որևէ մեկը մեզանից այն խլել չի կարող:
2020թ. նոյեմբերի 9-ից մեր առջև դրված խնդիրը պետք է իրականություն դարձնենք, կշռադատված քայլերով, առանց զգացմունքայնությանը տրվելու գնանք առաջ: Որևէ մեկը, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, չի կարող մեզ զրկել մեր երկրի տերը լինելու իրավունքից: Մեզ խանգարել պետք չէ, մեզ կարգված փրկիչներ պետք չեն, մեր վզին փաթաթվել պետք չէ, խնդրում ենք հասկանալ սա և մեր ժողովրդին հանգիստ թողնել: Մի՞թե մենք չունենք մեզանից հեռու մնալու պահանջ ներկայացնելու իրավունք, մենք չենք ուզում Ձեր փրկչական ծառայությունը, հանգիստ թողեք մեզ ու մեր ժողովրդին, իսկ եթե ուզում եք ապրել մեզ հետ, ապա խնդրեմ, մենք անսահման հյուրընկալ ենք»:
Հիշեցնենք՝ ավելի վաղ արված մեկ այլ գրառմամբ Հայրիյանը մեղադրել էր ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանին խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակություն ունենալու համար և հայտարարել, որ այլևս չի կարող հանդուրժել նրա՝ իր դեմքով ոմանց իշխանությունը վերադարձնելու անթաքույց փորձերը:
Հայրիյանը այս ամենի համար մեղադրել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին ու նշել, որ վերջինս սխալ քայլ է կատարել:
Նա նաև հայտարարել էր, որ մի քանի հրապարակային խոսքով Ռուբեն Վարդանյանը «քարուքանդ» է արել Արցախի համեստ տնտեսությունը, պետական համակարգը, թուլացրել բոլորին գրեթե դիմադրողականության անկման աստիճանի:
Նրան «միացել է» նաև ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանը՝ նշելով, որ «հասարակությունը չպետք է գերի լինի ինքնասիրահարված, փառքի հասնելու մոլուցքով տառապող անձերին, որոնք Արցախը դիտում են որպես հերթական նախագիծ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT