Երևան
12 °C
«Բաքուն կշարունակի ձգտել պատասխանատվության ենթարկել Երևանին մարդու իրավունքների ոտնահարման համար»:
Այս մասին «Թվիթեր-ի իր միկրոբլոգում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը՝ մեկնաբանելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը:
Մամեդովը նաև նշել է, որ Ադրբեջանը «պարտավորվում է կիրառել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները Լաչինի ճանապարհին անվտանգ երթևեկությունն ապահովելու համար՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության»։
«Հայաստանը նաև պարտավոր է ձեռնպահ մնալ իրավիճակի սրումից՝ համաձայն դատարանի նախորդ՝ 2021 թվականի դեկտեմբերի 7-ի վճռի»,- հավելել է Մամեդովը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարություն է տարածել, որով ողջունել է դատարանի մերժումը Հայաստանի կողմից պահանջվող միջոցների վերաբերյալ, որով պահանջում են Ադրբեջանից դադարեցնել բողոքի ցույցերի ենթադրյալ «կազմակերպումն ու աջակցությունը» (Լաչինի ճանապարհին - խմբ.) և «անհապաղ վերսկսել կոմունիկացիաների աշխատանքը»:
«Ադրբեջանը կշարունակի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային իրավունքի շրջանակներում՝ պաշտպանելու քաղաքացիների իրավունքները և պատասխանատվության ենթարկելու Հայաստանին մարդու իրավունքների շարունակվող լուրջ խախտումների համար»,- ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
Հիշեցնենք՝ Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Բաքվի խնդրանքը՝ որոշելով, որ Ադրբեջանը ապացույցներ չի ներկայացրել, որոնք ցույց կտան, որ Հայաստանի ենթադրյալ գործողություններն ուղղված են ադրբեջանական ծագումով մարդկանց իրավունքների ոտնահարմանը։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2023 թվականի հունվարի սկզբին Բաքուն դատարանին խնդրել էր ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Երևանի դեմ՝ պարտավորեցնելով Հայաստանին «անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի Ադրբեջանը կարողանա արագ, անվտանգ և արդյունավետ ականազերծել քաղաքները, գյուղերը և տարածքները Լաչինում, Քելբաջարում և այլ շրջաններում, որտեղ կվերադառնա Ադրբեջանի խաղաղ բնակչությունը»:
Նախօրեին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանից պահանջել էր անել հնարավորը՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժվելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT