Երևան
12 °C
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով Մոսկվայում է, որի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համատեղ ասուլիս են տվել։
«Մեր այսօրվա հանդիպումն անցավ վստահելի, ջերմ մթնոլորտում: Քննարկել ենք երկկողմ համագործակցության, տարածքային անվտանգության այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայունացմանը վերաբերող հարցեր: Ամրագրեցինք, որ հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, շարունակվում է ակտիվ դիվանագիտական երկխոսությունը»,- նշել է Միրզոյանը և հավելել, որ պատրաստ են հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների պահպանման շրջանակներում:
Միրզոյանը նկատել է, որ իր այցը ընթանում է Հարավային Կովկասում լարված մթնոլորտի ֆոնին. «Ինչպես գիտեք, Ադրբեջանի կողմից շուրջ 3 ամիս է շարունակվում է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոշտ խախտում է»:
Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ռուսաստանի մասնակցությունը և գործուն քայլերը ԼՂ բնակչության անվտանգության ապահովման գործում:
«Ռուս խաղաղապահ զորքերի տեղակայումը Լեռնային Ղարաբաղում կոչված է ապահովել ԼՂ ժողովրդի անվտանգությունը: Միաժամանակ մտահոգիչ են այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի քան երկու տարում, ինչպես օրինակ ԼՂ-ում գյուղերի օկուպացիան, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, խաղաղ բնակչության և ոստիկանների սպանության դեպքերը, պարբերաբար հրադադարի խախտումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու գործողությունները: Ոչ մի կերպ չնսեմացնելով ռուս գործընկերների դերը 2020 թվականին հրադադարի հաստատման գործում, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության դերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով առաջացած հումանիտար աղետի կանխման գործում, ներկա իրավիճակը ցույց է տալիս ԼՂ բնակչության իրավունքների և անվտանգության երաշխավորման մեխանիզմների ու դրանցում միջազգային մասնակցության անհրաժեշտությունը: Պետք է ակտիվացնել ցեղասպանության կանխարգելման միջազգային մեխանիզմները, միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Հույս ունենք համագործակցել ռուսական կողմի հետ այս հարցում»,- ասել է նա։
Բացի այդ Միրզոյանը նկատել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն սկսել է ԼՂ տարածքում ադրբեջանական ժողովրդի վերաբնակեցման գործընթացը, մինչդեռ հայկական կողմը դա չի անում համապատասխան միջազգային մեխանիզմի բացակայության պատճառով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
Ազնիվ տարբերակով չեն կարողանում ասել, որ վազելով գալու են խորհրդարան, հիմա փորձում են դա փաթեթավորել կեղծիքով
Երևանի Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային 2 շենքի փոխարեն նոր բազմահարկ շենքեր կկառուցվեն. Ավինյան
Յուրայիններին կհավատացնեն, թե թեժ պայքար են տանում հայրենիքի համար, ՀՀ տեղափոխվող կոկորդիլոսների դեմ. Չախոյան
Բաքվում պահվող հայ գերիների բանտարկության 1000-րդ օրվա կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսում ասուլիս կկայանա
Հունիսի 28-ին Երևանի կենտրոնական մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Ստեղծվել է կարկտահարությունների դեպքերի ուսումնասիրման աշխատանքային խումբ
Իրավապահները առգրավել են Իշխան Սաղաթելյանի զարդերը, գումար. նա ԴԱՀԿ պարտավորությունները չի կատարել
Վառելիք տեղափոխող բեռնատարը Դալարիկի մոտ բախվել է գնացքին. կա տուժած
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Աշխարհի առաջատար համալսարանների փիլիսոփայության դեպարտամենտների պրոֆեսորները Երևանում են. Աննա Հակոբյան
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին պետք է ներկայացվի համապատասխանության փաստաթուղթ
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա. Ուշակով
«Արան դու ես, դավայ ստուց». վիճաբանություն ու ծեծկռտուք Երևանի ավագանու նիստի ժամանակ
Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Լոռու փոխմարզպետ
Փամբակում վարժանքների ժամանակ զինծառայող է վիրավորում ստացել
Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը
Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին
Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն
Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան
ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան
Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT