Երևան
12 °C
«Տիկին գլխավոր դատախազ, ուզում եմ Ձեզ հիշեցնել Ձեր ընտրվելու ելույթից մի հատված, երբ դիմեցիք մեզ ու ասացիք՝ Ձեզ դիտարկենք՝ որպես ֆունկցիա: Գործընկերներս էլ հիմա տալիս են այնպիսի հարցեր, որոնք զարմանալի չեն, որովհետև Հայաստանում գործել է այնպիսի իշխանություն, որը զբաղված է եղել մասսայական սեփականություններ կոնվերտացնելով: Եկել է պատասխան տալու ժամանակը»:
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քննարկման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
Արսենյանը հետաքրքրվեց՝ ասելով՝ օրինակ, եթե դատարանը անձին դատապարտում է որևէ պատժի, ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետի առկայությունն ու բողոքարկումները:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ի պատասխան՝ ասաց՝ եթե գործի վաղեմության ժամկետն անցած է, սակայն ամեն դեպքում վարույթը շարունակվում է, այդ դեպքում քրեական դատավարության օրենսգիրքն ասում է՝ կայացվում է վերդիկտ՝ առանց պատիժ նշանակելու: Ըստ Վարդապետյանի՝ սա քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջն է:
«Եթե նկատել եք, դատախազության վերջին 4 ամսվա աշխատանքի ընթացքում միայն քրեական վարույթով չենք սահամանափակվում, և եթե կա 60-րդ հոդվածով սահամանփակմամբ կատարված չարաշահում, ապա պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան: Նպատակը ոչ միայն պատիժն է, այլև պետության ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը: Ու ոչ միայն այս գործով, այլև մի շարք այլ գործերով, բացի քրեական վարույթներից, որտեղ կարող են լինել նաև փողերի լվացման դրվագներ, ներկայացվում է նաև պետական շահի պաշտպանության հայց, որպեսզի գործընթացն էլ ունայն և սին չլինի»,- ասաց նա:
Ըստ Վարդապետյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ևս հայց է ներկայացվում, և երբեմն անձինք համընկնում են, այսինքն՝ նույն անձի վերաբերյալ կա և՛ քրեական վարույթ, և՛ պետական շահերի պաշտպանության հայց, և՛ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանականում ներկայացված հայց: Նրա հավաստմամբ՝ դատախազությունն ակնկալում է, որ գոնե այդ գույքը վերադարձվի ազգային հարստության բալանսի:
Արսենյանը, արձագանքելով Վարդապետյանին, ասաց՝ ընթացքը հասկանում է, սակայն իր հարցն ավելի թեորետիկ բնույթ ուներ. «Եթե դատավճռում կա ազատազրկման մասին դատավճիռ, վաղեմության ժամկետը ազդո՞ւմ է ազատազրկումը կրելու վրա կամ չկրելու վրա»:
Վարդապետյանը դրական պատասխան տվեց՝ կրկնելով՝ այդ ժամանակ վերդիկտ կայացվում է, իսկ պատիժ՝ ոչ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT