Վերաբացվել է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով հիմնանորոգված թիվ 71 մանկապարտեզը (լուսանկարներ)

Հիմնանորոգումից հետո մարտից շուրջ 360 փոքրիկների համար դռները կվերաբացի Երևանի համար 71 մանկապարտեզը:

Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունը։

1980-ականներին հիմնադրված նախակրթարանը հերթականն ու ամենաընդարձակներից է, որ ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում: Երեխաների համար ստեղծված պայմաններին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ու ծրագրի աջակից և գործընկեր մյուս կառույցների ներկայացուցիչների հետ ծանոթացել են Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

119836e9e292923f3d1a7b69c8401287838752a0.jpeg (314 KB)

«Եվրամիության հետ բավականին լավ աշխատանք է ստացվում բոլոր ուղղություններով և, կարծում եմ, որ այն նախանշած ծրագրերը, որոնք պետք է իրագործենք, բավականին հեշտությամբ առաջ կընթանան: Սա այս տարվա երկրորդ մանկապարտեզն է, որ բացում ենք, առաջիկայում նոր մանկապարտեզների բացումներ ևս կունենանք: Մենք կապահովենք հարմարվետ ու տաք միջավայր մեր երեխաների համար, ծնողները կլինեն ավելի հանգիստ: Կարծում եմ, որ այս ծրագրով մենք հնարավորություն կունենանք մոտակա 2-3 տարվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզները հիմնանորոգել՝ ստեղծելով բարենպաստ միջավայր մեր երեխաների զարգացման համար»,- նշել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

fe9cca5c23527830aca1824816f3e0751118050f.jpeg (265 KB)

Կարևոր այս նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 15 միլիոն եվրո է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկից, Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության հիմնադրամից, Կանաչ կլիմայի հիմնադրամից, և Երևան համայնքի բյուջեից: Այս մանկապարտեզի վերակառուցման արժեքը շուրջ 552 մլն ՀՀ դրամ է:

«E5P ծրագիրը լավագույնս ներկայացնում է այն հաջողված գործակցությունը, որ ունենք այս տարիների ընթացքում: Մեր տարբեր գործընկերների, դոնոր հանրության և տեղական պատկան մարմինների հետ համատեղ կարողացել ենք իրագործել էներգաարդյունավետության բազմաթիվ միջոցառումներ, որոնք տարբեր ոլորտներ են ընդգրկում. մանկապարտեզների հիմնանորոգում, «կանաչ» ավտոբուսների ձեռք բերում, կոշտ թափոնների կառավարում»,- նշել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը:

31e4381a0b73661873a11b073fa1a960abf1a515.jpeg (361 KB)

«Սա տնտեսական ներդրումային պլանի ուղենիշերից մեկն է, և մենք, ըստ էության, շարունակելու ենք ներդրումներ անել ավելի կանաչ, էներգաարդյունավետ միջավայր ձևավորելու նպատակով, որը ենթադրում է ընդգրկուն ծրագրեր: Մենք նախատեսում ենք ընդլայնել մեր գործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ: Ուզում ենք անել ամեն ինչ, որպեսզի Երևանը դառնա ավելի լավ տեղ քաղաքացիների համար»,- ընդգծել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը:

2021թ. մեկնարկած ծրագիրը հիմնովին փոխեց միջավայրն ու շենքային պայմանները: Մանկապարտեզում ստեղծվել են ոչ միայն էներգաարդյունավետ, լուսավոր, գունավոր, այլև անվտանգ պայմաններ: Տեղադրվել են էներգաարդյունավետությանը միտված սարքավորումներ, արևային ֆոտովոլտային վահանակներ, լեդ լուսատուներ, փոխվել են նաև դռներն ու լուսամուտները, տանիքի պատերի ջերմամեկուսացում, ինչի շնորհիվ կնվազեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ծախսերը, ինչպես նաև կնվազի CO2 գազի արտանետման ծավալը: Որպես կարևոր բաղադրիչ, առանձնակի ուշադրություն է դարձվել նաև շենքի սեյսմիկ ամրակայմանը:

92d866f0e74a369221cbb00fd981ba29f0e2db0c.jpeg (380 KB)

«Շատ կարևոր է, որ այս մանկապարտեզը հիմնանորոգվել է որոշակի չափանիշներով և առաջին հերթին, կարելի է ասել, որ այս նախագիծը կրթության մասին է և ոչ միայն շենքը հիմնանորոգելու, որովհետև մենք նոր տեսակի միջավայր ենք ստեղծում մեր երեխաների համար, փորձում ենք նաև այդ կրթական բաղադրիչը ներառել ծրագրերում, որտեղ երեխաները սկսում են ավելի խորքային հասկանալ, թե ինչ է նշանակում շրջակա միջավայր, ինչ է նշանակում վնաս չհասցնել շրջակա միջավայրին: Սա հաջողված այն ծրագրերից է, որի շարունակականությունը պետք է ապահովենք»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր նպատակն այն է, որ երեխաները կարողանան նման անվտանգ և էներգաարդյունավետ միջավայրում խաղալ ու կրթվել: Մեր կլիմայական բանկի բոլոր միջոցառումները միտված են կլիմայի և մեր մոլորակի պաշտպանությանը, և մեր համագործակցությունը Երևանի քաղաքապետարանի հետ ապագայում ևս նախատեսում ենք շարունակել»,- նշել է Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչիեյ Չուրանը:
Գործընկեր կառույցների աջակցությամբ Երևանի էներգաարդյունավետության ծրագրով առաջիկա տարիներին ևս համայնքային մի շարք մանկապարտեզներ, ինչպես նաև պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն: Հանդիավոր արարողության ժամանակ մրցույթում հաղթած կապալառու կազմակերպության հետ ստորագրվել են նախակրթարանների ու պոլիկլինիկաների հիմնանորոգման պայմանագրերը:

«Բոլոր այն մանկապարտեզները, որոնք որոշակի գրագետ չափորոշիչներով ի սկզբանե պլանավորված նախագծեր են ունեցել, միշտ հաջող հիմնանորոգում են ստանում: Շուտով ունենալու ենք ևս մեկ ծրագիր՝ ի շարունակություն այս ծրագրերի, որտեղ 30 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա նույն այս մեթոդով ու չափորոշիչով նորոգվելու են, դառնալու են էներգաարդյունավետ, ավելի քիչ էներգիա են ծախսելու և ավելի հարմարավետ են դառնալու»,- նշել է Տիգրան Ավինյանը:

173074b9c7f9d0360bcf16525250d4000e4ad134.jpeg (400 KB)

Մինչ երկրորդ փուլի մեկնարկը՝ նախագծի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի հիմնանորոգում և ևս 3-ի վերակառուցում: Հ. 71-ն այս ծրագրով վերանորոգված 4-րդ մանկապարտեզն է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4599 դիտում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է