Հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններ կկախվեն. Սանոսյան

Այսօր Կառավարության նիստի ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ ճանապարհային երթևեկության անվտանգությանը վերաբերող 3 նախագիծ արդեն ընդունվել է նախորդ նիստի ժամանակ, որի մասով էլ նախատեսված է 4 փաթեթ: Նպատակն է փորձել անընդհատ թարմացնել նորմատիվ իրավական ակտերը և կարգավորումներ մտցնել այս ուղղությամբ:

«Որոշման նախագիծը վերաբերում է նաև ԵԱՏՄ ավտոմոբիլային ճանապարհների անվտանգության տեխնիկական կանոնակարգին մեր կարգերը համապատասխանեցնելուն: Որոշ կարգավորումներ ևս թարմացումների կարիք ունեն: Նպատակներից է խուսափել խցանումներից խաչմերուկներում և հետիոտների համար ավելի անվտանգ դարձնել անցուղիները: Կան 5 փաթեթով փոփոխությունները, որոնցից առաջին է ճանապարհային նշանների կարգավորումը, օրինակ՝ նոր նշաններ, որոնցից անկյունագծային հետիոտնային անցում նշան դրվում է, երբ որևէ խաչմերուկում ժամում 900 մարդուց ավելի շարժ կա: Կլինեն նոր նշաններ էլեկտրոմոբիլների համար ևս»,- մանրամասնեց նախարարը:

Սանոսյանի հավաստմամբ՝ հնարավորություն կլինի նաև որոշ ծառայություններ մեկտեղել մեկ նշանի մեջ, որպեսզի վարորդներին հասկանալի լինի՝ առաջիկա որևէ կետում կա սույն ծառայությունը: Աշխատանքներ են տարել նաև զիջելու և կանգառ նշանների հետ կապված, ըստ որի՝ որոշ տեղերում զիջելու փոխարեն կտեղադրվի կանգառ նշանը, որպեսզի հնարավորին չափով վթարները նվազեն:

«Փոփոխություններ են սահմանվել նաև կանչովի հետիոտնային լուսացույցների մասով, որպեսզի դրանք արհեստական խցանումների պատճառ չհանդիսանան: Կարգավորվել է նաև հանրապետական, միջպետական ճանապարհներին արհեստական անհարթությունների խնդիրը: Արդեն բնակավայրերի, հատկապես դպրոցների և մանկապարտեզների մոտ, որտեղով անցնում են այդ մեքենաները, արհեստական անհարթությունների միջոցով փորձելու ենք կարգավորել երթևեկությունը»,- ասաց նախարարը:

Վերջինիս փոխանցմամբ՝ այսուհետև հետիոտնային անցումների վրա ոչ միայն ասֆալտապատ հատվածում կլինեն գծանշումներ, այլև հատուկ ժապավեններով կախված կլինի համապատասխան նշանը, որպեսզի գիշերային ժամերին կամ վատ տեսանելիության պայմաններում վարորդների համար ավելի հեշտ լինի:

«Գծանշումների մասով կարգավորում ևս կա, հատկապես որակի հետ կապված. դրանք կիրականցվեն ջերմոպլաստիկ նյութերով: Կարգավորվել է նաև խաչմերուկի տարածք հասկացությունը, այսինքն՝ հիմա անկախ նրանից՝ ասֆալտին համապատասխան գծանշումը կա՞, թե՞ ոչ, եթե վարորդը տեսնում է, որ խաչմերուկը փակ է, իրավունք չունի թեկուզ կանաչ լույսի պարագայում մտնել խաչմերուկ և երթևեկություն խանգարել»,- նշեց Սանոսյանը:

Նախարարի խոսքով՝ ուժի մեջ է մտնում նաև սև կետեր հասկացությունը, ըստ որի, եթե տվյալ տարածքում տարվա մեջ 3 անգամ և ավելի վթար է եղել, համարվում է սև կետ, որտեղ էլ պետք է իրականացնեն համապատասխան աշխատանքներ:

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտնեց, որ այս ծրագիրը բավականին կարևոր է, քանի որ երկրում պետք է լինեն երթևեկության ստանդարտներ, որոնք պետք է գործեն. «Ինստիտուտների կայացումն է այն բոլոր խնդիրների լուծումը, որը մենք ունենք: Այս հարցի կարևորությունը կայանում է երթևեկության անվտանգության և երկրի ստանդարտում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1541 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել