Հրաձգության հանրապետական մրցաշարի թիմային պայքարի առաջատարը ՊԵԿ-ի թիմն է․ պարգևատրվել են հաղթողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր պարգևատրել է պետական մարմինների աշխատակիցների մասնակցությամբ հրաձգության հանրապետական մրցաշարի հաղթողներին և մրցանակակիրներին:

Մրցաշարին մասնակցել է ՀՀ նախագահի աշխատակազմի, նախարարությունների, Կառավարությանն առընթեր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակիցներից կազմված 36 թիմ՝ շուրջ 170 աշխատակցով։

Հրաձգության հանրապետական մրցաշարում թիմային պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիմը՝ 176 միավորով, երկրորդ տեղը գրավել է ՀՀ վարչապետի աշխատակազմի թիմը՝ 168 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ 164 միավորով: Նրանք պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով և գավաթներով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը կարևորել է նմանօրինակ մրցաշարերի անցկացումը՝ ընդգծելով, որ զենքի կիրառման վերաբերյալ տարրական գիտելիքներ ունենալը պարտադիր է։

«Մենք ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ յուրաքանչյուրը զենքը լիցքավորելու, պահելու և կրակելու տարրական գիտելիքներ պետք է ունենա: Այդ իսկ պատճառով որոշեցինք մրցումն անցկացնել 5,5 տրամաչափի հրացաններով. ի վերջո, դա մարտական զենք է: Յուրաքանչյուր մասնակից գոնե 8 կրակոց կատարեց և հասկացավ, թե ինչպես կարելի է զենքը լիցքավորել և դատարկել»,-ասել է նա:

Նախարարի տեղակալի խոսքով՝ ի տարբերություն նախորդ տարիների՝ այս տարի հրաձգության մրցաշարն անցկացվել է ոչ թե պետական ֆինանսավորմամբ, այլ բացառապես հովանավորների աջակցությամբ: Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել հովանավորներին ցուցաբերած աջակցության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի գնահատմամբ՝ ոչ պրոֆեսիոնալ մասնակիցների գրանցած արդյունքները բավական տպավորիչ են։ «Մասնակցությունը շատ ակտիվ էր. բոլոր գերատեսչությունները, մարզպետարանները և քաղաքապետարանը ներկայացրել էին իրենց մասնակիցներին: Հաջորդ տարի նախատեսում ենք ավելի մասսայական դարձնել մրցաշարը՝ չսահմանափակելով թիմերի քանակը: Հասկացանք, որ ռեսուրսը շատ ավելի մեծ է: Արդյունքները հիանալի էին. 50 մետրից 5 կրակոցով 45 միավորը շատ լավ արդյունք է: Կարծում եմ՝ նմանօրինակ արդյունքը պատիվ կբերեր նաև պրոֆեսիոնալ մարզիկներին»,-ասել է Կարեն Գիլոյանը՝ նշելով, որ հաջորդ տարի մասնակիցները մրցաշարին նախապատրաստվելու և մարզվելու հնարավորություն ևս կունենան:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը ևս կարևորել է մրցաշարը՝ նշելով. «Որքան մեր ազգը հմտանա կրակելու գործում, այնքան մեր պատրաստվածությունը բարձր կլինի: Ուրախ եմ, որ այսպիսի մրցաշարեր են անցկացվում: Այս մարզաձևին մասսայական տիրապետելն առավելություն է»:

Կանանց և տղամարդկանց անհատական պայքարի լավագույն եռյակում ընդգրկվածները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով, մեդալներով և օդամղիչ հրացաններով։

Մրցաշարի անհատական պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակից Անի Ղարիբջանյանը (44 միավոր), երկրորդ տեղը գրավել է ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչ Գայանե Մկոյանը (36 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Արևիկ Վարդանյանը՝ ՀՀ վիճակագրական կոմիտեից (33 միավոր):

Մրցաշարի հաղթող Անի Ղարիբջանյանը երկրորդ անգամ է մասնակցում հրաձգության հանրապետական մրցաշարին: Նրա խոսքով՝ մրցաշարը հնարավորություն է տվել նոր գիտելիքներ ձեռք բերել զենքի և դրա հետ վարվելու կանոնների վերաբերյալ. «Յուրաքանչյուր մասնակցի մոտ, կարծում եմ, բացի նոր գիտելիքներից՝ նաև անձնական հմտություններ բացահայտվեցին՝ հանդարտություն, նպատակասլացություն: Կարծում եմ՝ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ սեռից, պետք է տիրապետի զենքի հետ վարվելու կանոններին: Իհարկե, ցանկանամ եմ, որ փամփուշտներն օգտագործվեն միայն հրաձգարաններում»:

Տղամարդկանց անհատական մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Դավիթ Սահակյանը (44 միավոր), երկրորդ տեղը զբաղեցրել է Գագիկ Իսախանյանը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից (42 միավոր), իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակից Արա Պետրոսյանը՝ 41 միավորով:

Տղամարդկանց և կանանց անհատական մրցապայքարում 4-ից 10-րդ տեղերը գրաված մասնակիցները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան կարգի հավաստագրերով և հուշանվերներով:

Տղամարդկանց մրցապայքարի առաջին տասնյակում ընդգրկվել են նաև ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը և Սպորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչ Սուրեն Պռազյանը, իսկ տղամարդկանց թիմային մրցապայքարում ԿԳՄՍՆ ներկայացուցիչների արդյունքը լավագույնն է եղել:

Մրցաշարի անցկացմանն աջակցելու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են մրցաշարի գլխավոր հովանավոր Հակոբ Հակոբյանը, Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը, «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արեգ Սարիբեկյանը և մրցաշարի գլխավոր մրցավար Վլադիմիր Բադալյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
23763 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը