Բուհը շփոթում են մասնավոր պարտեզի հետ․ Գյուրջինյանը՝ իր նշանակման դեմ կազմակերպած բողոքի ակցիայի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, լեզվաբան, հայերենագետ, ԿԳՄՍՆ լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը նշանակվել է Բրյուսովի անվան համալսարանի ռեկտորի պաշտոնակատար:

Նշանակման մասին տեղեկանալուց հետո բուհի որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ բուհի պռոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, հայտարարեցին բողոքի ակցիա սկսելու մասին. նրանք դեմ են Գյուրջինյանի նշանակմանը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իր նշանակմանը դեմ լինելու համար հայտարարված բողոքի ակցիային՝ Գյուրջինյանը նկատեց՝ իրականում բուհի ներսից ուսանողներին տարբեր պատրվակներով են դուրս հրավիրել։

«Տագնապի ազդանշան են միացրել, որոշներին դուրս են հրավիրել, խաբել են տարբեր լուրերով։ Պետական բուհում տագնապի ազդանշան միացնել դասի ժամանակ ու ուսանողներին դուրս բերելը նշանակում է, որ այդ ղեկավարությունը այլևս այնտեղ անելիք չունի, որովհետև պետական բուհը շփոթում են մասնավոր պարտեզի հետ։ Ասում են՝ բուհը պետք է լուծարվի, բայց բուհը չի փակվում, ես հո չեմ գնում լուծարվող բուհի ռեկտորի պաշտոնակատար»,- ասաց Գյուրջինյանը։

Բուհի նորանշանակ ռեկտորի պաշտոնակատարի խոսքով՝ իր դեմ բողոքի ակցիաները կազմակերպում են բուհի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանն ու նրա մի քանի աջակիցներ, որոնք փորձում են չզիջել միմյանց դիրքերը։

Ըստ Գյուրջինյանի՝ այն պահից, երբ իր նշանակման մասին լուրն արդեն տարածվեց մամուլում, բազմաթիվ զանգեր է ստացել տարբեր մարդկանցից, ինչպես նաև բուհի դասախոսական կազմից․ «Շատ ջերմ են եղել զանգերը։ Մարդիկ ուրախ են։ Չնայած կան որոշները, որոնց մտահոգում է իմ նշանակման հարցը, քանի որ մտածում են՝ կարող է իրենց լավ օրերի վերջը գալ դրանով, բայց պետք է հասկանալի լինի՝ ուսանողի համար ո՞ր ռեկտորն է լավ՝ ֆիզիկո՞ս, թե՞ լեզվաբան, այն էլ՝ լեզվաբանական բուհում։ Պարզ է՝ այստեղ պղտոր ջրեր են հոսում»։

Ըստ նրա՝ այս պահին դեռ Լեզվի կոմիտեում է, բուհում կլինի 16։30, քանի որ այդ ժամին է նախատեսված, որ ԿԳՄՍ նախարարը բուհի ողջ կազմին պետք է ներկայացնի ռեկտորի նոր պաշտոնակատարին։ Գյուրջինյանի կարծիքով՝ բուհի կրթության որակն անասելի ընկել է, և դա փաստում են այնտեղ դասավանդողները, իր դեմ ակցիա իրականացնողներն էլ խելամիտ չեն, բայց եթե ցանկանում են, կարող են շարունակել այդ ակցիաները։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
40743 դիտում

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

Արարատ ցեմենտն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ

Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին

Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին

Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ

Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից

Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը

Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին

Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին

«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել

Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել

Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին

Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է

«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է