Վրաստանի իշխանությունները հետ են կանչել «օտարերկրյա գործակալների» մասին աղմկահարույց օրինագիծը

Բողոքի զանգվածային ակցիաներից հետո Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը որոշել է խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը:

Հիշեցնենք՝ հենց այս օրինագծի պատճառով էին վերջին օրերին Վրաստանում զանգվածային բողոքի ցույցեր:

Sputnik գործակալության վրացական ծառայությունը հայտնում է, որ օրինագիծը հետ կանչելու մասին համատեղ հայտարարություն է տարածել իշխող թիմը, ինչպես նաև օրինագծի նախաձեռնող «Ժողովրդի իշխանություն» հասարակական շարժումը։

Մարտի 7-ից՝ օրինագծի ընդունումից ի վեր, Վրաստանի մայրաքաղաքում լայնամասշտաբ ցույցեր էին, որոնք ուղեկցվում էին անկարգություններով և իրավապահների հետ բախումներով:

Առանձին ակտիվիստներ փորձել են մուտք գործել խորհրդարան: Ոստիկանների ուղղությամբ նետվել են շշեր և քարեր, ի պատասխան` ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:

Բացի դրանից՝ ցուցարարները շրջել են ոստիկանական մեկ մեքենա։ 

Բողոքի ակցիայի մասնակիցները դեմ էին առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծին, համաձայն որի՝ օտարերկրյա ազդեցության գործակալներ են համարվում իրավաբանական այն անձինք, որոնց տարեկան եկամուտների 20 %-ից ավելին ստացվում է արտասահմանից:

Իշխող կուսակցությունը և օրինագծի հեղինակները պնդում էին, որ նախագծի միակ նպատակը ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումն է, մինչդեռ նախագծի ընդդիմախոսները միաձայն հայտարարում էին, որ օրինագծերն ուղղակիորեն շեղվում են արևմտամետ կուրսից և ծառայում մեկ նպատակի՝ թույլ չտալ Վրաստանին ստանալ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, ինչը Վրաստանի Սահմանադրության խախտում է։

Հասարակական կազմակերպությունները, անկախ լրատվամիջոցները, Վրաստանի բոլոր արևմտյան գործընկերները օրինագիծն անվանում են ռուսական մոդել և հայտարարում, որ Վրաստանը կտրուկ շրջադարձ է կատարել արևմտյան ուղուց։ Մարտի 7-ին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց այն բանից հետո, երբ հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը: Հավաքը ցրում էին արցունքաբեր գազի և ջրցան մեքենաների միջոցով։

Վրաստանի ՆԳՆ-ն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդը և արևմտյան կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրամիության բարձրաստիճան ներկայացուցիչները մարտի 7-ի լույս 8-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձություններից հետո հանդես են եկել հայտարարություններով։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցուցարարներին աջակցող հայտարարություն է արել.

«Վրաստանը, որն իր ապագան տեսնում է Եվրոպայում, ոչ մեկին թույլ չի տա խլել այդ ապագան։ Այդ ապագան պատկանում է մեր հաջորդ սերնդին։ Ոչ ոք իրավունք չունի ձեզնից խլել ձեր ապագան։ Ոչ ոք իրավունք չունի ձեզ թակարդը գցել»,- հայտարարել է նա և  խոստացել օրենքի ընդունման պարագայում վետո դնել դրա վրա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ցույցերի հետևանքով իրավիճակը գիշերը լարված է եղել։ Ցույցի մասնակիցների դեմ ոստիկանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, պայթուցիկներ և այլ հատուկ միջոցներ է կիրառել՝ լուսադեմին ցրելով այն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1715 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ