Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի՞. ՀՀ-ն պարտավոր է փնտրել նոր դաշնակիցներ՝ հանձին ԱՄՆ-ի. Անտինյան

«ԱՄՆ-ից եկող ուղերձներն ազդակ են, որ Հայաստանն Արևմուտքի հետ բնականոն աշխատանքների է լծվել։ Ադրբեջանին զսպող միակ գործոնը ԱՄՆ-ն է»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ՝ Էդվարդ Անտինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության այն հայտարարությանը, ըստ որի՝ ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերների և դաշնակիցների։

«Ռուսաստանի հետ կապված մի շարք դժգոհություններ կան․ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, երբ Ադրբեջանը ոտնձգության էր դիմում, դաշնակցի արձագանքը բացակայում էր, Լաչինի միջանցքի փակ լինելու հետ կապված ՌԴ-ն տարօրինակ հայտարարություններ է անում, թե «ինքը Արցախի անվտանգության երաշխավորը չէ»։ Եթե երաշխավորը չէ, ապա ի՞նչ է։ Ուրեմն ՀՀ-ն պետք է այլընտրանքներ փնտրի, որովհետև Ադրբեջանը ցանկություն ունի ռազմական ճանապարհով լուծել Արցախի հարցը»,- նկատում է Անտինյանը։

Ըստ նրա՝ հատկապես հիմա, երբ աշխարհաքաղաքական նոր զարգացումներ են տեղի ունենում, Հայաստանը պետք է իր սուվերեն տարածքի անվտանգության երաշխավորն ունենա:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և անգամ ՄԱԿ-ը չեն կարողանում զսպել ագրեսիան, ռուս-ուկրաինական պատերազմը։ Մեր դեպքում Ադրբեջանին կարող է զսպել ԱՄՆ-ն։ Նահանգները միշտ դրական է գնահատել ՀՀ իշխանություններին, այս համատեքստում կարևոր է նաև Բլինքենի արած հայտարարությունը, որով նա նշում էր՝ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը։ ՀՀ-ն պետք է հետևողական քայլերի դիմի և կարևորի ԱՄՆ-ի հետ համագործակցությունը»,- շեշտում է զրուցակիցը:

Անտինյանի խոսքով՝ Հայաստանը պարտավոր է փնտրել նոր դաշնակիցներ, քանի որ կանգնած է ազգային անվտանգության խնդիրների առաջ։ Ըստ նրա՝ ճանապարհն Արևմուտքն է:

Դիտարկմանը՝ Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին 2024թ. 700 հազար դոլար կտրամադրի՝ ռազմակրթական ծրագրեր իրականացնելու համար, Անտինյանն ասում է՝ ԱՄՆ-ն խոսեց այն մասին, որ դա պետք է Ադրբեջանին պաշտպանվելու Իրանից։ Ըստ նրա՝ սա նշանակում է՝ ԱՄՆ-ն դիտարկում է կայուն հարաբերություններ ՀՀ-ի հետ և չի դիտարկում Հայաստանին որպես գործիք՝ Իրանի դեմ պայքարի համար:

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը կրկին կդիմի նոր արկածախնդրությունների, այն է՝ ռազմական բախումների, քաղաքագետն ասում է՝ այս փուլում չի համարձակվի գնալ նոր էսկալացիայի՝ դրանով զայրացնելով ԱՄՆ-ին։

«Լարվածություն ՀՀ սահմաններին կա, բայց հանրությունը խուճապային չպետք է լինի: Մենք միջազգային հանրությանը ցույց ենք տալիս, որ երկրորդ ռազմական ճակատ բացելու միտում չունենք։ ՀՀ-ն պատրաստ է գնալ խաղաղության, ինչն էլ գնահատում է միջազգային հանրությունը»,- ընդգծում է Անտինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
24137 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի