Երևան
16 °C
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր Հայաստանն ականներ է տեղափոխում Լաչինի միջանցքով և դրանք տեղադրում բնակավայրերի մոտ։
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ, ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի քննարկմանը Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Բաքուն հավաքել է այդ ականները ՀՀ ինքնիշխան տարածքից:
«Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ տեղադրել է զուտ պաշտպանական նպատակներով, արել դա՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները: Հայաստանն իր ինքնիշխան տարածքից դուրս ականներ չի տեղադրում, հատկապես՝ քաղաքացիական տարածքներում և չի փորձում ռասայական հիմքով թիրախավորել քաղաքացիներին: Ադրբեջանն այն ականները, որոնց վերաբերյալ բողոքում է, հավաքել է Հայաստանի ինքնիշխան տարածքից, որոնք Ադրբեջանի զինված ուժերը զբաղեցրել են 2021-2022 թվականներին:
Ուստի, Ադրբեջանը փորձում է իր անօրինական ագրեսիայի գործողություններից հետո հավաքած ականների հիման վրա կեղծ ապացուցողական բազա ձևավորել իր միջնորդությունը հիմնավորելու համար: Այս միջնորդությունը զուրկ է հիմքերից: Ես հուսով եմ, որ դատարանը Ադրբեջանին թույլ չի տա դատարանի վարույթը չարաշահել՝ փորձ անելով իր իսկ կատարած անօրինական գործողությունների հետևանքներից օգտվել»,- ասել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի պահանջը հերթական ակնհայտ փորձն է ուշադրությունը շեղելու իր չարագործություններից: Կիրակոսյանն ընդգծել է՝ Ադրբեջանն իր միջնորդությունը ներկայացրել է Հայաստանի միջնորդությունից ընդամենը 6 օր անց, չնայած այն փաստին, որ իր ենթադրյալ ապացույցների մեծ մասն ամիսներ շարունակ իր տնօրինության տակ են:
Հիշեցնենք, որ հունվարի 30-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում կայացել էին Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի լսումները:
Աղմուկ բարձրացրած «Որբանոց» ներկայացումը վերականգնվել է. այն կբեմադրվի
Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը
ՊՆ-ն մանրամասներ է հայտնում գերի ընկած ծառայողի մասին
Հեռուստաալիքների հերթականութունը բոլորի մոտ կլինի նույնը
Երևան քաղաքը միայն կենտրոնը չէ, քաղաքը պետք է զարգանա հավասարաչափ
Երևանում որոտաց գարնան առաջին ամպրոպը. Գագիկ Սուրենյան
Ադրբեջանցի զինվորականները առևանգել են Խնձորեսկի բնակչի
Շնորհվել է գիտությունների թեկնածուի 166 վկայագիր, դոցենտի կոչման 86 դիպլոմ. ներկայացվել է ԲՈԿ-ի 2022 թվականի աշխատանքը
Երբ հրավառություն տեսնենք, պետք է հասկանանք, որ ՀՀ-ում տոն է. ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այսօր կհանդիպի ՄԻՊ նոր թեկնածուի հետ
Միջազգային հարաբերություններում տարածված «ինտեգրում» եզրույթը Արցախի դեպքում նշանակում է կամավոր կապիտուլյացիա. Մայիլյան
Մբապեն` Ֆրանսիայի հավաքականի նոր ավագ
Արևադաշտ գյուղի բնակիչ 53-ամյա կինը թմրամիջոցներ է իրացրել (տեսանյութ)
Արցախի ՄԻՊ-ը զեկույց է հրապարակել 100-օրյա շրջափակման հետևանքների մասին
Ալեն Սիմոնյանին վիրահատում են
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Վրաերթի ենթարկված 47-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է
Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
Երկար, քաղաքավարի խոսակցություններ են, երբեմն՝ 1-1,5 ժամ. Շոլցը՝ Պուտինի հետ հեռախոսազանգերի մասին
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին
Ճապոնիայի վարչապետը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
ՀՀ-ում ներդրումների ռեկորդային ցուցանիշ է ապահովվել
Արշակ Հակոբյանի (Վովայի Արշակ) մեղադրանքը հաստատվել է. նա օրինականացրել է շուրջ 400 մլն դրամի ապօրինի գույք
Քաղաքակիրթ աշխարհը 100 օր է՝ լուռ հետևում է փոքրիկ Արցախի շուրջ զարգացումներին․ Արթուր Թովմասյան
Կողքին եղել են խաղալիքներ, սնունդ․ նոր մանրամասներ նորածնի մարմնի հայտնաբերման փաստով
«Սթափության կոչ եմ անում». Ավինյանն արձագանքել է քաղաքապետարանի աղմկոտ ձերբակալություններին
Ինչպիսին է մարդու իրավունքների հետ կապված վիճակը Հայաստանում. ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը
Անտառում բանջար հավաքող քաղաքացին նորածնի դի է գտել
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ և նպատակաուղղված քայլեր իրականացնի. նախագահ
Բրյուսելում հանդիպել են Կլաարն ու Չավուշօղլուն
Պետությանը կվերադարձվի պատճառված մոտ 82 մլն դրամի վնասը
Փարիզում 100-ավոր ցուցարարներ են ձերբակալվել իրավապահների հետ բախումներից հետո (լուսանկարներ)
Պետք է ապահովել բժշկական օգնության պատշաճ որակը․ առողջապահական կազմակերպությունները կլիցենզավորվեն ամեն 5 տարին մեկ
Տեսակցողի գրպանում հայտնաբերվել է կալանավորի համար նախատեսված թմրամիջոց
Հաստատվել են բակալավրի ծրագրով ՀՀ բուհերի ընդունելության անվճար և վճարովի տեղերը
ՆԳՆ Ճանապարհային ոստիկանության նոր պետ է նշանակվել
Արցախի հայերին անվտանգություն խոստացող Ալիևի խամաճիկը սպառնում է սպանել հայերին․ Մարուքյան
Լոռու անտառներում ապօրինի ծառահատումների գործով անցնում է 11 անտառապահ և 3 անտառապետ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչներին Նավրոզի առթիվ
Լաչինի միջանցքի փակման կապակցությամբ հայտարարության նախագիծը չընդունվեց ԱԺ օրակարգում
© 2023 Հայկական ժամանակ