Ադրբեջանն ու Թուրքիան գիտեն, որ ճանապարհների բացման կարիքը հենց ՀՀ-ն ունի և փորձում են բացելու գինը ավելացնել․ վարչապետ

Ի՞նչ դժվարություններ պետք է հաղթահարվեն ԵԱՏՄ երկրների միջև համագործակցությունն ավելի խորացնելու համար:

Այսօր ԱԺ-Կառավրություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նկատեց, որ այն պետք է բաժանել մի քանի շերտի։

«ԵԱՏՄ շրջանակներում շարունակում է մնալ ԵԱՏՄ երկրներում գոյություն ունեցող արգելքների և սահմանափակումների մասին արձանագրումը: ԵԱՏՄ անդամ երկրների օրենսդրություններում կան դրույթներ, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավապայմանագրային բազային կամ ոգուն»,- ասաց նա:

Ըստ վարչապետի՝ ԵԱՏՄ մարմիններն աշխատում են այդ արգելքները վերացնելու ուղղությամբ:

«Իհարկե, կան թեմաներ, որոնք շարունակում են բանակցությունների սեղանին լինել, և դրանցից մեկը գազի միասնական շուկայի ձևավորման մասին է, և այդ ուղղությամբ, պետք է խոստովանել, որ հսկայական աշխատանք է կատարվել: Բայց կան նրբություններ, որոնք դեռ կարիք ունեն հասցեագրման և լուծման, և մեր ընկալումն այն է, և կարծես թե կա ըմբռնում, որ պետք է շարունակենք քննարկումները մինչև այդ հարցերի լուծումը»,- նկատեց վարչապետը:

Հայաստանը ԵԱՏՄ-ի հետ ցամաքային մեկ կապող օղակ ունի՝ Վերին Լարսի ճանապարհը, ուստի հենց մեր երկիրն է շահագրգիռ, որ ճանապարհները բացվեն, շեշտեց Փաշինյանը:

«Այնպիսի տպավորություն է, որ մեր շուրջը բոլորն ուզում են, որ ճանապարհները բացվեն, իսկ մենք դիմադրում ենք. ո՛չ, ընդհակառակը. ամենաշատը մենք ենք ուզում, որ այդ ճանապարհները բացվեն, և դիմադրում են մյուսները: Մենք ենք ամենաշատը շահագրգիռ, որովհետև մենք ենք, որ 30 տարի եղել ենք շրջափակման մեջ: Ուրիշ որևէ մեկն այդ ճանապարհների կարիքն ավելի շատ չունի՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան, իրենք բոլոր ճանապարհների այլընտրանքներն ունեն:

Քանի որ բոլորը հասկանում են, որ մենք ամենաշատն ունենք այդ ճանապարհների կարիքը, փորձում են այդ ճանապարհները բացելու գինը մեզ համար ավելացնել: Մենք ասում ենք՝ չէ՛, եկեք այն, ինչ գրել ենք նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ճշգրիտ իրականացնենք, և այն, ինչ չենք գրել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, մի՛ վերագրեք եռակողմ հայտարարությանը»,- ասաց Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նաև վերջերս Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որում Ալիևը նշել էր՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում «միջանցք» բառ չկա, չկա գրված Հայաստանի սուվերենության որևէ սահմանափակում։

«Չկա գրած ՀՀ օրենսդրության կիրառության որևէ սահմանափակում, և բառիս իսկական իմաստով արձանագրում եմ, որ մենք հենց վաղը պատրաստ ենք այդ բոլոր գործողությունները իրականացնել և մեկնարկը տալ»,- շեշտեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
28618 դիտում

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են