Երևան
12 °C
Հանրահայտ բժիշկ և հասարակական գործիչ Վահան Վարդապետյանի հետ մեր հարցազրույցը՝ աշխարհահռչակ Բարսեղ Թումանյանի՝ օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարությունն ստանձնելու վերաբերյալ՝ հայ արվեստասեր հասարակության, արվեստագետների և երաժիշտների բուռն պահանջի, սպասելիքների մասին, նախորդ ամսվա ամենաընթերցված հրապարակումն էր։
Մշակույթ և արժեքներ արարող մեծությունները չպետք է անտեսվեն և զրկվեն հայրենիքին ու նրա մշակույթին ծառայելու հնարավորությունից: Արվեստասեր հասարակությունը անհամբեր սպասում և ակնկալում է, որ Սպենդիարյանի անվան օպերային թատրոնը վերջապես կներկայանա Բարսեղ Թումանյանի փառահեղ «դեմքով»:
Այս թեմայով իրենց հզոր ձայնն են բարձրացրել մեր անվանի մշակութային մեծությունները: Ներկայացնենք նրանց խոսքը:
Լեգենդար դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանի համառոտ և դիպուկ գնահատականը. «Շքեղ արտիստ, անզուգական... Բեմական փառքը լիուլի ճաշակած, հազվագյուտ փորձառության: Կարելի էր միմիայն երազել ունենալ օպերային թատրոնում նման գեղարվեստական ղեկավար...
Խոնարհելի է արվեստին քո մաքուր և վեհ ծառայությունը, սիրելի Բարսեղ»:

Տիգրան Հեքեքյան. խմբավար, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար. «Բարսեղ Թումանյանի փառահեղ ձայնը, որպես արվեստագետ իր բացառիկ ձեռքբերումներն ու որակը, աստվածատուր շնորհը, արտիստի բնատուր տաղանդը, տարիների փորձն ու ամբարած գիտելիքները հարստություն են, որ մեր երկիրն իրավունք չունի վատնելու: Սեփական դարավոր մշակույթը որպես հիմնական ռեսուրս աշխարհին առաջարկող մեր երկրի համար մեծ ճոխություն չի՞ արվեստագետների հանդեպ անտարբեր վերաբերմունքը:
Ցավով պետք է նշել, որ հաճախ նույն արվեստագետները մեզ մոտ այնպիսի հզոր խոչընդոտների են հանդիպում իրենց առաքելությունը կատարելու ճանապարհին, որ ուղղակի երազում են անտարբերության մատնված լինել՝ հալածվելու փոխարեն: Պահել և փայփայել է պետք նրանց՝ մեր գանձերին, մեր մշակույթի հենասյուները, նամանավանդ հայրենասեր նվիրյալներ լինելով՝ պատրաստ են ամբողջությամբ նվիրել ազգին իրենց գիտելիքն ու կարողությունները:
Մշակույթը վերացական գաղափար չէ, կենացի թեմա չէ: Մշակույթը մարդիկ են, արվեստ ստեղծողները, լույս տարածողները, դրանք կրողները, սա պահելու, նուրբ ու սիրով փայփայելու արժեք է: Երբ մի օր սա անենք, երևի մնացած բոլոր խնդիրները հերթով ու կարգով լուծում գտնեն: Հաստա՛տ կգտնեն...»:

Դանիել երաժիշտ. «Զարմանալի է և անբնական, որ Բարսեղ Թումանյանի պես աշխարհահռչակ երգչին մինչ օրս հնարավորություն չի տրվում, որ նա իր հզոր տաղանդը և վիթխարի փորձը լիարժեք կերպով ծառայեցնի Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, առհասարակ, և մասնավորապես, օպերային արվեստի պայծառացմանը, ինչը մեծապես կնպաստեր Հայաստանի հեղինակությանը միջազգային ասպարեզում»:

Ստաս Նամին. ՌԴ կոմպոզիտորների միության անդամ, Նյու Յորքի օպերայի տնօրենների խորհրդի անդամ և խորհրդատու. «Հազվադեպ է հանդիպում մեկ անհատի մեջ համակցված համաշխարհային մակարդակի տաղանդ, առողջ դատողություն և ղեկավարելու ունակություն: Ճիշտ այդ հատկանիշներով է օժտված իր տեսակի մեջ յուրահատուկ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանը: Իմ կարծիքով, նա միակն է այսօր, ով կարող է հավակնել Հայաստանում օպերային թատրոնի ղեկավարմանը, և հատկապես ինքը կարող է բացել թատրոնի համար ժամանակակից միջազգային մակարդակի հորիզոններ»:

Վստահ ենք, որ մշակույթի ոլորտի պատասխանատուները այլևս չեն ուշացնի օպերային արվեստը վերակենդանացնելու մեր սպասելիքները։
Եվս մեկ անգամ ամփոփեմ խոսքս. «Մեծերին հարգենք կենդանության օրոք»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT