Իտալիայի մշակույթի նախարարը կայցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Իտալիայի մշակույթի նախարար Ջենարո Սանջուլիանոյի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը, Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է Իտալիայի մշակույթի նորանշանակ նախարարին, որը տարածաշրջանում առաջին այցն իրականացրել է Հայաստան: 

Երկու նախարարները հիշատակել են հայ-իտալական դարավոր կապերը, մշակութային փոխառնչությունները, մասնավորապես՝ Իտալիայում հայկական եկեղեցիների առկայությունը՝ որպես հայկական մշակույթի հետք, Սուրբ Ղազար կղզում Մխիթարյանների գիտակրթական գործունեությունը: Երկուստեք ընդգծվել է մշակույթի ոլորտում համատեղ գործունեությունն ընդլայնելու, արդյունավետ աշխատանք իրականացնելու պատրաստակամությունը:

«Հաջողությամբ ավարտել ենք հայ-իտալական համագործակցությամբ իրականացվող Rochemp ծրագրի առաջին փուլը և այժմ քննարկում ենք 2-րդ փուլի մեկնարկն իրականացնելու հնարավորությունները: Այս ծրագիրն արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է»,- անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նշվել է, որ Իտալիան հայագիտական կենտրոնների քանակով առաջատար երկրների թվում է: Պլանավորվում է հայագիտական կենտրոնների՝ առաջիկայում կայանալիք տարեկան համաժողովն անցկացնել Իտալիայում, որին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել նաև Իտալիայի մշակույթի նախարարը:

ԿԳՄՍ նախարարի առաջարկով քննարկվել է համատեղ կրթական ծրագրեր ունենալու հնարավորությունը: Նպատակը ՀՀ բուհերից որևէ մեկում մշակութային ժառանգության պահպանման ոլորտում մասնագետների պատրաստումն է՝ իտալական փորձի հիման վրա:

Ջենարո Սանջուլիանոն հնարավոր է համարել իտալական կողմից մասնագետների տրամադրումը, մշակութային արժեքների պահպանության դպրոցի ստեղծումը, հնագիտության բնագավառում նախագծերի մշակումը:

Իտալիայի մշակույթի նախարարը հավելել է.

«Հայաստանում արդեն իսկ գործում է հայ-իտալական համագործակցության հնագիտական 4 առաքելություն, որոնք հաջող գործունեություն են իրականացնում: Մեզ կարող եք վստահել նաև ձեր տարածքում որևէ հուշարձան վերականգնելու հարցը»:

Այս թեմայի համատեքստում Իտալիայի պատվիրակությունը կայցելի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ քննարկելու համատեղ անելիքներն ու ապագա համագործակցությունը:

Անդրադառնալով մշակութային այլ թեմաների՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում կանցկացվի Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառում, որին Իտալիայի կառավարությունը ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Նախանշվել են նաև նախորդ տարի Եղիշե Չարենցի 125 և այս տարի Արամ Խաչատրյանի 120-ամյակների համատեղ միջոցառումների կարևորությունն ու դերը մշակութային կապերի ամրապնդման գործում:

Հանդիպմանը ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ մնացած Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ուսումնասիրության  հարցում Իտալիայի դերակատարմանը՝ կարևորելով միջազգային գործուն մասնակցությունը մշակութային ժառանգության պահպանման առումով․

«Ցավում ենք, որ իտալական կողմի նախաձեռնությունը խափանվեց, խնդիրը, սակայն, դեռ արդիական է: Հույս ունենք՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում այցը կկայանա: Կարծում ենք՝ տարածաշրջանից եկող ահազանգերը պետք է դառնան համամարդկային արժեք ունեցող մշակութային ժառանգության պահպանման միջազգային մտահոգության առիթ»,- ասել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝  ներկայացնելով նաև Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամի անդառնալի հետևանքները կրթության իրավունքի իրացման գործընթացում։

Իտալիայի մշակույթի նախարարի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Հայոց ցեղասպանության թանգարան, Մատենադարան և Հայաստանի ազգային պատկերասրահ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38524 դիտում

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ

Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում

ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը

Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան

Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ

Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ

Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող

Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել

Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր