Երևան
12 °C
Ըստ թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի՝ թուրքական տեղի իշխանությունների արձագանքը երկրաշարժի հետևանքով վնասներ կրած ոչ թուրքաբնակ վայրերի նկատմամբ բավականին թույլ է: Վերջինս օրինակ է բերում Հաթայի մարզը, որտեղ թուրքեր չեն ապրում: Նա նաև նկատում է, որ երկրաշարժն առհասարակ աշխարհագրական առումով բավականին լայն գոտի է վերցրել և փլուզման հասցրել իրարից բավականին հեռու գտնվող բնակավայրեր՝ Հաթայից մինչև Դիարբեքիր:
«Երկրաշարժի հաջորդ օրվանից սկսած՝ Հաթայի բնակիչները բողոքում էին, որ փրկարարներ չեն ժամանել բնակավայր: Անգամ փլատակներից մարդկանց դիերը դուրս էին բերում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներն ու քաղաքացիները, ոչ թե փրկարարները: Միայն նման որոշակի սկանդալներից հետո Հաթայ ժամանեցին փրկարարներ ու սկսեցին իրականացնել իրենց աշխատանքները: Հարկ է նշել, որ նրանց մի մասը նաև արտասահմանից ժամանածներ էին: Ակնհայտ է՝ ոչ թուրքական բնակավայրերը թուրքական պետությունն անուշադրության է մատնել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:
Վերջինիս դիտարկմամբ, սակայն, այժմ աղետի հետևանքների վերցման մասով աշխատանքներն ակտիվացել են և մոտենում են ավարտին:
«Արտասահմանից եկած փրկարարներն արդեն քիչ-քիչ վերադառնում են իրենց հայրենիքները: Վերջնարդյունքում Թուրքիան մնում է ինքն իր խնդրի՝ ջարդած տաշտակի առաջ: Աղետի գոտին ընդգրկել է բավականին մեծ տարածք, որն էլ ենթադրում է ահռելի աշխատանքի իրականացում»,- նշում է զրուցակիցը:
Թուրքագետի համոզմամբ՝ Թուրքիայի իշխանությունների դանդաղ և պասիվ արձագանքը ստեղծված աղետալի իրավիճակին հանգեցրել է թուրք հասարակության շրջանում որոշակի դժգոհությունների, որովհետև նման իրավիճակում պետք է լիներ հակառակ պատկերը:
«Անգամ Էրդողանն իր խոսքում ընդունել է, որ ստեղծված իրավիճակում իրենց աշխատանքներում թերացել են և չեն կարողացել արագ արձագանքել: Թուրքական լրատվամիջոցները ևս չէին կարողանում տեղում մարդկանց հետ նորմալ խոսել, որովհետև բոլորը բողոքում էին պետության անկարողությունից և իրենց անտեսված լինելուց»,- նկատում է նա:
Հարցին՝ որքանո՞վ է իրատեսական Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, որի համաձայն՝ 1 տարում կվերակառուցվեն ավերված նահանգներն ու քաղաքները, արդյոք դա ինչ-որ չափով նախընտրական կոչի նման չէ՞ր, Իսպիրյանն ասում է՝ միանշանակ սույն հայտարարությունը պայմանավորված է առաջիկա ընտրություններով:
«Սա նախընտրական առաջին խոստումներից մեկը կարելի է համարել: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի փորձը ցույց է տալիս, որ խոստումները, որոնք տրվել են, չնայած իրականացվել են, սակայն արվել են որոշակի թերություններով, իսկ լիիրավ կատարումն էլ հիմնականում պայմանավորված է եղել ավերածությունների համեմատած թեթև լինելով, որն այս պարագայում չկա: Հետևաբար խոսել մեկ տարվա մասին, ըստ իս, իրատեսական չէ»,- կարծում է նա:
Թուրքագետի դիտարկմամբ՝ հաշվի առնելով ներկայումս շրջանառվող վնասների չափերը, որոնք մեծ թիվ են կազմում, կարելի է ենթադրել, որ երկրաշարժը Թուրքիային իր բնականոն ընթացքից հետ է գցել մոտ 3-5 տարով և մոտավոր այդքան էլ ժամանակ է հարկավոր պետության վերականգման համար. «Պատճառն այն է, որ վնասվել են կարևոր ենթակառուցվածքներ, օրինակ՝ արտադրական հիմնարկներ, որոնք էլ իրենց հերթին, բնականաբար, մեծ վնաս են հասցրել պետության տնտեսությանը: Առանց այն էլ Թուրքիան տնտեսապես ոչ բարվոք վիճակում էր, ու սա հիմա ավելի է խորացրել առկա խնդիրները»:
Հարցին՝ հնարավո՞ր է՝ տեղի ունեցած ողբերգական երկրաշարժը պատճառ դառնա առաջիկա ընտրությունների հետաձգման, թուրքագետն ասում է՝ երբ տեղի իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը հայտարարություն արեց այն մասին, որ հնարավոր է՝ ընտրությունները հետաձգվեն, մեծ աղմուկ բարձրացավ, և քաղաքական դաշտում նկատելի իրարանցում սկսվեց:
«Ընդդիմությունն ու բազմաթիվ փաստաբաններ այս մասով շեշտեցին, որ սահմանադրությամբ հնարավոր չէ երկարաձգել ընտրությունների իրականացումը. դա հնարավոր է միայն պատերազմական իրավիճակում: Այս հայտարարություններից հետո էլ սկսեցին շրջանառվել լուրեր, որ ընտրությունները չեն հետաձգվի, սակայն ավելին դեռևս հայտնի չէ»,- ասում է նա:
Անդրադառնալով Հայաստանի ցուցաբերած օգնությանը՝ Իսպիրյանը նկատում է՝ այն բավականին դրական է ընկալվել. «Բնական է, հեգնողներ կան, օրինակ՝ ազգայնականները, սակայն մեծ մասամբ թուրք հասարակության ադեկվատ զանգվածը ոչ միայն լավ է ընդունել օգնությունը, այլև շնորհակալություն հայտնել՝ շեշտելով դրա կարևորությունն ու նշել՝ Հայաստանն այս քայլն արեց՝ չնայած հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրներին»:
Նատալի Մկրտչյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT