Երևան
12 °C
Երկրաշարժի հետեւանքների պատճառով Սիրիան բախվում է սոցիալ-տնտեսական ճգնաժամի։ Երկիրը դրանց դեմ պայքարելու շատ ավելի քիչ հնարավորություններ ունի, քան Թուրքիան, որը նույնպես տուժել է տարերքի հարվածից։
Սիրիայի նորագույն պատմության վերջին իրադարձություններն իրար լրացնելով՝ լրջորեն վտանգում են երկրի սոցիալ-տնտեսական կյանքը․ պատերազմը «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ, Արևմտյան պատժամիջոցները, COVID-19 համաճարակը։ Եղածին անցյալ շաբաթ գումարվեց Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը, որից տուժեց Արաբական Հանրապետության հյուսիսը՝ Հալեպը, Լաթաքիան, Համան, Հոմսը, Տարտուսը և Իդլիբը:
Սիրիայի և Թուրքիայի տարբեր հնարավորությունները
Թուրքիայում ավերածությունների մասշտաբներն ավելի մեծ են, քան Սիրիայում, բնականաբար, մեծ է նաև զոհերի թիվը։ Սակայն այս բնական աղետի հետեւանքները Սիրիայի համար կարող են շատ ավելի ցավալի լինել։ Թուրքիան արդեն հիմնականում գնահատել է երկրաշարժի վնասները, մոտավոր տվյալներ է տրամադրում վերականգնման համար անհրաժեշտ միջոցների մասին, մինչդեռ Սիրիան նույնիսկ ռեսուրս չունի այդպիսի գնահատական ունենալու համար։
Ի տարբերություն տնտեսապես զարգացած Թուրքիայի, Սիրիան պետություն է, որն ունի պատերազմի ընթացքում ավերված և ամբողջությամբ չվերականգնված ենթակառուցվածքներ, լրջորեն վնասված արդյունաբերություն։ Բացի այդ, Սիրիան էներգետիկ ճգնաժամ ապրեց 2019 թվականին, և 2020-ին նախագահ Դոնալդ Թրամփի կիրառած պատժամիջոցները զգալի ազդեցություն էին ունեցել տնտեսության վրա։
Սիրիացի փրկարարներն աշխատում են քլունգով ու բահերով, մերկ ձեռքերով են մաքրում փլատակները, քանի որ պատժամիջոցների տակ ապրող երկիրը չունի անհրաժեշտ տեխնիկա։ Ի տարբերություն Թուրքիայի, Սիրիայում չկա կենտրոնացված մոտեցում այն բնակիչների համար, որոնք կորցրել են իրենց բնակարաններն ու դարձել անօթևան։ Մարդկանց տեղավորում են մզկիթների ու դպրոցների շենքերում, մարզասրահներում։
Ըստ ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, Դամասկոսի Ռուսական տան ղեկավար, փորձագետ Նիկոլայ Սուխովի, լուրջ խնդիր է վառելիքի բացակայությունը, որն անհրաժեշտ է փրկարարական աշխատանքների ժամանակ գեներատորների աշխատանքի համար։
Սիրիայում նույնիսկ 200 լիտր բենզին դժվար է ձեռք բերել։ «Երկիրն ապրում է առանց վառելիքի և էլեկտրաէներգիայի: Հալեպում, մինչ աղետը, էլեկտրաէներգիան միացվում էր օրական երկու անգամ, իսկ հարուստ թաղամասերի մարդիկ իրենց համար գեներատորներ էին շահագործում»,- ասել է Սուխովը:
Երկրի էներգետիկ ռեսուրսների մեծ մասը կենտրոնացած է հյուսիսարևելյան հատվածում և գտնվում է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի և քրդերի վերահսկողության տակ։ Բացի այն, որ արտադրական ցիկլը ոչ տնտեսական է, շատ նավթահորեր չեն աշխատում։ Սիրիային անհրաժեշտ է օգնել վառելիքով։ Ինչպես ընդգծել է փորձագետը, «ներկայիս աղետը փոխակերպվել է խորը տնտեսական և էներգետիկ աղետի»։
Ցավակցություն և աջակցություն
Միջազգային աջակցությունն ու ցավակցությունները, որոնք ստացվել են այս շաբաթ ամբողջ աշխարհից՝ առաջին իսկ օրերից, ըստ պաշտոնական հայտարարությունների, հավասարապես բաժանվել են երկու երկրների միջև։ Բայց եթե խոսենք կոնկրետ օգնության մասին, ապա միայն Ռուսաստանը, Չինաստանը և արաբական որոշ երկրներ են փրկարարական խմբեր ուղարկել Բաշար ալ-Ասադի կառավարության կողմից վերահսկվող տարածքներ։
Արևմտյան երկրները չեն շտապում իրենց մասնագետներին ուղարկել աղետի այս գոտիներ, ինչպես որ չեն շտապում օգնություն ցուցաբերել, քանի որ նախ պետք է որոշեն դրա տրամադրման մեխանիզմները։ Այս պայմաններում արեւմտյան երկրները փորձում են մարդասիրական օգնության միջանցքներ ստեղծել դեպի այն տարածքները, որոնք չի վերահսկում Դամասկոսը։ Այդ պատճառով տուժած սիրիացիներին աջակցությունը մնում է սահմանափակ:
Արաբական երկրները մեծ համերաշխություն դրսևորեցին. Ասադը զանգեր է ստացել մերձավորարևելյան բազմաթիվ առաջնորդներից, որոնք նրա հետ չէին խոսել սիրիական հակամարտությունից հետո։ Այդպիսի զանգերից մեկը Ասադի զրույցն էր Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի հետ։ Ալ-Սիսին ցավակցություն էր հայտնել և խոստացել երկրին ցուցաբերել հնարավոր բոլոր օգնությունները։
Նույն օրը Եգիպտոսի առաջնորդը նմանատիպ ուղերձով դիմել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Հատկանշական է, որ որոշ ժամանակ անց Al-Hadath հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել էր, որ եգիպտացի փրկարարների խումբը ժամանել է Սիրիայում աղետի գոտի, բայց միայն Դամասկոսի կողմից չվերահսկվող տարածքներ։
Պատժամիջոցների սառեցում
Սիրիայի արտաքին գործերի և առողջապահության նախարարությունները հայտարարել են, որ երկրի նկատմամբ կիրառված արևմտյան տնտեսական պատժամիջոցները բարդացնում են տարերային աղետի հետևանքների վերացման գործընթացը և պահանջում են վերացնել դրանք։ Սկզբում ամերիկացի պաշտոնյաները հերքել են այս թեզը՝ ընդգծելով, որ այդ սահմանափակումները ոչ մի կերպ չեն խոչընդոտում մարդասիրական օգնության տրամադրմանը։ Սակայն որոշ ժամանակ անց որոշում է կայացվել ժամանակավորապես սառեցնել դրանք։
Հինգշաբթի օրը ԱՄՆ ֆինանսների նախարարությունը թողարկել է լիցենզիա, որի համաձայն՝ ԱՄՆ պատժամիջոցները չեն կիրառվի երկրաշարժից տուժածներին օգնության գործարքների վրա մինչև 2023 թվականի օգոստոսի 8-ը: Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ԱՄՆ-ի այս որոշումը որակել է ձեւական եւ պահանջել ամբողջությամբ վերացնել պատժամիջոցների ռեժիմը։
ՏԱՍՍ-ի թղթակցի հետ զրույցում Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Իգոր Մատվեևը մանրամասնել է․ «Կա երկու կետ, որոնց չեն վերաբերում պատժամիջոցներից այս բացառությունները. նավթամթերքի առևտուրն է, որն այդքան անհրաժեշտ է Սիրիային, այսինքն՝ էմբարգոն ուժի մեջ է մնում՝ չնայած ողջ իրավիճակին, երկրորդը՝ պատժամիջոցի տակ գտնվող անձանց գույքի արգելափակում»։
Ըստ Մատվեևի, նավթամթերքի առևտրի էմբարգոյի տեսանկյունից սա շատ ցավալի է, վառելիքի ճգնաժամ, կենցաղային և արդյունաբերական կարիքների համար էներգիայի սուր պակասը կարող են հանգեցնել տարբեր հետևանքների։
«Դիտորդների և տեղի բնակիչների կարծիքով՝ ներկայիս իրավիճակը նույնիսկ ավելի վատ է, քան 2016 թվականին էր՝ ճգնաժամի ամենասուր պահին»,- ընդգծել է Մատվեևը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT