Լինելով պաշտոնյա՝ ինչպե՞ս եք կարողացել ձեզ փոխկապակցված անձանց անուններով գրանցել գույքեր. Թովմասյանը՝ Ղուլարյանին

Այսօր՝ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի ահռելի ունեցվածքի մասին և հորդորեց դատախազությանը «զբաղվել նրանով»: 

«Դուք հետխորհրդային Հայաստանում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, եղել եք Իջևանի քաղաքապետ, Տավուշի մարզպետ, քաղաքաշինության կոմիտեի նախարարի տեղակալ և նախագահ մինչ օրս, և ձեր ընտանիքի անդամներն այս տարիների ընթացքում հասցրել են ահռելի ունեցվածք կուտակել: Դուք և ձեզ հետ փոխկապակցված անձինք ունեք ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում և Երևանում: Երևանի քաղաքապետարանի դիմացի Կիրովի այգին վարձակալությամբ հանձնվել է ձեր եղբորը մոտ 2,2 միլիոն դրամով: Որպես երկու երեխաների մայր՝ ասեմ՝ Երևանի ամենափնթի այգիներից մեկն է:

Ակնկալում եմ բացատրություն, թե ինչպե՞ս եք կարողացել լինելով պետական պաշտոնյա՝ ձեզ հետ փոխկապակցված անձանց անուններով գրանցել տարբեր գույքեր, հասկանալի է՝ եղանակը եղել է այդպիսին»,- ասաց Թովմասյանը: 

Վերջինս մանրամասն ներկայացրեց բոլոր այն տարածքներն ու օբյեկտները, որոնք հայտարարագրված են Ղուլարյանի կնոջ, որդիների, եղբոր անուններով. «Եվ այս անխոնջ պայքարը, որ ՀՀ գլխավոր դատախազը մղում է ապօրինի ձագմամբ գույքի դեմ, կարծում եմ՝ լավագույն առիթն է, որ զբաղվեն նաև ձեզանով»:

Ի պատասխան՝ Ղուլարյանը նշեց, որ Թովմասյանի կողմից հնչեցված հայտարարությունները սուտ են:

«Ուզում եմ տեղեկացնել, որ իմ որդիներն ապրում են իմ հայրական տանը՝ Իջևանում, ես ապրում եմ Երևանում՝ Կոմիտասում՝ երկու սենյականոց բնակարանում: Կրկնում եմ՝ դա սուտ է: Հակակոռուպցինոն բոլոր մարմինները և նաև համապատասխան իրավական մարմինները կարող են լիարժեք և՛ ճշտել, և՛ նայել, և՛ համապատասխան գործողություններ կատարել: Եղբայրս մոտ 30 տարի է՝ բիզնեսով է զբաղվում, և օրինական է իր ամբողջ գործունեությունը, թափանցիկ: Ինչ վերաբերում է Կիրովի այգուն, ցավում եմ, որ այնտեղ չեք եղել, որովհետև շատ մաքուր այգի է, և մեկ ծառ անգամ չի կտրվել: Այսօր էլ վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ են արվում»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1535 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա