Համաշխարհային բեմերում փայլատակող հայազգի օպերային աստղերը մաեստրո Բարսեղ Թումանյանի մասին

Ինչպիսի անգին և անգնահատելի հարստություն ունենք մենք, որ վայելում են ուրիշները, և ու՞մ մեղքով ենք զրկված դրանք վայելելու հաճույքից ու պատվից:

Համաշխարհային բեմերում, հիրավի, փայլատակող հայազգի օպերային աստղեր Հրաչուհի Բասենցը, Արսեն Սողոմոնյանը, Մկրտիչ Բաբաջանյանը նաև արժանապատիվ ու վեհանձն արվեստագետներ են։ Նրանք առաջինը արձագանքեցին օպերային արվեստի զարգացման նպատակով Բարսեղ Թումանյանի թեկնածությանն աջակցելու հարցում։ Եղան նրա անուրանալի դերի ու բացառիկ կարողությունների նախանձախնդիր և հետևողական գնահատողներն ու արժևորողները։

Իրական արվեստագետները նաև անկեղծ, ճշմարիտ ու սկզբունքային են լինում, ահա նրանց գրառումներն ու խոսքը։

Արսեն Սողոմոնյան

«Ես իմ լիարժեք համերաշխությունն եմ հայտնում բոլորին, ովքեր գտնում են, որ Բարսեղ Թումանյանը պետք է լինի մասնակից Հայաստանում օպերային թատրոնի գործունեության մեջ: Այսօր յուրաքանչյուր օպերային երգչի համար, ով հնարավորություն ունի հյուրախաղերով հանդես գալ աշխարհի տարբեր երկրներում, այդ ուղին ավելի դյուրին է դառնում՝ շնորհիվ նաև այնպիսի մեծ անունների, որոնցից է Բարսեղ Թումանյանը:

Չի եղել աշխարհի որևէ անկյուն, որտեղ ինձ մոտեցած և իրենց հիացմունքը արտահայտած չլինեն մեծագույն օպերային երգիչ և արտիստ Բարսեղ Թումանյանի վերաբերյալ: Ես առավել քան վստահ եմ, որ այսօրվա օպերային թատրոնի ղեկավարությունը շատ մեծ օգուտներ կքաղի՝ ունենալով Բարսեղ Թումանյանի նման զինակից, ընկեր և ղեկավար՝ օգտվելով նրա մեծագույն փորձառությունից պրոֆեսիոնալ մենեջմենտի և թատերական գործունեության ասպարեզում: Հուսով եմ՝ այս ամենը իրականություն կդառնա»:

Հրաչուհի Բասենց

«Սա մի հույժ կարևոր հարց է, անհրաժեշտություն ու կարիք, որ թվում է, թե իսկի պետք է չշահարկվեր ու թեմա չդառնար, ոչ էլ քննարկվեր, այլ շատ բնականորեն իր պատշաճ տեղը պետք է զբաղեցներ մաեստրո Բարսեղ Թումանյանը: Մենք իրապես Բարսեղ Թումանյանի պես տիտանի կարիքը շատ ունենք: Կարծես մի չար երազում լինենք, որտեղ անընդմեջ նույն սխալներն ենք կրկնում և դասեր չենք քաղում, չենք արթնանում այդ մղձավանջից ու միայն կորցնում ենք: Ես անվերապահորեն միանում եմ ձեր հորդորին՝ անհապաղ ոտքի կանգնելու և տեր լինելու մեր մշակութային արժեքներին, մեր վաղվա օրվան, մեր մեծերին, մեզ արժանվույն նկարագիր տվող և կերտող մեր մշակներին:

Հարգանք ու տուրք տանք այսօր՛, այո՛ կենդանության օրոք: Ուշքի գանք, քանի ուշ չէ, մի կողմ դնենք տարաձայնությունները, քաղաքակիրթ լինենք այնքան, որ կարողանանք սովորել աշխատել մեկս մյուսի հետ, հանդուրժենք տարակարծությունը, սովորենք իրար լսել, սովորենք իրար սիրել: Չի կարող մի ազգ անվերջ այսքան անթիվ, անհամար տաղանդներ ծնել, այսքան անուն աշխարհին նվիրել և իր սեփական ձեռքերով էլ կործանել և ոչնչացնել նրանց: Ժամանակն է ետ կանչել ու փայփայել, դողալ ու ըստ արժանվույն գնահատել Հայաստանի անունն ու պատիվը օտար հողերում բարձր պահած մեր մեծերին: Որքան դեռ ասելիք կա, որքան փորձ պիտի փոխանցվի սերունդներին, Մաեստրոն ՄԵ՛Ր ազգային հարստությունն է, տեր լինենք նրան, թույլ չտանք մեզնից խլեն, ինչպես, որ գրեթե բոլորին են խլել... Միաբանվենք, համախմբվենք, շատ սիրենք իրար, որպեսզի առաջ շարժվենք ու միայն հաղթանակներ գրանցենք:

Ես լիահույս եմ, որ այսքան մտավորականների, բարձր արվեստագետների ձայնը լսելի կդառնա վերին ատյաններում, և մենք պատվով կարձանագրենք մի լուսավոր և հաղթական էջ օպերային թատրոնի ծաղկունքի ճանապարհին»:

Մկրտիչ Բաբաջանյան

«Իր մեծերին և արմատները մոռացող ու չգնահատող ազգը չի կարող ապագա ունենալ:

Դեռ ուսանող էի, հիշում եմ, թե ինչպես էինք փորձում նմանվել Բարսեղ Թումանյանին, երազում էինք նրա պես երգել, և դա համարում էինք ուղի և փարոս դեպի մեր ապագա գործունեությունը: Այն ահռելի փորձը, օպերայի իմացությունը, ինչին տիրապետում է Բարսեղ Թումանյանը, և մեծագույն երաժիշտ լինելը, անթույլատրելի է այսպես անտեսել: Ես հարց եմ ուղղում. «Ո՞ւմից, եթե ոչ Բարսեղ Թումանյանից պետք է սովորեն երիտասարդ սերունդը, հիանալի երգիչներն ու երգչուհիները: Ո՞վ, եթե ոչ Բարսեղ Թումանյանը պետք է զարգացնի օպերայի արվեստի ազգային հիմքերը»:

Կարծում եմ, որ իմ բառերով խոսում եմ շատ շատերի անունից, ովքեր, հետևանքներից զգուշանալով, լռում են: Կարծում եմ նաև, որ օպերային թատրոնի երկրպագուները, պրոֆեսիոնալ երաժիշտներն ու օպերային արվեստի մասնագետները պետք է միավորվեն և ուղղեն այս ճակատագրական սխալը:

Բարսեղ Թումանյանը պետք է լինի մեր ազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
33974 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել