Երևան
12 °C
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը նամակներ է ուղարկել Հայաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների:
Նամակներում ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում առաջացած հումանիտար խնդիրները, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման բացասական ազդեցությունը մարդկանց առօրյա կյանքի և հանրապետության տնտեսության վրա:
Ընդգծվել է, որ շրջափակումն Ադրբեջանի՝ Արցախի հայաթափմանն ուղղված առաջին փորձը չէ, այլ ուղիղ շարունակությունն է 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի, որի ընթացքում օկուպացվել է Արցախի տարածքի զգալի մասը, իսկ 38,000 մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված:
Նշվել է, որ Ադրբեջանի հրաժարումը Կաշենի հանքավայրում անկախ միջազգային դիտարկում անցկացնելու Արցախի կառավարության առաջարկից ևս մեկ ապացույց է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից ղեկավարվող «բողոքի ակցիան» ամբողջովին այլ նպատակ ունի. մասնավորապես, լիակատար վերահսկողության տակ վերցնել Լաչինի միջանցքը՝ ի խախտումն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:
Շեշտվել է, որ Ադրբեջանի կեղծ պնդումներն առ այն, որ Լաչինի միջանցքը բաց է, հերքվում են փաստով, որ 2022 թ. դեկտեմբերի 12-ից առ այսօր Արցախի որևէ բնակչի պատկանող ավտոմեքենա այդ ճանապարհով չի անցել: Իրականում արգելափակված ճանապարհով անցնելու թույլտվություն են ստանում միայն ԿԽՄԿ և ՌԴ խաղաղապահ զորակազմի մեքենաները:
Ավելին, չկարողանալով միջազգային հանրությանը համոզել, որ «բողոքի ակցիան» իբր էկոլոգիական բնույթ է կրում՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, որ Լաչինի միջանցքում տեղի ունեցողն իրենց ներքին գործն է, և նրանք պարտավոր չեն այն քննարկել որևէ երկրի հետ։ Մինչդեռ ակնհայտ է, որ Ադրբեջանի վերոնշյալ բոլոր գործողությունները հետապնդում են միայն մեկ նպատակ՝ Արցախի հայաթափում։
Նամակներում նախարար Սերգեյ Ղազարյանը կոչ է արել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին իրենց կառավարություններին ներկայացնել զարգացումների իրական պատկերը: Նշվել է. «Հորդորում ենք Ձեր կառավարությանը փոխանցել մեր կոչը՝ գործուն միջոցներ ձեռնարկել, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ կամ ազդեցության այլ գործիքակազմ՝ ուղղված Արցախի ապաշրջափակմանը և Ադրբեջանի հանցավոր նպատակների կանխմանը»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT