Վերջին 5 տարում՝ շուրջ 93 հազար հանցագործության բացահայտում. իրավապաշտպանը տվյալները խնդրահարույց է համարում

Սույն թվականի հունվարի 1-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում Ներքին գործերի նախարարությունը ՀՀ-ում բացահայտել է հանցագործության 2170 դեպք:

Մոտ մեկուկես ամսվա կտրվածքով հանցատեսակներից բացահայտվել է սպանության 4, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 105, ընտանեկան բռնության՝ 2, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1, խարդախության՝ 115, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 56 դեպք:

ՀՀ ՆԳՆ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնից «Հայկական ժամանակ»-ին տրամադրել են նաեւ վերջին 5 տարիներին բացահայտված հանցագործությունների ընդհանուր թիվն ու հանցատեսակների համեմատականները:

Ըստ այդմ՝ 2018-2022 թվականներին ընկած ժամանակահատվածում բացահայտվել է հանցագործության ընդհանուր 93 հազար 287 դեպք: 

ֆլորիշ - копия.JPG (44 KB)

 

2022 թվականին ընդհանուր բացահայտվել է 192 հազար 91 հանցագործություն: Հանցատեսակներից ամենաշատ բացահայտումը եղել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերով, ընդհանուր՝ 952: 2022 թվականին թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը, 2021-ի համեմատ, աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու նպատակով՝ 95 տոկոսով:

Խարդախության՝ 1405 դեպք, սպանության՝ 79, ընտանեկան բռնության՝ 357, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 112, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 1 դեպք:

Վերջին 5 տարիների համեմատականով ամենաշատ հանցագործությունները բացահայտվել են 2021 թվականին, ընդհանուր՝ 21 հազար 636 դեպք:

2021 թվականին հանցատեսակներից բացահայտվել է սպանության 81 դեպք, ի դեպ, այս թիվը եւս 5 տարվա կտրվածով ամենամեծն է բացահայտումների շարքում: Հանցատեսակներից բացահայտվել է նաեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության 952, խարդախության՝ 1883 դեպք, ընտանեկան բռնության՝ 565, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 108 դեպք, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 3 դեպք:

2020 թվականին բացահայտվել է ընդհանուր 17 հազար 806 հանցագործություն: Սեքսուալ բնույթի բռնի գործողությունների բացահայտումը գերակշռել է՝ 5 դեպք: Մեծ է նաեւ ընտանեկան բռնության թիվը՝ 586: Բացահայտվել է նաեւ սպանության 61, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 655, խարդախության՝ 1551, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 59 դեպք:

2019 թվականին բացահայտվել է ընդհանուր 17 հազար 701 հանցագործություն: Գերակշռել են քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու բացահայտման դեպքերը, ընդհանուր՝ 115: Բացահայտվել է նաեւ 44 սպանության, 661 թմրամիջոցների ապօրինի շրջանառության, 1426 խարդախության, 526 ընտանեկան բռնության եւ անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների 2 դեպք:

2018 թվականին բացահայտվել է ընդհանուր 16 հազար 853 հանցագործություն: 2018 թվականին հանցատեսակներից բացահայտվել է սպանության 46, թմրամիջոցների ապօրինի շրջանառության՝ 653, խարդախության՝ 1315, քաղաքացիական ողորկափող հրազեն, սառը զենք կրելու՝ 59, անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների՝ 4 դեպք:

Տարիների համեմատականով ընտանեկան բռնության ամենաշատ բացահայտված դեպքերը եղել են 2018 թվականին, ընդհանուր՝ 772: Նկատենք՝ նախորդ տարի Հայաստանի Հանրապետությունում կնոջ սպանության 10 դեպք է գրանցվել, որոնք ընտանեկան բռնության զոհ են դարձել: 

Նշենք, որ 2022 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ։ Դատարան ուղարկված վարույթներից ամենաշատը եղել են ֆիզիկական ներգործության կամ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու դեպքերով։ Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալից 108-ը եղել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:

ԲՌՌՌՌՌСнимок.JPGԲՌՆՈՒԹՅՈՒՆԸԸԸ.JPG (73 KB)

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս ցուցանիշներին, նկատում է՝ ՆԳՆ ոստիկանության գործողությունների արդյունավետությունը գնահատելու համար նախ հարկավոր է հասկանալ, թե բացահայտված հանցագործություններից քանիսը ո՞ր թվականներին են կատարվել եւ քանի՞ տարվա ընթացքում են բացահայտվել. ընդհանուր քանի՞ հանցագործությունից է քանիսը բացահայտվել:

Անդրադառնալով հանցատեսակներից թմրադեղերի ապօրինի շրջանառության՝ նախորդ տարվա մեծ թվով բացահայտումներին՝ իրավապաշտպանն ասում է՝ անգամ տրամադրված թվերն են խնդրահարույց, որովհետեւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության տակ ընտրում են մի շարք հոդվածներ, եւ դրանց մի մասը առանց շահադիտական նպատակների տարածմանն է վերաբերում:

«Մի բան է, երբ 1 տոննա թմրամիջոց է հայտնաբերվում, մեկ այլ բան, եթե անչափահասներին են դրանք հրամցնում եւ այլն»,- ընդգծում է նա:

Ըստ Սաքունցի՝ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեմ պայքարում պետք է առողջապահական, կրթական եւ մի շարք այլ կարեւոր գործոններ հաշվի առնվեն:

Խոսելով 2020 թվականին հանցատեսակներից անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների բացահայտման դեպքերի մասին՝ նա ասում է՝ մտահոգիչ է, սակայն կրկին հասկանալի չէ ստույգ պատկերը, քանի որ չգիտենք, թե քանի՞ ահազանգ է ստացվել, ու քանի՞ հանցագործություն է եղել հենց 2020 թվականին:

Անդրադառնալով հարցին, թե ինչքանո՞վ են խոցելի Հայաստանում անչափահասներն այդ տեսանկյունից, եւ որքանո՞վ են իրազեկված ու պաշտպանված նրանք մեր երկրում սեռական դաստիարակության տեսանկյունից՝ զրուցակիցը շեշտում է. «Տվյալ հանցագործության դեմ պայքարը միայն ոստիկանությունով չի կարող սահմանափակվել, խնդիրը խորքային է: Մանկապարտեզից սկսած՝ պետք է լուրջ աշխատանք տարվի երեխայի սեռական դաստիարակության ուղղությամբ, ինչը չի արվում»:

Սաքունցի համոզմամբ՝ պետության առաջնային գործը պետք է լինի ոչ թե հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելն ու պատժելը, այլ այդ գործողություններին հանգեցնող պատճառների մեջ խորամուխ լինելն ու դրանց վերացման ուղղությամբ ջանքեր գործադրելը:

«Ցավոք սրտի, այն ջանքերը, որոնք պետք է գործադրվեն սեռական դաստիարակության, ընտանեկան բռնությունների կանխարգելման ուղղությամբ, այսօր լիարժեք չեն: Հայտնի չէ, թե, օրինակ, այս տարվա սեռական բռնության 1 դեպքն ի՞նչ ընտանիքի, սոցիալական ի՞նչ կարգավիճակում գտնվող երեխայի նկատմամբ է տեղի ունեցել: Կամ 2020 թվականի այդ 5 դեպքերը որտե՞ղ են կատարվել՝ դպրոցո՞ւմ, փողոցո՞ւմ, թե՞ տանը: Ոստիկանությունը երեւի կունենա այդ բոլոր տվյալները, բայց դրանք պետք է ուղենիշ հանդիսանան, որպեսզի մյուս գերատեսչություններն ավելի շատ աշխատեն խնդրի կարգավորման ուղղությամբ, իրենց պարտականություններն ավելի ճիշտ կատարեն, որ նման դեպքեր չլինեն կամ նվազեն»,- ասում է նա:

Ըստ Արթուր Սաքունցի՝ անչափ կարեւոր են խնդրի բացահայտման ու կանխարգելման համար պետության մոտեցումները:

«Իսկ ո՞վ է ասել, որ մեր երկրում տեղի ունեցած ինքնասպանության դեպքերը քրեորեն պատժելի պատճառներ չունեն. քրեակատարողական հիմնարկներում տեղի ունեցող ինքնասպանությունները ինչպե՞ս կարող են համարվել քրեորեն ոչ հետապնդելի արարքներ: Բայց արդյո՞ք մեր իրավապահ համակարգը խորապես հետամուտ է լինում դրանց բացահայտմանը»,- ասում է իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վերոնշյալ բոլոր դեպքերին պետությունն ավելի շատ պատժողական մոտեցում է ցուցաբերում, քան կանխարգելիչ. «Պետք չէ ամեն ինչ հասցնել այն կետին, որ վերջին միջոցը մնա քրեական պատասխանատվության ենթարկելը, կամ հանցագործության բացահայտումը: Եթե մի երկրում սոցիալական բեւեռացումը վերացած չէ, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել: Իտալիայում, երբ քաղաքացուն մեղադրում են խանութից ուտելիք գողանալու համար, դատարանը նրան մեղավոր չի ճանաչում, որովհետեւ համարում է, որ եթե անձը սոված է, ուրեմն պետությունն իր պարտականությունները չի կատարել»:

Սաքունցի համոզմամբ՝ յուրաքանչյուր քրեական հանցագործության հետեւում կա պետության՝ պարտականությունները չկատարելու կամ լիարժեք չկատարելու հանգամանքը:

«Կրթության համակարգից երեխաներ են դուրս մնում, հետո էլ ծրագիր են մշակում կրթության համակարգից դուրս մնացած երեխաների թիվը նվազեցնելու համար: Ասում են՝ մենք որոշ ժամանակ հետո կհասնենք այդ թվի նվազմանը: Հարգելիներս, ո՛չ, այդ խնդիրը հենց հիմա պետք է վերացնել: Ցանկացած երեխա, եթե կրթական համակարգից դուրս է մնում, անկախ պատճառներից, արդեն նրա կրթության իրավունքի կոպիտ խախտում է: Իսկ կրթություն չստացող երեխան պարզ է, թե ինչ «հետաքրքրություններ» կարող է փնտրել փողոցում: Այդ գիտակցումը կա՞: Ես չեմ տեսնում»,- նշում է զրուցակիցը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46505 դիտում

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան