Վահե Ղազարյանն ու Շվեդիայի դեսպանը վիզաների ազատականացմանը, քաղպաշտպանությանը և միգրացիային վերաբերող հարցեր են քննարկել

Մարտի 14-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Հանդիպմանը մասնակցել են նաև Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։

Ողջունելով դեսպանին՝ Ներքին գործերի նախարարն ընդգծել է, որ Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպանն առաջին անգամ է այցելում ՀՀ ներքին գործերի նախարարություն, ինչը լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր։
Վահե Ղազարյանը կարևորել է միջազգային գործընկերների՝ հատկապես Եվրոպական միության կողմից ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորման, ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման գործում։

Ներքին գործերի նախարարը, նշելով շվեդական կողմի հետ համագործակցության մի շարք հաջողված օրինակներ, ընդգծել է նաև Հայաստանի և Շվեդիայի Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների միջև իրականացվող ինտենսիվ աշխատանքները։
Հատկապես կարևորվել է բնակչության պաշտպանության ոլորտում Եվրոպական միության կողմից իրականացված Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված «Թվինինգ» ծրագիրը՝ Շվեդիա-Լիտվա համատեղ գործունեության կարգով, որի նպատակն է նվազեցնել տարատեսակ աղետների ազդեցությունը մարդկային կյանքի, երկրի տնտեսության և համայնքների վրա և ամրապնդել աղետների ռիսկի կառավարման կարողությունները։

Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շնորհավորել է Վահե Ղազարյանին ՆԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Դեսպանը նույնպես կարևորել է ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում առկա համագործակցությունը։ Այդ ուղղությամբ հատկապես մատնանշվել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA), Արևելյան գործընկերության և ԵԱՀԿ շրջանակներում իրականացված աշխատանքները։

Դեսպան Սվենսոնը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով նախարարության կազմավորման աշխատանքները, ընդգծել է ենթակա ծառայություններում՝ ոստիկանությունում, փրկարար և միգրացիոն ծառայություններում ընթացող բարփոխումները։ Նա անդրադարձել է նաև ոստիկանությունում և փրկարար ծառայությունում իրականացվելիք ատեստավորմանը, ինչը կնպաստի ծառայողների սոցիալական երաշխիքների էական բարելավմանը։

ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է շվեդական կողմի հետ իրականացված ծրագրերը՝ ընդգծելով բանակցային ոստիկանության ստեղծումն ու այդ ուղղությամբ ծառայողների վերապատրաստման դասընթացները։

Հանդիպմանը նախանշվել են համագործակցության հետագա ուղղություններն ու քննարկվել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումներին, վիզաների ազատականացմանը, քաղպաշտպանությանն ու միգրացիային, ինչպես նաև ծառայություններում կանանց ներգրավվածությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1083 դիտում

Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն

Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ

Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը

Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել

ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել

DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին

Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում

Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները

Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր

Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ

Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է

0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան

ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ

ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում

Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին

Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը

Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք

Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը

Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել են

Ռուբիոն հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է պատերազմին վերջ դնելու անհրաժեշտությունը

Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարմաշենում կստեղծվի «Կանաչ տեխնոլոգիաների հաբ». Կառավարությունն ուղղակի վաճառքով համայնքային հող կտրամադրի

«Գլոբալ Կոլիբրի» ՍՊԸ-ի 31-ամյա աշխատակցուհին կասկածվում է ընկերությունից շուրջ 14 մլն դրամ հափշտակելու համար

ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Աբովյան» ՔԿՀ և առանձնազրույց ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ի և Մոնղոլիայի միջև վիզային համաձայնագրում փոփոխությունների վավերացմանը

1980-ական թվականներին հիմնադրված մանկապարտեզն առաջին անգամ հիմնանորոգվել է. տեսանյութ

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

Մարալիկում մի քանի ժամ ջուր չի լինի

Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի

Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ

ՀՀ-ն մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմոլորտ հարաբերությունների ընդլայնումն ու զարգացումը. Նիկոլ Փաշինյան