Արդյոք եվրոպական երկրները կճնշե՞ն Ադրբեջանին՝ կատարելու դատարանի որոշումը, նրանք էներգետիկ կախվածության մեջ են. Պարսյան

«Սա իրավական փաստաթուղթ է, բայց այն կարող է իրականացվել միայն քաղաքական ճնշման պայմաններում, իսկ քաղաքական ճնշում այս պարագայում կարող է իրականացնել Եվրամիությունը: Սակայն վերջինս բավականին մեծ կախվածություն ունի Ադրբեջանից՝ պայմանավորված էներգակիրների ճգնաժամով»: 

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է իրավաբան Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։ 

«Ըստ անցած տարվա ստորագրված պայմանագրի՝ Ադրբեջանը պետք է 18 միլիարդ խորանարդ մետր գազ արտահանի Եվրամիության երկրներ, նաև պայմանագրեր ունի Սերբիայի, Բուլղարիայի հետ և այլն: Այսինքն՝ Եվրամիության երկրներն այս պահին բավականին լուրջ էներգետիկ կախվածություն ունեն Ադրբեջանից»,- նկատում է նա: 

Ըստ Պարսյանի՝ ակնհայտ է, որ այս պահին այդպիսի ճնշում եվրոպական երկրները չեն իրականացնի: Կարող է դարձյալ կրկնեն իրենց հայտարարությունները, բայց դա չի վերածվի տնտեսական, քաղաքական պատժամիջոցների. «Եթե իսկապես ցանկանում են, որ Ադրբեջանն այս որոշումն իրականացնի, պետք է համապատասխան քայլեր իրականացնեն՝ տնտեսական պատժամիջոցներ, քաղաքական որոշակի սահմանափակումներ դնեն, այդ թվում՝ ձայնի իրավունքի զրկում տարբեր եվրոպական կառույցներում»:

Միևնույն ժամանակ, ըստ նրա, սույն փաստաթուղթն արևմտյան երկրները կարող են ապագայում օգտագործել Ադրբեջանի դեմ այլ նպատակներով, երբ զգան, որ նա դուրս է գալիս իրենց վերահսկողությունից կամ խախտում է պայմանավորվածությունները:

Վերջինս նաև նկատում է՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ Ադրբեջանը չի կատարել, ընդ որում՝ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան հարցերով, այլ նաև ներքին խնդիրներով. բազմաթիվ գործեր կան ընդդեմ Ադրբեջանի կառավարության, որոնք հաղթել են Ադրբեջանի քաղաքացիները, սակայն կառավարությունն ուղղակի չի անում դրանք:

Նրա նկատառմամբ՝ իրավական այս փաստաթուղթը հայկական կողմն առավել շատ կարող է օգտագործվել դիվանագիտական և քաղաքական աշխատանքների դեպքում, ինչպես նաև՝ ներքաղաքական հարցերի ժամանակ:

«Ներքաղաքական շրջանակներում կարող են ցույց տալ, որ տեսեք՝ մենք աշխատել ենք, ձեռքներս ծալած չենք նստել և հաղթեցինք: Իսկ եվրոպական և միջազգային տարբեր հարթակներում մեր դիվանագետները կարող են հղում անել, որ տեսեք՝ այսպիսի փաստաթուղթ կա»,- ասում է նա:

Անդրադառնալով Ադրբեջանի ներկայացրած դիմումին՝ ընդդեմ Հայաստանի, ըստ որի՝ միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն», որը Հաագայի դատարանը մերժել է, զրուցակիցն ասում է՝ դրանով հերթական անգամ հերքվեց Ադրբեջանի կեղծ տեղեկատվությունը. «Եթե այս անգամ, օրինակ, ականների հարցն էր բարձրացվում, հաջորդ անգամ կարող են ջրի թունավորման, կամ հանքավայրերի, բնապահպանական և այլ հարցերով հայցեր ներկայացնեն: Նրանք անընդհատ այս գործընթացը փորձելու են պահել՝ ճնշում գործադրելով Հայաստանի վրա, նաև՝ միջազգային հանրության վրա, թե տեսե՛ք՝ մենք էլ ենք զոհ»:

Խոսելով ՀՀ-ի մյուս ներկայացրած պահանջի մասին, որը դատարանը մերժել է, այն է՝ Արցախում գազի և էլեկտրաէներգիայի պարբերաբար խափանումները, որոնք իրականացնում է Ադրբեջանը, Պարսյանը նկատում է՝ դա այլ խնդիր է, քանի որ այս ընթացքում ադրբեջանական կողմը գազը միացրել անջատել է:

«Ադրբեջանցիներն ավելի խորամանկ են եղել այս առումով, շատ հաճախ ոչ թե ամբողջությամբ, այլ կիսով չափ են փակել գազը, որի հետևանքով կտրուկ թուլացել է ճնշումը, իսկ թույլ ճնշման պայմաններում չես կարող օգտագործել այդ համակարգը, այսինքն՝ գազ կա, բայց համապատասխան ճնշում չկա: Այս երևույթը հաշվի առնելով՝ շատ դժվար է հստակ փաստարկներ և ապացույցներ բերել, որ ադրբեջանական կողմը միջամտել է»,- ասում է նա: 

Ըստ բանախոսի՝ այդպիսի ապացույցներ ձեռք բերելու համար դատարանը պետք է գործողություններ իրականացնի, տեղում ուսումնասիրի խողովակի ամբողջականությունը, հնարավոր միջամտությունը և այլն. «Դատարանի այս որոշումները միջանկյալ են, քննությունը չի ավարտվել, այս ընթացքում դատարանը կարող է որոշումներ կայացնել այդ տարածքներում կատարել ուսումնասիրություններ, հետազոտություններ, փորձագետներ գործուղել, որը քիչ հավանական եմ համարում: Նրանք չեն ցանկանա նոր առճակատման գնալ Ադրբեջանի հետ»:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1279 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս