«Թվում է՝ դու ես թելադրում քարին, բայց հաճախ ենթարկվում ես նրան». խաչքարագործ Նարինե Փոլադյան. կարծրատիպեր կոտրող կանայք

Լիբանանահայ Նարինե Փոլադյանը, Արամի փողոցում տեսնելով խաչքարագործ վարպետների աշխատանքը, սիրահարվեց այդ գործին: Սկզբում այն իբրև հոբբի էր, զբաղմունք, սակայն խորանալով՝ որոշեց ճարտարապետ-դիզայների մասնագիտությունը փոխել խաչքարագործությամբ:

«Դժվար գործ է, բայց աշխատանքի ընթացքում չես զգում, միայն օրվա վերջում ես ֆիզիկական հոգնածություն զգում: Բայց, այնուամենայնիվ, որոշեցի, որ պիտի փորձեմ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է նա:

Խաչքարագործ աղջկա խոսքով՝ թե՛ Հայաստան տեղափոխվելու, թե՛ խաչքարագործությամբ զբաղվելու իր որոշմանը հարազատները հավանություն են տվել, բացի՝ մայրիկից. «Դժվարը մորս համոզելն էր, որովհետև անընդհատ ասում էր, որ դժվար գործ է, ամբողջ օրը ոտքի վրա, փոշի պիտի շնչեմ, ծանր է, տղայի գործ է: Բայց երբ սկսեցի աշխատել, մայրս համոզվեց, որ շատ եմ սիրում իմ գործը, և կամաց-կամաց ինքն էլ սովորեց դրան»:

Նարինեն ասում է, որ ամենամեծ դժվարությունը մեծ գործիքների հետ աշխատելն է, որոնք և՛ ծանր են, և՛ վտանգավոր:

«Մեծ չափի քարեր են լինում, որ ստիպված գործիքով (բալգարկայով) փոքրացնում եմ, հղկում: Ի սկզբանե ամուսինս էր օգնում, երբ ազատ ժամանակ էր ունենում, հետո արդեն զգացի, որ ինքնուրույն պետք է անեմ: Դժվարությունը ինձ համոզելն էր, որ այդ գործիքը (բալգարկան) պիտի օգտագործեմ, որովհետև բավականին վտանգավոր է դրանով աշխատելը: Բայց հիմա աչքերս փակ էլ եմ անում: Ամեն գործ ունի իր դժվարությունը, սակայն շատ կարևոր է այն սիրելով անելը, քանի որ այդ ժամանակ բոլոր դժվարությունները դնում ես մի կողմ ու հաճույքով աշխատում: Եթե չսիրեի այս գործը, վաղուց հիասթափվել էի, չէի»,- անկեղծանում է նա:

Նարինեն թուղթ ու մատիտ առհասարակ չի գործածում. պահը, քարը, զգացմունքներն են թելադրում, թե ինչ կանի ու ինչ կստանա:

«Էմոցիան քարին ճիշտ պետք է փոխանցել, որ ոչ միայն սիրուն, այլ էներգիայով լի աշխատանք ստանաս: Փաթաթվում եմ, խոսում աշխատանքներիս հետ, իսկ ամենավատ զգացողությունը նրանց հետ բաժանումն է, սովորաբար այդ պահին աչքերս միշտ լցվում են: Մի մեծ խաչքարի պատվեր ունեի, որ Ամերիկա պիտի տանեին: Երբ եկան, փաթաթեցին ու խաչքարը մեքենայի մեջ տեղավորեցին, և՛ ուրախությունից, և՛ դրանից բաժանվելու ցավից հուզվեցի»,- հիշում է նա: 

Ըստ խաչքարագործի՝ աշխատելիս պարտադիր երգում է, շփվում քարի հետ, համոզվում, որ քարը՝ իրեն, ինքն էլ քարին է հասկանում. «Թվում է, թե դու ես միշտ թելադրում քարին, բայց տեղեր կան՝ ինքն է թելադրում, թե ինչպես շարունակես: Պիտի հետը խոսես, թե ինչ է քեզանից ուզում: Փոքր, աննշան շարժումից քարը կարող է պայթել, ճաքել, կոտրվել. պիտի  բնավորությունը հասկանաս»:

MyCollages (6).jpg (101 KB)

Նարինեի խոսքով՝ քանդակագործին, խաչքարագործին առաջին հերթին համբերություն է պետք, կամքի ուժ, ինչպես նաև՝ սեր դեպի ձեռքի աշխատանքը:

«Հիմա աշակերտներ ունեմ. մուրճին՝ առաջին երկու հարվածից հետո կարող եմ ասել՝ կկարողանա՞ շարունակել, թե՞ ոչ: Երբ հարցնում են՝ ի՞նչ իմացաք, ասում եմ՝ որովհետև չես համբերում, կամ, օրինակ, ասում եմ՝ շատ համբերատար ես, կարող ես այս գործը հանգիստ շարունակել»,- նկատում է նա:

Վերջինիս խոսքով՝ հայ կինը, անկախ մասնագիտությունից, պիտի լինի ուժեղ, որն էլ շատ կարևոր է՝ ուժեղ հասարակություն ունենալու համար:

«Վերջին շրջանում շատ եմ նկատում, որ հատկապես երիտասարդ աղջիկները ձգտում են սեփական գործն ունենալ, ինչը շատ ողջունելի է, քանի որ երկրի զարգացման գործում կանանց դերը շատ մեծ է: Պետք է ուժեղ լինենք, իրար օգնենք, իսկ մասնագիտություն ընտրելիս պարտադիր սրտի թելադրանքով առաջնորդվենք: Հիմա էլ շատ կան ասողներ, որ քանդակագործությունն ինձ համար չէ, բժշկուհի դառնամ, բայց եթե մասնագիտությունը սրտովդ չէ, իմաստ չունի այն սովորել, առավել ևս՝ շարունակել: Պետք է սրտին հետևել»,- վստահ է Նարինեն:

MyCollages (8).jpg (114 KB)

Նրա ցանկությունն է, որ խաչքարը ընկալվի ոչ թե տխրության, գերեզմանաքարի, այլ հաղթանակի ու ուրախության վկա:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2144 դիտում

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ