Ամերիաբանկը՝ DigiTec-ում. A Space ամենամեծ տաղավարը, ֆինթեքին նվիրված A Talks-երն ու գրավիչ մրցանակներով մրցույթները

Ներս մտիր: Կանգ առ: Նայիր առաջ ու ընդամենը 5 րոպե հատկացրու՝ հասկանալու՝ ո՞րն է մեկնարկի քո A կետը, հենման կետը: Այս հարցի պատասխանը գտնելու, մոտիվացվելու ու ոգեշնչվելու համար անհրաժեշտ է պարզապես այցելել DigiTec-ում Ամերիաբանկի A Space տիեզերական և գունեղ տաղավար, որն այս տարի ամենամեծն է ցուցահանդեսում: Այստեղ մարտի 10-12-ը Բանկն իր այցելուների համար մի շարք անակնկալներ, ինչպես նաև անմոռանալի փորձառություն է պատրաստել՝ փաթեթավորելով այդ ամենը վառ ու տարբերվող ֆինքեթ միջավայրում։ Յուրահատուկ «Մենք ենք մեր A կետը» հատվածում կգտնեք նաև այն հարցի պատասխանը, թե որն է Ամերիայի մշակույթի, գենի, արժեքների ու ժառանգության, մեկ մեծ երազանքի ու մտքի թռիչքի A կետը: 

Իր A Space-ում Ամերիաբանկը շեշտը դրել է մարդակենտրոնության վրա՝ շարունակելով ուշադրության կենտրոնում պահել մարդուն՝ հաճախորդին, աշխատակցին: 

Հագեցած եռօրյա ծրագրի շրջանակում էքսպոյի այցելուները կարող են մասնակցել միանգամից երկու խաղարկության, մի կարևոր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի մաս դառնալ, բացի այդ՝ նոր բազում գիտելիքներ ձեռք բերել՝ Ամերիաբանկի հմուտ մասնագետների A Talks-երը լսելով ու ամենատարբեր թեմաների շուրջ իրենց հուզող և հետաքրքրող հարցերը տեղում նրանց ուղղելով: Տաղավարում Բանկն այս տարի ցուցադրում է ոչ միայն իր տարատեսակ պրոդուկտները, այլև ներկայացնում է բրենդն ու դրա արժեքները: 

698.jpg (228 KB)

Եվ այսպես, A Space-ի A Talks հատվածի կիզակետում մարդիկ են, որոնք էքսպոյի ընթացքում ֆինթեքի թեմաներով տարատեսակ զրույցներ ու քննարկումներ են անցկացնում, թեմայի շուրջ տարբեր բացահայտումներ անում: UX դիզայնից մինչև թվային տրանսֆորմացիա, թեք գիտելիքից մինչև երջանկության ինդեքս ու արհեստական բանականություն: Ինչպես Ամերիաբանկի հմուտ մասնագետները, այնպես էլ գործընկերներն այստեղ կիսվում են իրենց փորձով, պատմում Բանկի թվային պրոդուկտների և ծառայությունների մասին, բացահայտում ֆինթեքի հնարավորություններն ու անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրում: 

Հետաքրքիր քննարկումների ու հիշվող փորձառությունների հետ մեկտեղ Ամերիաբանկը DigiTec-ի շրջանակում անակնկալներ է մատուցում մրցույթների ու թվային նվերների տեսքով, որոնք երկուսն են: 

Առաջին անակնկալը նախատեսված է MyAmeria-ի օգտատերերի համար։ Էքսպոյի այն այցելուները, որոնք մարտի 3-ից 25-ը ներառյալ MyAmeria-ով առնվազն մեկ գործարք կկատարեն, կկարողանան մասնակցել iPhone 14 Pro Max սմարթֆոնի խաղարկությանը։ Դրա համար անհրաժեշտ է մոտենալ էքսպոյում Ամերիաբանկի տաղավար, տեղում սքանավորել QR կոդն ու գրանցել կոնտակտային տվյալները: Դրանից հետո մրցույթի մասնակիցներն իրենց էլեկտրոնային հասցեին կստանան անհատականացված QR կոդեր՝ վիճակահանությանը մասնակցելու համար: Հաղթողն ընտրվելու է պատահականության սկզբունքով՝ մինչև ապրիլի 30-ը ներառյալ, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ընթացքում: Վիճակահանության ուղիղ հեռարձակման հստակ օրվա և ժամի մասին տեղեկատվությունը մասնակիցներն ավելի ուշ կստանան իրենց էլ.փոստին, վերջինիս բացակայության դեպքում՝ Բանկում գրանցված բջջային հեռախոսահամարին: 

699.jpg (223 KB)

Մյուս՝ «Ես A Space-ում» խաղարկության մրցանակը 8-րդ սերնդի Apple Watch-ն է: Պայմանները պարզից էլ պարզ են. անհրաժեշտ է մինչև մարտի 12-ը ներառյալ այցելել DigiTec-ում Ամերիաբանկի տաղավար, լուսանկարվել դրա ցանկացած հատվածում, հրապարակել ֆոտոն Instagram-ի Story բաժնում՝ նշելով @Ameriabank և @AmeriaSpace էջերն ու #Aspace հեշթեգը։ Ֆոտոմրցույթի արդյունքներն ամփոփվելու են մարտի 21-ին՝ ժամը 17:00-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ընթացքում: 

Այս ամենը և դեռ ավելին սպասում է ձեզ DigiTec-ում Ամերիայի տաղավարում, այնպես որ, շտապեք այցելել էքսպո՝ բաց չթողնելու հնարավորությունն առնչվելու Բանկի թվային մշակույթին, ինչպես նաև մասնակցելու խաղարկություններին ու արժեքավոր նվերներ ստանալու:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
42775 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի