Արսեն Թորոսյանը շարունակում է պնդել, որ իրեն հարցաքննելը բարձրացրած հարցերից ամենակարևորն է

ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առողջապահության նախկին փոխնախարար, Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանին առնչվող քրգործին, որով Սիմոնյանը մեղադրվում է անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ իր ծառայողական պարտականությունները չկատարելու համար, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

«Ես հրապարակումով և կետերով նշել եմ խնդիրների վերաբերյալ և հույս ունեմ, որ այն մարմինները, որոնք այդ խնդիրներով զբաղվում են, պետք է պարզեն, թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ, և արդարադատությունը կհաղթի։ Այն մեղադրանքները, որոնք գրված են մեղադրանքում, որևէ կերպ չէին կարող առնչվել դեղակայուն բաժանմունքի վարիչի, որն այժմ տնային կալանքի տակ է, և որևէ փոխնախարարի հետ, որովհետև նրանք նման վերահսկող գործառույթ չունեին և չէին կարող ունենալ։ Բացառությամբ այն դեպքերի, եթե հատուկ կազմակերպված հանցավոր խումբ չէր աշխատում, ինչի վերաբերյալ առնվազն ես տեղեկություն չունեմ»,- ասաց նա։

Ըստ Թորոսյանի՝ իրեն այս գործով հարցաքննության չեն կանչել, թեպետ ինքն առաջին օրվանից հայտարարել է, որ պատրաստ է հարցաքննվելու․ «Դա բարձրացրածս հարցերից ամենակարևորն է, որովհետև ինձ և գործող նախարարին հարցաքննելու դեպքում մեղադրանքն առ ոչինչ կդառնա՝ չնայած, որ արդեն առ ոչինչ է։ Ես որևէ տեղ չեմ սխալվել։ Ես Գեւորգ Սիմոնյանի ժամանակ ընդամենը մեկ ամիս եմ նախարար եղել»,- ասաց Թորոսյանը։

Պատգամավորը քովիդի վերաբերյալ Հաշվեքննիչ պալատի հաշվեքննությունն ամբողջությամբ կասկածի տակ է դնում։ Թորոսյանի համոզմամբ՝ բոլոր հարցերը պետք է պատասխաններ ստանան, հակառակ դեպքում կստացվի, որ ցանկացած պաշտոնյայի ինչ-որ բան չանելու համար կարելի է դատի տալ՝ անկախ այն բանից՝ նա դա պե՞տք է աներ, թե՞ ոչ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3066 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս