2022-ին ՊԵԿ 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, 5-ը՝ ազատվել աշխատանքից (տեսանյութ)

08/02/2023 schedule19:50

2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական պատասխանատվության, այդ թվում՝ 5 աշխատակից ազատվել է աշխատանքից։

Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

2022թ-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում՝ 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։

2022թ-ին իրականացվել է նոր ձևավորվող Երևանի սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաև գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։

Բարեվարքության ստուգումն իրականացվել է նախապես մշակված ձևաչափով, մասնավորապես, կատարվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված հայտարարագրերի վերլուծություն՝ ըստ տարիների, ստուգվել են շարժական և անշարժ գույքի, կապը քրեական ենթամշակույթի, առնչությունը մաքսային միջնորդական ընկերությունների հետ, քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության, ինչպես նաև այլ օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունները։

Ուսումնասիրության է ենթարկվել 704 անձ, որից գործող մաքսային ծառայողներ՝ 132-ը, այլ դիմորդներ՝ 572-ը։ Արդյունքում՝ դրական եզրակացություն է ստացել 260 անձ, այդ թվում՝ գործող մաքսային ծառայողներից՝ 83 անձ և այլ դիմորդներից՝ 173-ը։ 49 մաքսային ծառայող բարեվարքության ուսումնասիրության արդյունքում ազատվել է մաքսային ծառայությունից։

Շարունակելով բարեվարքության ամրապնդման և կոռուպցիայի դեմ պայքարը՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչությունը, համագործակցելով Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունների հետ, բացահայտել է իրավախախտումների նոր դեպքեր։

Մեղրիի մաքսային կետ-բաժին
ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախաձեռնությամբ Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության համագործակցության արդյունքում բացահայտվել են մաքսային ծառայողների կողմից մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման երևույթներ։

Մասնավորապես, տեսահսկման և տեսագրման սարքերի դիտարկման արդյունքում պարզվել է, որ սույն թվականի հունվարի 22-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի ներմուծման-զննման կետի աշխատասենյակում ծառայություն իրականացնող մաքսային ծառայողներն Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցներն արտաքին զննում չիրականացնելու համար, օտարազգի վարորդները մաքսային ծառայողին փոխադրող բեռի ուղեկցող փաստաթղթերի փաթեթը հանձնելիս` աշխատասենյակ մտնելով փաստաթղթերը դնում են մաքսային տեսուչի սեղանին, մաքսային տեսուչը ուղղորդում է դեպի աշխատասենյակի չտեսահսկվող գոտի, որտեղ վարորդը ձեռքը գրպանը տանելով գնում է այդ կողմ և ինչ որ իր դնում ու վերադառնալով՝ վերցնում է փաստաթղթերն ու դուրս գալիս։

Մեկ այլ դեպքում, նշված աշխատասենյակ այլ վարորդ է մուտք գործում փաստաթղթերը ձեռքին, որտեղ երևում է ձեռքում թղթադրամներ, փաստաթղթերը հանձնում է մաքսային տեսուչին, որից հետո թղթադրամները թաքցնում է ձեռքում գտնվող պոլիէթիլենային փաթեթվածի տակ, ապա տեղաշարժվելով տեսահսկման գոտուց դուրս հատված, և որոշակի ժամանակ անց, մոտենալով մաքսային տեսուչին, վերցնում փաստաթղթերը և դուրս գալիս սենյակից։

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն: Նկատի ունենալով, որ առերևույթ առկա են նաև հանցագործության հատկանիշներ, քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:

Բագրատաշենի մաքսային կետ-բաժին
2022թ-ի ընթացքում ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի կետ-բաժնում կատարված դիտարկումների, մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ներկայացված ուղևորային մաքսային հայտարարագրերի վերլուծության, ինչպես նաև նույն բաժնի տեսախցիկների տեսաձայնագրությունների դիտարկման և վերլուծության, քաղաքացիների սահմանահատումների պատմության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնով մի շարք անձանց կողմից ավտոմեքենայի յուղի, մանկական խանձարուրի, լվացող միջոցների, ինչպես նաև այլ տարբեր տեսակի ապրանքների ներկրման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու, մաքսային ծառայողների կողմից ոչ պատշաճ մաքսային հսկողություն իրականացնելու վերաբերյալ դեպքեր։

Մասնավորապես, մի շարք քաղաքացիներ, վերը նշված ակնհայտ առևտրային քանակության ապրանքները, համաձայն լրացված ուղևորային մաքսային հայտարարագրերի, ՀՀ են ներկրել որպես անձնական օգտագործման ապրանքներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20 դեկտեմբերի, 2017 թվականի թիվ 107 որոշման համաձայն: Նշված ապրանքներն առանց համապատասխան փաստաթղթերի, առանց պետական գրանցման (հաշվառման) իրացվել, վերավաճառվել, կամ հանձնվել են այլ անձանց՝ վնաս պատճառելով պետությանը և խաթարելով օրինական ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը։ Բազմաթիվ դեպքերում ներկրված ապրանքների իրական ծավալները թաքցվել են, հայտարարագրվել է ապրանքների մի մասը։

Օրինակ, տրանսպորտային միջոցը Վրաստանից Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժին մուտք գործելով, մաքսային ծառայողն ավտոմեքենան տեսազննելուց հետո նկատում է, որ առկա են զննման ենթակա ապրանքներ: Տեխ. անձնագիրը վերցնելով, տեսուչի կողմից ավտոմեքենան ուղղորդվում է խորը զննման (անգար) մաքսային հսկողության տարածք՝ մանրակրկիտ զննման համար, սակայն ավտոմեքենան մուտք չի գործում մաքսային հսկողության համար նախատեսված տարածք (անգար), վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, վերցնում է մեքենայի տեխ. անձնագիրը և առանց մեքենայի բեռը զննելու, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։
Մեկ այլ դեպքով, ավտոմեքենան մուտք է գործում մաքսային հսկողության համար նախատեսված առանձնացված տարածք, որտեղ մաքսային հսկողություն իրականացնելու համար համապատասխան գործողություններ չեն կատարվում, չեն զննվում՝ քաշը, քանակը, ապրանքատեսակները և այլն։ Վարորդը մոտենում է մաքսային ծառայողներին, ապա լրացնելով ուղևորային մաքսային հայտարարագիր, հեռանում է մաքսային հսկողության գոտուց։

Վերոնշյալ դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1019 դիտում

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ը պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է

Հնարավոր է արդյոք լավ արձակուրդ անցկացնել Երևանում. վարչապետը կարևոր գործոններ է թվարկել. տեսանյութ

Իրանը կշարունակի hարվածներ hասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի. ՄԻՊ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Հանրապետության տարբեր մարզերում, Երևանում շարունակվում են դպրոցների կառուցման և նորոգման ծրագրերը. տեսանյութ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է