Երևան
12 °C
2000 թվականից սկսած՝ ամեն տարի փետրվարի 21-ը նշվում է որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։
Օրվա առթիվ «Հայկական ժամանակ»-ի զրույցը ՀՀ ԿԳՄՍՆ Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի հետ՝ ստորև.
- Պարոն Գյուրջինյան, 2005 թվականից Հայաստանում նշվում է Մայրենի լեզվի միջազգային օրը: Արդյոք մենք զգո՞ւմ ենք մեր լեզվի կարևորությունը:
- Հայերենը Հայաստանի Հանրապետությունում միակ պետական լեզվի կարգավիճակ ունի։ Ինչպես «Լեզվի մասին» ՀՀ օրենքում է նշված, հայերենը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները։ Սա նշանակում է, որ հայերենը մեր երկրում գերակայություն ունի, գործածվում է (պե՛տք է գործածվի) ամենուրեք։ Ամեն տեղ պետք է լինի նախ հայերենը, հետո՝ մյուս լեզուները։
Իհարկե, մեր երկրի այս կարևոր օրենքում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում երաշխավորում է ազգային փոքրամասնությունների լեզուների ազատ գործածությունը: Հայաստանի ազգային փոքրամասնությունների լեզուներն են ասորերենը, եզդիերենը, քրդերենը, հունարենը և ռուսերենը։ Փետրվարի 21-ը Մայրենի լեզվի միջազգային օրն է, ազգային փոքրամասնությունների լեզուների իրավունքները ճանաչելու և հարգելու օրը։
- Հայերենը հարուստ է նաև բարբառներով, որոնք ևս պահպանության և կարևորության խնդիր ունեն: Ի՞նչ է անում Լեզվի կոմիտեն այս առումով:
- Բարբառները լեզվի տարածքային տարբերակներն են, գրական լեզվի կարևոր սնուցիչները, ուստի դրանք էլ հոգածության առարկա պետք է լինեն։
Այս տարի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Լեզվի կոմիտեն բարբառների կարևորությունը ընդգծող մի հետաքրքրական մրցույթ անցկացրին։ Դա «Բարբառը մեր հարստությունն է» խորագրով հեղինակային տեսանյութերի մրցույթն էր, որին մասնակցեցին հազարավոր դպրոցականներ։ Երեխաները իրենց բարբառներով փոքրիկ բեմադրություններ էին նկարահանել։ Դրանք ինքնատիպ էին, հումորով լի...
- Մեր լեզվում օր օրի ավելանում են օտարածին բառեր. ինչ եք կարծում՝ օրինաչա՞փ է սա՝ հաշվի առնելով փոփոխվող աշխարհը, թե՞ խնդիր է և սպառնալիք մեր լեզվի համար:
- Օտար բառերի անհարկի չարաշահումը, մայրենի լեզվով համարժեքների անտեսումը պարզ օտարամոլություն է, ազգային ցածր արժանապատվության ցուցիչ։ Օտար լեզուներ իմացողները մի լեզուն մյուսին չեն խառնում։ Օրինակի համար մեկը խոսում է ֆրանսերեն, այդ խոսքը հենց ֆրանսերեն է, ոչ թե ֆրանսերեն գումարած մի քիչ անգլերեն, մի պտղունց իսպաներեն՝ համեմված իտալերենով։ Հայերենը հայերեն պիտի լինի ամբողջությամբ, ռուսերենը՝ ռուսերեն, անգլերենը՝ անգլերեն, և այդպես շարունակ։ Միայն միամիտներն են կարծում, որ փոխառություններ չպիտի լինեն. աշխարհի ոչ մի զարգացած լեզու մեկուսի չէ, և փոխառությունները սովորական են ամենուրեք։
Այս տարի Մայրենի լեզվի օրվան ընդառաջ սոցցանցերում կազմակերպեցինք «Ես ընտրում եմ հայերենը», «Հայերենը՝ մասնագիտության լեզու» խորագրերով հրապարակումներ։ Ասվում կամ գրվում է հայերեն բառը, մերժվում՝ օտարը (օտարալեզու այն բառը, որի հայերեն հաջողված, ընդունելի տարբերակն ունենք)։
- Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ աշխարհի վեց հազար լեզու կորստի մատնվելու եզրին է: Մեր լեզվի դեպքում կա՞ այս վտանգը:
- ՅՈՒՆԵՍԿՕ-ն վտանգված է ճանաչել արևմտահայերենը։ Սա լուրջ մարտահրավեր է։ Արևմտահայերեն խոսող ավանդական գաղութները տարբեր պատճառներով նոսրացան, որ, անշուշտ, վնաս է գրական արևմտահայերենին, սակայն «վերացման եզրին» գնահատականը ծայրահեղ հոռետեսական է։ Հայաստանի Հանրապետությունում հայերենը պետական լեզու է, և նման խնդիր գոյություն չունի։ Հայոց պետականությունը հայերենի ապագայի երաշխավորն է։ Բայց հայերենի իմացության լուրջ խնդիրներ կան Ռուսաստանում և հետխորհրդային մի շարք երկրներում։ Հստակ է, որ հայերենի բնական և ապահով զարգացման կենտրոնը Հայաստանն է։
- Մամուլում ու լրատվամիջոցներում ի՞նչ կոպիտ սխալների եք հանդիպում: Ի՞նչ է անում Կոմիտեն վերահսկելու ուղղությամբ:
- Լեզվի կոմիտեի լեզվական վերահսկողության բաժինը զբաղվում է այդ հարցերով։ Մեր աշխատանքը պարզ երևում է մեր կայքում (լեզվիկոմիտե.հայ կամ langcom.am) և սոցցանցերի մեր էջերում։ Ֆեյսբուքյան մեր էջը 42 հազար հետևորդ ունի։ Առաջարկում եմ հետևել։
- Մեկ այլ խնդիր են նաև հայկական սերիալները, որոնցում գերակշռում են ժարգոնային դրսևորումներն ու օտարածին բառերը: Այս մասով կա՞ որևէ վերահսկող գործիքակազմ:
- Հեռուստաընկերություններին պարբերաբար ուղարկում ենք լեզվական վերլուծության ամփոփագրեր։ Ինձ թվում է՝ թե՛ մեր և թե՛ հասարակության տարբեր խմբերի ջանքերով զարհուրելի վիճակը մասամբ փոխվել է։
- Այսօր դպրոցում դասավանդվող գրքերը և գրականությունը վերահսկո՞ւմ է Կոմիտեն:
- Ո՛չ, Լեզվի կոմիտեն նման գործառույթ չունի։
- Ինչպե՞ս կբնութագրեք մեր լեզուն:
- Իմ վերջին գրքերից մեկը «Զարմանալի հայերեն» վերնագիրն ունի։ Այստեղ ամփոփված 75 զրույցների վերջում տրվում են հայերենը բնութագրող կապակցություններ (հաճախ ելնելով զրույցի նյութից)։ Այսպես՝ ՀԶՈՐ ՀԱՅԵՐԵՆ, ՄՇՏԱՄՆԱ ՀԱՅԵՐԵՆ, ՀԱՎԵՐԺԱԽՈՍ ՀԱՅԵՐԵՆ, ԱՐԵՎԱՀԱՄ ՀԱՅԵՐԵՆ, ՃԿՈՒՆ ՀԱՅԵՐԵՆ, ՍՔԱՆՉԵԼԻ ՀԱՅԵՐԵՆ...
Հայերենը սքանչելի է։
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT