Երևան
12 °C
«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագրի» նախագծի հանրային քննարկումների շարքի հերթական հանդիպումն անցկացվել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի անդամների հետ:
Ողջունելով ներկաներին՝ խորհրդի նախագահ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծի շուրջ հանրային քննարկումների անցկացումը: «Գործողությունների ծրագիրն այն հիմնական ճանապարհն է, որը ցույց է տալիս, թե ռազմավարությունում սահմանված թիրախները որքանով կարող են դառնալ փաստացի իրողություն: Նախագծի շուրջ աշխատանքներն իրականացվել են տևական ժամանակ. այն անցել է նաև ֆինանսական գնահատական, որպեսզի ունենանք հստակ պատկեր՝ ինչ ծավալի ռեսուրսների մասին է խոսքը, և ինչ ակնկալիքներ ունենք առաջիկա տարիների համար: Գործողությունների ծրագիրը նաև համապարփակ քարտեզ է, որը ցույց է տալիս, թե ինչ ծրագրերի շուրջ կարելի է ակտիվ համագործակցել պետական տարբեր գերատեսչությունների, զարգացման գործընկերների և հասարակական սեկտորի հետ, քանի որ որևէ առանձին կառույց այն չի կարող միայնակ իրագործել»,- նշել է նախարարը՝ կարևորելով հասարակական խորհրդի անդամների դիտարկումները և առաջարկները՝ փաստաթուղթն էլ ավելի բարելավելու նպատակով:
Գործողություններ ծրագրի վերջնական նպատակը և ռազմավարական հիմնական ուղղությունները ներկայացրել է նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ ծրագիրն ամբողջովին ներդաշնակ է կրթության ոլորտի միջազգային միտումներին. «Ծրագրի համար հիմք են ծառայել ոչ միայն ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը, այլև միջազգային տարբեր մասնագիտացված կառույցների երկարաժամկետ ռազմավարական փաստաթղթերը: Ցանկանում եմ առանձնացնել կրթության փոխակերպման գործընթացը, որի առաջամարտիկներից է մեր երկիրը: Հայաստանը նախորդ տարի ստանձնել է պարտավորություն՝ մինչև 2030 թվականը էականորեն ավելացնել կրթության ոլորտի ֆինանսավորումը, ապահովել հասանելի, ներառական կրթություն և այլ կարևոր սկզբունքներ, որոնք ամբողջովին արտացոլված են ռազմավարությունում»:
Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ծրագրի վերջնական նպատակը, այն է՝ ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ձևավորում: Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ծրագրի ռազմավարական ուղղություններին՝ համընդհանուր ներառական սովորողակենտրոն և մասնակցային կրթական միջավայրի ստեղծում, կրթության արդյունավետության բարձրացում, կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացում ու արտահանում: Որպես ծրագրի առանձնահատկություններ՝ Արթուր Մարտիրոսյանը մատնանշել է հստակ արդյունքային շրջանակը, գործուն մեխանիզմներ՝ առաջընթացի միջանկյալ և վերջնական արդյունքները գնահատելու և վերահսկելու համար, միջոցառումների ֆինանսական գնահատական անկախ փորձագետների կողմից, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցում: Փոխնախարարը տեղեկացրել է, որ 2026 թվականի համար նախանշվել են միջանկյալ արդյունքներ, որի գնահատման հիման վրա արդեն առավել մանրամասն կլինի մինչև 2030 թվականի ծրագիրը:
Հանրակրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթության ուղղություններով նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Ըստ փոխնախարարի՝ նախադպրոցական կրթության ոլորտի առաջին նպատակը բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացումն ու հզորացումն է։ Նրա խոսքով՝ արդեն հաստատվել են նախադպրոցական նոր չափորոշիչները, որոնք ներկայում ներդրման փուլում են։ Դրանք ենթադրում են նաև անձնակազմի պարբերական վերապատրաստումներ, հավաստագրման մեխանիզմի գործարկում, որի վերջնական թիրախ է սահմանվել 2026 թվականը։ Կներդրվեն նաև մանկավարժների խրախուսման մեխանիզմներ՝ տարակարգի շնորհման միջոցով, որը թույլ կտա հասնել աշխատավարձի բարձրացման։
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նախադպրոցական ոլորտի երկրորդ նպատակը, այն է՝ կառավարման և ֆինանսավորման ծախսարդյունավետության ապահովում, այդ թվում՝ մասնավոր ոլորտի ծառայությունների զարգացման միջոցով։ Այս համատեքստում կարևորվել են համընդհանուր ներառական կրթության և ֆիզիկական միջավայրի մատչելիության ապահովման, պետբյուջեից սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության ֆինանսավորման գործընթացները, ինչպես նաև փոքրաքանակ համակազմ ունեցող բնակավայրերում նախադպրոցական ծառայությունների ինտեգրումը կրթահամալիրների կառուցվածքում։
Երրորդ նպատակը, ըստ նախարարի տեղակալի, 0-5 տարեկան երեխաների բոլոր խմբերի համար նախադպրոցական ծառայությունների ծածկույթի ամբողջական ապահովումն է գյուղական և քաղաքային համայնքներում։ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ այս առումով նախանշվել է բավականին հավակնոտ թիրախ՝ մինչև 2026 թվականը 5-6 տարեկան երեխաների խմբերի համար ունենալ նախադպրոցական ծառայությունների ծածկույթի 95 տոկոս ապահովում: Այդ նպատակով նախատեսվում է կառուցել նոր մանկապարտեզներ և ներդնել այընտրանքային ծառայություններ, ունենալ հիմնանորոգված և վերակառուցված 500 հաստատություն, ինչպես նաև խելամիտ հարմարեցումներ, աղետների դիմակայունության և ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու պայմաններ։ Այս նպատակին է ուղղված նաև պետբյուջեից 0-2 տարեկան երեխաների խմբերի ֆինանսավորման ապահովումը։
Ռազմավարությամբ հանրակրթության ոլորտի առաջին նպատակ է սահմանվել բովանդակության, մասնագիտական կարողությունների և որակի շարունակական զարգացումը և հզորացումը, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացումը։ Այդ համատեքստում Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է հանրակրթության պետական չափորոշչի փորձարկման և ներդրման, դասագրքերի վերահրատարակման գործընթացը՝ վերանայված առարկայական չափորոշիչներին, ծրագրերին և սահմանված ստանդարտներին համապատասխան։ Փոխնախարարն անդրադարձել է ուսուցիչների մասնագիտական առաջխաղացմանը և վերապատրաստումների իրականացմանը, այդ թվում՝ նորարարական մոտեցումների և ՏՏ կիրառման ուղղությամբ։ Հաջորդ գործողությամբ ներկայացվել է գյուղական մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների հավելյալ խրախուսման և որակավորման ճկուն մեխանիզմների ներդրման գործընթացը, այդ թվում՝ երկակի որակավորմամբ մանկավարժների պատրաստման առումով։
Հանրակրթության երկրորդ նպատակը ծրագրերի բազմազանության և հասանելիության ապահովումն է՝ ծառայությունների հասցեական տեղաբաշխման և տրամադրման միջոցով։ Ըստ փոխնախարարի՝ այս համատեքստում նախատեսվում է պարտադիր կրթության համակարգից դուրս մնացած երեխաների` արդյունավետ ընդգրկման գործիքակազմի ներդրում, ներառականության ապահովում՝ ֆիզիկական և ուսումնական միջավայրերի հարմարեցման միջոցով, ինչպես նաև մանկավարժահոգեբանական ծառայությունների հասանելիության ապահովում։
Հանրակրթական երրորդ նպատակն է ուսումնական հաստատություններում անվտանգ, հագեցած և արդիական սովորելու միջավայրի և ռեսուրսների ապահովումը։ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է դպրոցներում անվտանգ, հագեցած և արդիական միջավայրի կարևորությունը՝ շեշտելով «300 դպրոց և 500 մանկապարտեզ» պետական ծրագիրը, ինչպես նաև հանրապետության բոլոր դպրոցներում ԲՏՃՄ առարկաների լաբորատորիաների ստեղծումը:
Հանրակրթության չորրորդ նպատակ է սահմանվել հաստատությունների ծախսարդյունավետ կառավարման և ֆինանսավորման մոդելների ներդնումը։ Որպես նախատեսվող գործողություններ՝ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է կառավարման նոր մոդելի ներդրման, խորհուրդների խոշորացման, դասարանների թվով ֆինանսավորման նոր կարգի, ինչպես նաև դպրոցների լրացուցիչ ֆինանսավորման մեխանիզմի ներդրման գործընթացը՝ բարձր/ցածր կատարողական ցուցանիշներ ունեցող դպրոցների խրախուսման համար։
Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է նաև արտադպրոցական ծառայությունների ցանցի զարգացման և հասանելիության ապահովման, այդ հաստատությունների մանկավարժական աշխատողների խրախուսման և վարձատրության բարձրացման մեխանիզմների ներդրման հարցը:
Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ոչ ֆորմալ կրթության ոլորտում նախատեսվող գործողություններին, որոնք ուղղված են ոչ ֆորմալ կրթության արդյունքների ճանաչման մեխանիզմների ներդրմանը, մեծահասակների և երիտասարդների ցկյանս ուսումնառության և մարդկային կապիտալի շարունակական զարգացման միջավայրի ապահովմանը, համապատասխան իրավական կարգավորումներին, կրեդիտների ճանաչմանը, ազգային ռեեստրի մշակմանը, որը հնարավորություն կտա իրականացնել քանակական ու որակական վերլուծություններ և ունենալ վիճակագրական տվյալներ։
Նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի նպատակներ սահմանվել են բովանդակության և մասնագիտական ներուժի արդիականացումն ու հզորացումը՝ աշխատաշուկայի և ժամանակից մասնագիտական պահանջներին համահունչ, ներառական, անվտանգ միջավայրի զարգացումն ու հասանելիության ապահովումը բնակչության բոլոր խմբերի համար։ Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանը կարևորել է ՄԿՈՒ հաստատությունների քարտեզագրման, մասնավոր հատվածի հետ համագործակցության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման, ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի ապահովման գործընթացները։ Նա անդրադարձել է նաև սովորողների և մանկավարժական աշխատողների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման, ֆինանսավորման, այդ թվում՝ պետական, տարբերակված քաղաքականության գործարկման մեխանիզմներին հանրապետական նշանակության հաստատություններում։
Բարձրագույն կրթության ոլորտում նախատեսվող գործողությունների ծրագիրը ներկայացրել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Լուսինե Գրիգորյանը: Նրա խոսքով՝ գործողություների պլանում սահմանվել է երեք հավակնոտ թիրախ՝ ունենալ առնվազն չորս բուհ միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ, մրցունակ, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններով օժտված շրջանավարտ և միջազգայնացման տեսակետից ՀՀ-ում կրկնապատկել օտարերկրյա ուսանողների թիվը։ Այս թիրախներին հասնելու համար, ըստ Լուսինե Գրիգորյանի, նախատեսվել են առանձին գործողություններ, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանը՝ սկսած, կրթական ծրագրերի արդիականացումից և խոշորացումից՝ ընդհուպ մինչև բուհերի խոշորացում, ակադեմիական քաղաքի ստեղծում, դասախոսների և կառավարիչների վերապատրաստման և առաջխաղացման մեխանիզմների ներդրում: Նրա խոսքով՝ այս ամենը միտված է միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգ ունենալուն, այդ թվում՝ օտարերկրյա ուսանողների ներգրավմանը։
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է նաև գործողությունների պլանով սփյուռքում նախատեսվող ծրագրերը, մասնավորապես՝ ուղղված պետբյուջեից ֆինանսավորվող հայագիտական կենտրոնների զարգացմանը, հայագիտական ցանցի ձևավորմանը, սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստմանը, դասագրքերի տրամադրմանը և այն, որոնք մինչև 2030 թվականը պետք է ունենան ավելի մեծ ընդգրկվածություն։
Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալները շնորհակալություն են հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ նախագծի հանրային քննարկման փուլում հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կներառվեն նախագծում՝ փաստաթուղթն առավել որակյալ դարձնելու նպատակով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՑնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան
«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT