Երևան
12 °C
Վերջին օրերին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժը մտահոգություններ է առաջացրել մեր հասարակության շրջանում, թե արդյո՞ք Հայաստանում չկան երկրաշարժի վտանգներ, և մայրաքաղաք Երևանը որքանո՞վ է պատրաստ ուժգին աղետի:
ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտաշխատող, սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշում է, որ նորանկախ Հայաստանում ստեղծվել և պարբերաբար թարմացվում են շենք-շինությունների սեյսմակայունության նորմերը, նաև՝ նորմերում տեղ գտած Ա և Բ հավելվածները:
«Ա հավելվածում Հայաստանի տարածքի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի գնահատման քարտեզն է՝ սեյսմիկ գոտեվորման քարտեզը: Պարզ ասած՝ ՀՀ տարածքը բաժանված է որոշակի գոտիների՝ ըստ սեյսմիկ վտանգի մակարդակի, և նշված են այդ գոտիներում հնարավոր երկրաշարժերը: Հիմք ընդունելով այդ քարտեզի տվյալները՝ Բ հավելվածում նշված է ՀՀ բոլոր բնակավայրերի ցանկը և ամեն մի գյուղի, քաղաքի համար սեյսմիկ վտանգի առավելագույն մակարդակը»,- տեղեկացնում է նա:
Ըստ նրա՝ շինարարը, որը մտադիր է շենք կառուցել, ճարտարապետը, որը պատրաստվում է նախագծել, կոնստրուկտոր-ինժեները, որը պետք է հաշվարկ կատարի, պարտավոր են բացել այդ նորմերը, ստուգել Բ հավելվածում տվյալ քաղաքի կամ գյուղի համար սեյսմիկ վտանգի աստիճանը՝ սեյսմակայունությունը և դրա հիման վրա նախագծել, կառուցել, այնուհետև դրանք շահագործման հանձնել:
Սեյսմոլոգի խոսքով՝ այդ նորմերի համաձայն՝ Երևան քաղաքի ամբողջ շինարարությունը պետք է իրականացվի 9 բալ սեյսմիկ վտանգի հաշվարկով, որը խորհրդային տարիներին 7 բալ էր կազմում:
Պետրոսյանը նկատում է, որ, ցավոք, այսօր շատ խոցելի են խորհրդային ժամանակահատվածում կառուցված շենքերը:
«Դրանք կառուցվել են տարբեր տարիների, տարբեր պրոյեկտներով ու տարբեր տեղանքներում: Աջափնյակում կան 60-ական թվականներին կառուցված «խռուշյովկաները», որոնք վթարային չեն: Կան շենքեր, որոնք վթարային են, ընդհուպ՝ մինչև չորրորդ աստիճանի: Ամեն շենք առանձին պետք է անձնագրավորվի, և տասը տարին մեկ բոլոր շենքերն ուսումնասիրվեն, և այդ անձնագրերում լրացվեն տեխնիկական պարամետրերը, այդ թվում՝ սեյսմակայունությունը՝ համեմատած նախնական տվյալների հետ, որոնք եղել են շենքը կառուցելու ժամանակ»,- նշում է նա:
Սեյսմոլոգը օրինակներ է բերում. «Նույնիսկ շենք կա՝ երեք մուտքանի, որ առաջին և երկրորդ մուտքերը երրորդ կարգի վթարային են, իսկ երրորդ մուտքը՝ չորրորդ: Վեցմուտքանի շենքեր կան, որ երրորդ-չորրորդ մուտքերը 4-րդ կարգի վթարային են, մյուսները՝ ոչ, որովհետև շենքը անհավասար է նստում: Շենքի ֆունդամենտում եղած գրունտը մի դեպքում բազալտից ամուր գրունտ է, մյուս դեպքում սպիտակ կավահողեր են, որոնք հեշտությամբ լվացվում են, և դրա համար շենքերն անհավասար են նստում: Բայց բոլոր շենքերի դեպքում նույնն ասելը ոչ մասնագիտական մոտեցում է: Դրա համար պետք է յուրաքանչյուր շենք առանձին ուսումնասիրվի, անհատական մոտեցում լինի»:
Խոսելով Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին՝ սեյսմոլոգ Հրաչյա Պետրոսյանը նշում է, որ այդ երկրաշարժերը հարում են արևալաանատոլիական ակտիվ երկրաշարժածին բեկվածքին, որը շրջանցում է ՀՀ տարածքը: Այդ առումով Հայաստանի Հանրապետությանը անմիջական վտանգ չի սպառնում:
Հարցին՝ հաշվի առնելով Հայաստանի երկարաժամկետ սեյսմիկ վտանգի քարտեզը՝ ո՞րն է ամենավտանգավոր գոտին, վերջինս պատասխանում է՝ այդ քարտեզում ներառված Է երեք գոտի, որից համեմատաբար ամենավտանգավորը երրորդ գոտին է:
«Այն անցնում է Փամբակ-Սևան-Սյունիք ակտիվ խզվածքի երկայնքով՝ ընդգրկելով մասնավորապես Վանաձոր, Սպիտակ քաղաքները և մոտենալով ժելտարեչենսկ-Սարիղամիշ ակտիվ խզվածքին՝ հյուսիս-արևմտյան հատվածում: Վտանգավոր են նաև մի շարք այլ բնակավայրեր, որոնք հարում են այդ խզվածքին: Պակաս վտանգավոր է Երևան քաղաքը, որովհետև այն գտնվում է երկրորդ գոտում: Այնուամենայնիվ, բոլոր հնարավոր կառուցապատողները պարտավոր են կառուցել 9 բալ սեյսմակայուն շենք-շինություններ, նույնը՝ Գյումրիում, Վանաձորում և Սպիտակում: Պահանջները մաքսիմալ խիստ են»,- շեշտում է նա:
Հարցին՝ այսօր արդյո՞ք պահպանվում են վերոնշյալ շինարարական նորմերը, վերջինս դժվարանում է պատասխանել:
«Ես հեռու եմ ասելուց, որ նորմատիվները չեն պահպանվում և հեռու եմ ասելուց, որ բոլոր նորմատիվները պարտադիր պահպանվում են: Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք հենց դրա համար են, որպեսզի հետևեն այդ աշխատանքներին: Ես շինարար չեմ, չեմ կարող պատասխանել՝ այո կամ ոչ: Չեն կարող բոլոր նորակառույց շենքերը վատ կառուցվել, չեն էլ կարող իդեալական համապատասխանել բոլոր նորմերին: Նման պատկեր չկա ոչ մի երկրում, Հայաստանում՝ ևս»,- նկատում է սեյսմոլոգը:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT