Կոյուղին մաքրելու համար 1000-ական դրամ՝ բնակիչներից. Մերձավանի նախկին համայնքապետի վերաբերյալ բողոքները շարունակվում են

«Հայկական ժամանակ»-ի խմբագրություն են դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչներ (համայնքը խոշորացվել է եւ այժմ Փարաքար համայնքի կազմում է) եւ հայտնել, որ համայնքի նախկին ղեկավարը՝ ՀՀԿ-ական Լեւոն Գրիգորյանը, իր պաշտոնավարման տարիներին անօրինականություն է թույլ տվել եւ օգտվելով բնակիչների անտեղյակությունից՝ նրանցից անհիմն գանձել գումարներ։

Բանն այն է, որ, Մերձավանի բնակիչների խոսքով, Գրիգորյանն ամեն տարի՝ բյուջեն հաստատելուց առաջ, կոյուղիների մաքրման աշխատանքների իրականացման պայմանագիր է կնքել կամայական անձի հետ եւ յուրաքանչյուր ամիս համայնքային բյուջեից 100 հազար ՀՀ դրամ գումար հատկացրել: Սակայն այս ամենին զուգահեռ բնակիչներից գանձվել է տարեկան 1000-ական դրամ կոյուղու սպասարկման գումար։

Այս տարի, երբ Մերձավանի բնակիչները գնացել են Փարաքար խոշորացված համայնքում աղբահանության վճարների հետ նաեւ կոյուղու սպասարկման գումար վճարելու, համայնքապետարանում զարմացել են, հայտնել, որ դրա կարիքը չկա: 

«Մենք այդ ժամանակ իմացանք, որ այդ ծառայության համար համայնքային բյուջեից գումարներ են դուրս գրվել: Բայց եղել են դեպքեր, երբ կոյուղին խցանվել է, մեզ ասել են՝ գումարները հավաքեք, որպեսզի մաքրող մեքենա բերենք»,- պատմեց բնակիչներից մեկը՝ ցույց տալով նաեւ վճարման կտրոնները։

Մեկ այլ բնակչի խոսքով էլ՝ համայնքային բյուջեից գումարների դուրսգրման փաստաթղթերի տակ Փարաքար խոշորացված համայնքի գլխավոր հաշվապահի ներկայիս օգնական Սուսաննա Դավթյանի ստորագրությունն է, որն այն ժամանակ եղել է Մերձավանի համայնքապետարանի գլխավոր հաշվապահը:

Մենք կապ հաստատեցինք Սուսաննա Դավթյանի հետ՝ հետաքրքրվելով, որ բնակիչների շրջանում կան պնդումներ, ըստ որոնց՝ իր ստորագրությամբ համայնքային բյուջեից գումար է դուրս գրվել անհայտ ԱՁ-ի հաշվին՝ կոյուղատար աշխատանքների իրականացում հիմնավորմամբ, սակայն այդ ծառայության համար իրականում գանձվել է հենց բնակիչներից, Սուսաննա Դավթյանը խնդիրը որակեց չհիմնավորված մեղադրանք՝ հավելելով, որ ինքը չի կարող յուրաքանչյուր նմանատիպ բողոքի համար ֆինանսական տվյալներ փոխանցել:

Վերջինս հարցը բարձրաձայնած բնակիչներին ուղղորդեց դիմել համայնքապետարան:

Նկատենք՝ Սուսաննա Դավթյանը չցանկացավ հայտնել, որ այժմ աշխատում է Փարաքարի համայնքապետարանում:

Իսկ ինչ վերաբերում է նախկին գյուղապետ Լեւոն Գրիգորյանին, ապա սա առաջին եւ միակ բողոքը չէ նրա վերաբերյալ:

ՀԺ-ին դիմած քաղաքացիների խոսքով՝ 2018 թվականին նա աճուրդային կարգով, ընդամենը՝ 100 հազար ՀՀ դրամ արժեքով, իր եղբորն է օտարել համայնքային սեփականություն հանդիսացող Մերձավանի լիճը։

Հիշեցնենք նաեւ՝ ավելի վաղ գրել էինք Մերձավան համայնքին պատճառված շուրջ 8 մլն ՀՀ դրամ վնասի մասին։ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Լեւոն Գրիգորյանին։ Հաղորդագրության համաձայն՝ Մերձավան համայնքի նախկին ղեկավարը, անշարժ գույքի նկատմամբ առանց պետական գրանցման շրջանակներում, նույն համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, որոնց մեջ եղել են նաեւ անչափահասներ, տրամադրել է կեղծ քաղվածքներ այն մասին, թե իբր հողերի սեփականաշնորհման ժամանակ Մերձավանի տարածքում անհատույց ստացել են հողամասեր:

Շուրջ 30 տարի պաշտոնավարելուց հետո Գրիգորյանը հեռացել է, սակայն նրա գործը շարունակել էր ցանկանում որդին՝ «Ապրելու երկիր» կուսակցությունից Փարաքարի ավագանու ընտրությունների ժամանակ առաջադրված Վոլոդյա Գրիգորյանը, որը չդարձավ համայնքապետ:

Նկատենք՝ Վոլոդյա Գրիգորյանի անվան հետ էլ կապվում է Փարաքարում շահագործվող հանքերից մեկը, որը, ըստ բնակիչների, անօրինական է գործում: Ամիսներ առաջ Մերձավանի բնակիչները դրա վերաբերյալ բողոք էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2702 դիտում

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել