Երևան
12 °C
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն «Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում կիսվել է Վրաստանում «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագծի ընդունման համար զանգվածային բողոքի ակցիաներից արված մի լուսանկարով, որտեղ ցուցարար աղջիկներից մեկը ոստիկանության պատնեշի դիմաց կանգնած ոստիկաններին ծաղիկ է մեկնում և հեգնել լուսանկարի խորհուրդը:
«Վրաստանի միտինգներից է՝ ինոագենտների ԴԵՄ օրենքին են դեմ միտինգավորները։ 2018-ին՝ մեզ մոտ, մինչ էդ՝ Ուկրաինայում, հետո՝ Բելառուսում (էն որ չստացվեց)․․․ ու էդպես անվերջ․․․
Ասենք սցենարիստին փոխեն գոնե․․․․
Համբուրվող զույգ դեռ չկա՞ ))) բա շունը ուր ա՞ )))
#չալո»,- լուսանկարին կից գրել է նա։
Բլոգեր Հայկ Մկրտչյանը, որը հաճախ է վերլուծում Նազենիի այն սթորիները, որոնք կապված են լինում քաղաքական այս կամ իրադարձությունների հետ, այս անգամ ևս վերլուծել է:
Բլոգերն իր վերլուծությունները տեղադրել է «Ինստագրամի» իր էջի «սթորի» բաժնում, որտեղ նախ պարզաբանել է, թե ինչ է հիմա կատարվում Վրաստանում:
«Երկրի կառավարությունը ցանկանում է օրենք ընդունել «ինոագենտների» կամ «օտարերկրյա գործակալների» մասին: Լսած կլինեք, որ Ռուսաստանում էլ կա նման օրենք, և մի շարք հայտնիների հենց «ինոագենտներ» են համարել, ովքեր խոսում են «իրենց դեմ» (- խմբ․ նկատի ունի երկրի իշխանություններին)։ Նման կերպ սահմանափակում են մարդկանց իրավունքները, ազատությունը։ Կարող են ձերբակալել, դատել։ Նույնը հիմա կատարվում է Վրաստանում. ներկա իշխանությունները պրոռուսական են։ Այս ամեն ինչի շերտային նպատակն էլ այն է, որ օրենքն ընդունելուց հետո լիքը մարդիկ, թեկուզ՝ ՌԴ քաղաքացիներ, որոնք տեղափոխվել են Վրաստան, համարվեն «ինոագենտներ», բացի դրանից՝ մի տոննա վտանգ կա, որ կարա լինի»,- նկատել է բլոգերը:
Նրա կարծիքով՝ Վրաստանում օրենքի դեմ պայքարի են դուրս եկել հասարակ քաղաքացիները։ Նրանք պայքարում են իրենց իրավունքների ու ազատության համար՝ ցույց տալով, որ չեն ցանկանում նման օրենքի առկայությունը: Այնուհետև բլոգերը անդրադարձել է Նազենի Հովհաննիսյանի արձագանքին.
«Ի՞նչ է անում Նազոս, ով ՌԴ իրավունքների պահպանման վառ ներկայացուցիչ է անհասկանալի պատճառներով։ Նազոս, ով ՀՀ ամենապսևդոինտելեկտուալ անձնավորությունն է, պաթոսս, ինչ է անում․ տեղադրում է նկար, որտեղ խոսում է՝ «վա՜յ, էս ինչեր են կատարվում, սա դրսից սարքած բաներ ա, բնականոն գործընթացների դեմ են մարդիկ պայքարում, վա՜յ, մեր մոտ էլ սենց եղավ, Ոկրաինայում էլ»։ Չգիտեմ՝ ովքեր կհիշեն, բայց Ուկրաինայում էլ տվեցին մարդկանց սպանեցին:
Հասարակ մարդիկ հիմա դուրս են եկել պաշտպանելու իրենց իրավունքները, սա բնական դրսևորում է։ Իսկ Նազոս, որովհետև ստեղ ՌԴ շահեր կան, Վրաստանի իշխանությունն էլ ինչ-որ չափով ծառայում է ռուսական շահերին, ելել, ոգևորվել է՝ «ծաղիկ չկա, շուն չկա»։ Քուրիկ, սպանիր, հանգիստ նստի տեղդ, բոլորին հասկանալի ա՝ խի ես անում, բոլորին հասկանալի ա՝ ով ում հետ, ինչ, ոնց և այլն։ Չի կարելի»։
Այնուհետև Հայկն անդրադառնում է այն հարցին, թե ինչու Նազենին չի գնում Ռուսաստանի Դաշնություն, ինչպես են ՀՀ-ում այլ երկրների դեսպանատները հաղորդավարուհուն վիզա տրամադրում, երբ Նազենին, ըստ Հայկի, արտահայտում է հակամարդկային մտքեր։
«Էդքան շատ ես սիրում ՌԴ-ն, խի՞ չես գնում էնտեղ հանգստանաս, խի՞ ես գնում ԱՄՆ, նոր ես եկել ԱՄՆ-ից։ Կամ քեզ վապշե որ դեսպանատունն է վիզա տալիս։ Ուզում եմ իր բոլոր սթորիներն ու մտքերը տպեմ, տանեմ բաժանեմ այլ երկրների՝ ՀՀ բոլոր հնարավոր դեսպանատները, որոնք վիզա են տրամադրում, որ հանկարծ ինչ-որ մեկը իրեն վիզա չտա երկիրը լքելու համար։ Չեմ պատկերացնում՝ խի՞ պետք է վիզան տան մարդու, ով հակամարդկային մտքեր է արտահայտում»,- եզրափակում է բլոգերը։
Նշենք, որ սթորիները «Ինստագրամ»-ում պահպանվում են ընդամենը 24 ժամ։
Հիշեցնենք՝ Հայկն ավելի վաղ անդրադարձել էր Հովհաննիսյանի այն սթորիին, երբ նա խոսել էր հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասերից մեկի կացարանի հրդեհի դեպքից՝ հասարակությանը մեղադրելով ոչինչ չանելու համար։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT