Երևան
12 °C
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, կոծկելու համար սեփական երկրի՝ ամենաթողությունն ու զարհուրելի, դատապարտելի արարքները, կեղծ տեղեկատվություն է հրապարակել իրենց կողմից Արցախի տարածքում ոստիկանական մեքենայի վրա հարձակման ու կրակոցների «պատճառների» մասին:
«Մենք օպերատիվ տեղեկատվություն ենք ստացել Խանքենդի-Խալֆալի-Տուրշսու (Ստեփանակերտ-Խայփալու) գրունտային ճանապարհով Հայաստանից Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատված, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, ռազմական տեխնիկա, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու մասին: Մարտի 5-ի առավոտյան՝ ճշտելու համար հիշյալ տեղեկատվությունը, փորձ է արվել կանգնեցնել մեքենան և ստուգել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ծառայողների կողմից, ինչի ժամանակ հայկական կողմից կրակոցներ են արձակվել, փոխհրաձգության արդյունքում երկու կողմից կան զոհեր և վիրավորներ»,- նշված է ստերով համեմված հաղորդագրության մեջ։
Ադրբեջանական կողմը, շարունակելով նախահարձակ լինել և ինքնապաշտպանվել, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության ուշադրությունն է հրավիրել, որ Եռակողմ հայտարարության կետերի կատարումը պետք է ապահովվի անվերապահորեն և ամբողջությամբ։
«Միակ ճանապարհը, որը կարող է օգտագործվել Ղարաբաղի համար տնտեսական և Հայաստանի միջև հաղորդակցության համար, Ստեփանակերտ-Լաչին ճանապարհն է: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությանը, որ այլ երթուղիներով ռազմական և այլ նպատակային փոխադրումների իրականացումը բացարձակապես անընդունելի է»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ադրբեջանի ՊՆ-ն նաև նշել է, որ ադրբեջանական կողմը բազմիցս ծանուցել է միջազգային հանրությանը նշված երթուղով ականների տեղափոխման մասին։
Շարունակելով կեղծիքների շարանը, Բաքվի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե իբր «Հայաստանը դեռևս իրականացնում է ռազմական փոխադրումներ դեպի Ղարաբաղ», իսկ սա՝ ըստ ագրեսոր կողմի, կայում է «Ադրբեջանի դեմ Երևանի շարունակվող ագրեսիայի և ահաբեկչական քաղաքականության մասին»։
Վերջում, սեփական մեղքը հերքելով, Ադրբեջանի ՊՆ-ն նշում է, թե այսօրվա՝ սեփական նախաձեռնությամբ հրահրված սադրանքի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ինչպես հայտնի է՝ այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են, որ դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. նրանց ինքնությունը հայտնի է:
ԱՀ Ներքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ իրականում ոչ միայն որևէ զենք չէր տեղափոխվում, այլև՝ ոստիկանության ծառայողները Ստեփանակերտից էին գնում դեպի ճանապարհին գտնվող իրենց հերթափոխի վայր:
Ադրբեջանական դիվերսիոն խումբը դարանակալել է ճանապարհամերձ անտառապատ տարածքում և այնտեղից հարձակվել մեքենայի վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT