ԵՄ առաքելության համար ադրբեջանական կողմին պատշաճ տեղեկացրել ենք, բայց համաձայնության չենք սպասել. Կլաարը՝ պատճառի մասին

Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն ադրբեջանական լրատվամիջոցներին հարցազրույց է տվել, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կազմի, առաջադրանքների և Ադրբեջանի հետ այդ առաքելության տեղակայման համաձայնեցման մասին հարցերին:

«ԵՄ առաքելության կազմի հետ կապված չեմ կարող ասել, թե քանիսն են, կամ քանի անդամ երկիր է ներկայացված, քանի որ, անկեղծ ասած, առաքելությունը դեռ ամբողջական չէ, և կազմը  կախված է նրանից, թե որ երկրներն են պատրաստ անձնակազմ ուղարկել: Յուրաքանչյուր երկիր ինքն է վճարելու ուղարկված սեփական ներկայացուցչի համար: Այսպիսով, դա որոշում է, որը պետք է ընդունի յուրաքանչյուր անդամ պետություն:

Կարող եմ ասել, որ, օրինակ, Վրաստանի առաքելությունում ներկայացված են գրեթե բոլոր անդամ երկրները։ Չգիտեմ՝ Հայաստանում դա ինչպես է, բայց, կարծում եմ, այդ թիվը բավական մեծ կլինի: Ես կզարմանամ, եթե այդ առաքելությունում ներկայացված չլինի ԵՄ անդամ երկրների մեծ մասը»,- ասել է Կլաարը՝ նշելով, որ Հայաստան ուղարկված առաքելության մասին Եվրամիությունը տեղեկացրել է Ադրբեջանի իշխանություններին պատշաճ ձևով, այսինքն՝ թափանցիկ է գործել։ Սակայն այդ հարցով չեն սպասել  համաձայնության Ադրբեջանի իշխանությունների հետ, քանի որ առաքելությունը, ի վերջո, գտնվում է Հայաստանի տարածքում:

ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ առաքելության նպատակն է վստահության ձևավորումն ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ միջազգային սահմանի երկայնքով՝ խաղաղ գործընթացին նպաստելու համար:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի պնդումներին՝ Լաչինի միջանցքով ոչ թույլատրելի բեռների փոխադրման համար, Կլաարն ասել է.

«Կարծում եմ՝ Լաչինի ճանապարհով փոխադրումների թափանցիկության ապահովման գաղափարը միանգամայն օրինական է, որովհետև մենք չենք ցանկանում, որ Լաչինի ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների կամ ռազմական ու անօրինական փոխադրումների նպատակներով: Այդ թափանցիկությունը ապահովելու միջոցները բանակցությունների և քննարկումների թեմա է»:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաև կարևորել է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոր հանդիպման կազմակերպումը, քանի որ, ըստ Կլաարի, կարևոր է պարբերաբար հանդիպելը և աշխատելը կարևոր հարցերի էության վրա, ինչպես արվում է Բրյուսելի հանդիպումների ժամանակ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24612 դիտում

Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ