Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը

21/03/2023 schedule17:21

Հրապարակվել է ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցը, որում փաստվել է, որ Ադրբեջանում համատարած են մարդու իրավունքների խախտման դեպքերը. իրավապահների կողմից իրականացվող խոշտանգումներ, դաժան կամ նվաստացուցիչ վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, երբեմն կյանքին սպառնացող բանտային պայմաններ, կամայական կալանքներ, քաղբանտարկյալներ, քաղաքական դրդապատճառներով հաշվեհարդար երկրից հեռացած անձանց նկատմամբ:

Զեկույցում նշվում է, որ Ադրբեջանում շատ են նաև դատական իշխանության անկախության հետ կապված խնդիրները, խոսքի ազատության իրավունքի խախտումները, ԶԼՄ-ների գործունեության սահմանափակումը, լրագրողների նկատմամբ բռնությունը և հետապնդումը, խաղաղ հավաքների իրավունքի ոտնահարումը և համակարգային կոռուպցիան:

Ադրբեջանի կառավարությունը հիմնականում չի հետապնդում և չի պատժում այն պաշտոնյաներին, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների խախտումների և կոռուպցիայի համար:

Փաստաթղթում անդրադարձ կա նաև հայ-ադրբեջանական սահմանին լարվածության: Ըստ զեկույցի, տեղեկություններ կան, որ նախորդ տարի սեպտեմբերին ադրբեջանական ուժերը իրականացրել են հայ զինծառայողների արտադատական սպանություններ, նրանց նկատմամբ ցուցաբերել են դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք:

«Հայաստանի և Ադրբեջանի զորքերի միջև սեպտեմբերյան ինտենսիվ մարտերի ընթացքում ադրբեջանցի զինծառայողների կողմից ապօրինի սպանությունների մասին հավաստի տեղեկություններ են ստացվել, փաստեր կան նաև հայ գերիների մահապատիժների մասին: 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի զինված ուժերի կամ անհատների կատարած ենթադրյալ հանցագործությունների հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի գրանցվել:

Զեկույցի համաձայն, Ադրբեջանի կառավարությունը նաև հանրային դատավարություններ է անցկացրել և քրեական պատասխանատվության ենթարկել Հայաստանի քաղաքացիների և զինծառայողների, որոնց համար չեն ապահովվել պատշաճ դատավարական ընթացակարգեր, փաստաբան ընտրելու իրավունք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
22678 դիտում

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը

Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից

Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել

Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան

Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով

Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ

Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին

Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել

Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ

Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում

Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները

Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր

Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին

Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա

ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում

2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան

Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր

ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին

Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում

Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն

ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը

26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է

Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը

Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը

2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել