Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով շարունակվում են բացահայտվել մեծ չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2023թ. փետրվարի 23-ին՝ ժամը 06:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, Երևան քաղաքի Բագրևանդ փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը դրսևորել է տարօրինակ և ոչ ադեկվատ վարքագիծ։ Վարորդը, մեքենայում գտնվող մյուս երեք ուղևորները թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության բաժին:
Պարզվել է նշված անձանց ինքնությունը: Անձնական խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել է նրբաթիթեղով, ինքնակպչուն ժապավեններով փաթեթավորված, ընդհանուր 12,5 գրամ ընդհանուր քաշով սպիտակ բյուրեղանման զանգվածի պարունակությամբ 16 փաթեթ, նարնջագույն և դեղին շուրջ 100 դեղահաբ:
Հայտնաբերված փաթեթներից 1-ում առկա՝ փորձաքննության ենթարկված զանգվածը, ինչպես նաև նախնական զննության և որակական հետազոտության ենթարկված 3 փաթեթիկներում առկա զանգվածները եղել են «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հայտնաբերված զանգվածի, հաբերի մնացած մասով նշանակված փորձաքննության արդյունքները դեռևս չեն ստացվել։
Նշված անձանցից 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեկ այլ դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 41-ամյա տղամարդը ձեռք է բերել և իր մոտ պահել առանձնապես խոշոր չափերով՝ 5,57 գրամ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց, որը հայտնաբերվել է 2023թ. փետրվարի 24-ին վերջինիս անձնական խուզարկությամբ՝ բաճկոնի գրպանից:
41-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով: Դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում թմրամիջոցների ձեռքբերման աղբյուրը, հնարավոր իրացման մեխանիզմները պարզելու, ինչպես նաև վերոնշյալ մյուս անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT