Միացյալ Թագավորությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել ՆԳ նախարարությանն այն ուղղություններով, որոնք առաջնահերթ են

Հունվարի 31-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին։ Վահե Ղազարյանը ողջունելով հյուրերին՝ կարևորել է արտակարգ և լիազոր դեսպանի այցը ՆԳ նախարարություն։

Այնուհետ ներկայացրել է ներքին գործերին նախարարության ձևավորման գործընթացը, ինչպես նաև նախարարությունում իրականացվող բարեփոխումների ընթացքը, որոնք միտված են բարեվարք, պրոֆեսիոնալ և հանրությանը ազնվիրաբար ծառայող ստորաբաժանումների կայացմանը:

Վահե Ղազարյանն այդ համատեքստում ընդգծել է պարեկային ծառայության կարևորությունը՝ հավելելով, որ այս տարի նախատեսվում է ծառայության ներդրումը հանրապետության ողջ տարածքում։ ՆԳ նախարարը անդրադարձել է նաև համացանցի միջոցով կատարվող հանցագործություններին և դրանց կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներին՝ շեշտելով, որ Քրեական ոստիկանության կազմում ձևավորվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բավական արդյունավետ գործող ստորաբաժանում։

Վահե Ղազարյանը Ջոն Գալագերին շնորհակալություն հայտնելով մինչ այս ցուցաբերած բազմակողմ աջակցության համար՝ հույս է հայտնել, որ այսուհետ ևս Միացյալ Թագավորության դեսպանությունը կաջակցի ՆԳ նախարարությունում իրականացվող բարեփոխումներին։

Վահե Ղազարյանը շեշտել է, որ նախարարությունը պատրաստակամ է համագործակցությունն ու փորձի փոխանակումը ավելի խորացնելու և առավել բարձր մակարդակի հասցնելու առումով։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավարության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Վահե Ղազարյանին շնորհավորել է ՆԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այնուհետև արտակարգ և լիազոր դեսպանը ներկայացրել է Միացյալ Թագավորության դեսպանության կողմից իրականացվող ծրագրերը և գոհունակություն հայտնեց ՆԳ նախարարին՝ դրանք կարևորելու և գնահատելու համար։

Ջոն Գալագերը, անդրադառնալով մի շարք ոլորտներում ցուցաբերած թիրախային աջակցությանը, պատրաստակամություն է  հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը ՆԳ նախարարության հետ հատկապես այն ուղղություններով, որոնք նախարարությունն առաջնահերթ կհամարի։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հյուրերին ներկայացրել է ՆԳ նախարարության կառուցվածքը և հիմնական գործառույթները՝ կարևորելով Միացյալ Թագավորության աջակցությունն ու փոխանցած փորձը Հայաստանի Կառավարությանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, աղետների ռիսկերի կառավարման, փրկարար ծառայության կադրերի մասնագիտական հմտությունների կատարելագործման, կիբերհանցավորության դեմ պայքարի և այլ ոլորտներում։

Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ համագործակցությունը կընդլայնվի՝ ընդգրկելով նաև կարևորագույն այլ ուղղություններ։

ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հյուրերին ներկայացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ ընդգծելով նոր ձևավորված տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի կարևորությունը նաև հանցագործությունների կանխման ու բացահայտման առումով։

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1237 դիտում

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան