«5-րդ շարասյան» «վինտիկները» ակտիվ նպաստել են, մենք ոչ թե պարտվել ենք հակառակորդին, այլ ներքին թշնամուն. Կոռնիձորի Արո

«Ալիև, Թուրքիա, Ռուսաստան համագործակցությամբ կայծակնային էսկալացիայի փորձը, որի արդյունքում տասն օրվա ընթացքում պետք է հասնեին Երևան, չկայացավ»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ԵԿՄ հիմնադիր անդամ, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը (Կոռնիձորի Արո)՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի ուղղությամբ Ադրբեջանի առաջխաղացումներին:

«Մենք միշտ սպասել ենք այդ էսկալացիա կոչված «դժգույն և դժբախտ» երևույթին: Երբ հակառակորդը արթուն է և կրակում է քեզ վրա, նա ստիպում է, որ դու էլ արթուն լինես և վերահսկես նրա քայլերը: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք և սպասենք հնարավոր ռազմական էսկալացիայի, քանի որ ունենք թշնամի, որն ունի համախոհներ: Նրանց ամեն մի քայլին, անակնկալային հարձակմանը պետք է համարժեքորեն պատասխանենք»,- շեշտում է Խուդավերդյանը:

Վերջինս նկատում է, որ Հայաստանում և Արցախում չունենք ճակատ, որ թշնամու հեռահար հրթիռային համակարգին անհասանելի լինի. «Վերջին պատերազմի փորձը ցույց տվեց, որ նրանք օգտագործում էին 35-70 կմ հեռավորությամբ հեռահար հրթիռներ, իսկ ներկայիս սահմանագիծը հաշվի առնելով՝ ՀՀ բոլոր բնակելի գոտիները հասանելի են դրանց»:

Անդրադառնալով «5-րդ շարասյուն» կոչվածին՝ նա ասում է՝ բնական է, հիմա էլ այն իր սև գործը պետք է ներսից անի, որպեսզի թուլացնի ժողովրդի կամքը, Հայոց պետականությունը և դրանից բխող մնացած ինստիտուտները՝ հանձինս ուժային ինստիտուտների:

«2020 թվականի նոյեմբերի 11-ին ես հայտարարություն արեցի, որը վերաբերում էր «5-րդ շարասյան»՝ և՛ քաղաքացիական, և՛ ռազմական, դավաճանական գործողություններին: «5-րդ շարասյան» բոլոր «վինտիկները» ակտիվ մասնակցություն ունեին մեր պարտության մեջ, դրա համար էլ հայտարարեցի, որ մենք ոչ թե պարտվել ենք հակառակորդին, այլ ներքին թշնամուն, որը մեր թշնամու առաջ բացեց դարպասները»,- ընդգծում է Խուդավերդյանը: 

Ըստ նրա՝ որպեսզի նույն իրավիճակի առաջ չկանգնենք, երկրի ղեկավարությունը պետք է աչալուրջ լինի, մասնավորապես, որ հանկարծ ո՛չ ռազմական իշխանությունը, առավել ևս ո՛չ քաղաքական իշխանությունը չանցնի նրանց ձեռքը. «Որպեսզի հակառակորդը գորգերի վրա քայլելով չգա դեպի Սևան՝ ոտքերը լվանալու: Ես դավաճանին տեսնում եմ հորիզոնական դիրքով՝ սառը վիճակում պառկած, որը հակասում է միջազգային մարդասիրական օրենքներին»:

Արցախյան պատերազմի վետերանը, խոսելով ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս գալու և նմանօրինակ հայտարարությունների մասին, ասում է՝ տա Աստված, օր առաջ այն լքի ՀՀ-ն. «Մեզ թշնամու կարգավիճակով տեգոր կին պետք չէ: Խոսքս վերաբերում է բոլոր նրանց, ովքեր 44-օրյա պատերազմի ժամանակ պատերազմեցին մեր դեմ իրենց համեստ լռությամբ»:

Ըստ Խուդավերդյանի՝ անվտանգության տեսանկյունից մեր այլընտրանքները շատ են:

«Ունենք 50 տոկոսով դրացի Իրան, որը, իր պետության շահերից ելնելով, պատրաստ է աջակցություն ցուցաբերել: Հնդկաստան, որը ունի Պակիստանի նման թշնամի, իսկ Պակիստանը մեր թշնամիների համախոհն է: Չինաստանը ևս շահագրգռված է այս առումով: Եվ, իհարկե, ամերիկյան բլոկը, որը ՀՀ-ում և տարածաշրջանում ազդեցություն ձեռք բերելու և իր դիրքերն ամրագրելու համար պատրաստ է մեզ օգնության ձեռք մեկնել»,- ասում է նա:

Զրուցակցի խոսքով, սակայն, խաղաղություն կունենանք այն ժամանակ, երբ հույսներս դնենք միայն ինքներս մեզ վրա. «Երբ մենք թուրը ճոճենք, բայց այդ սրի տակ ընկնեն թռչունների «բմբուլները», իսկ հակառակորդը փախչի շատ հեռու: Մեզ պետք է ուժեղանալ, հզորանալ՝ թե՛ պետական, թե՛ քաղաքացիական, թե՛ ռազմական առումներով: Հինգ, վեց, յոթերորդ սերնդի հարստացում է պետք, որովհետև նրանք գնալու են վեց, յոթերորդ սերնդի պատերազմի, որը ավելի սարսափելի կլինի, քան 5-րդ սերնդի պատերազմն էր: Իսկ դրսից եկած ամեն մի փոքրիկ օգնություն ամերիկյան ժպտով ողջունենք ու ասենք՝ էլի տվեք»:

Անդրադառնալով նաև Թուրքիային՝ վերջինս ասում է, որ երկրաշարժի հետևանքով հիսուն տոկոսով թուլացել է Ադրբեջանի մեջքը, նաև հարակից բոլոր այն պետությունների, որտեղ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում: Ըստ նրա, սակայն, որպես պետություն Թուրքիան առ այսօր ցույց է տալիս, որ «թուրքական վիշապը» դեռ շնչում է:

«Հիմա նա ավելի պատրաստ կլինի «վերջին թռիչք» հասկացությանը: Չմոռանանք նաև, որ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո սկսեցինք ինքնապաշտպանական գործողություններ իրականացնել հակառակորդի թիկունքում. Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան, Մարտակերտ և այլն: Չէ որ երկրաշարժից հետո մենք ինքներս չվհատվեցինք, հակառակը՝ հաշվի առանք, որ մեր ողնաշարը կոտրվել է, բայց պետք է մեջքներս ուղղեինք ու գնայինք դեպի հաղթանակ, թեկուզ՝ մահվան գնով»,- ասում է նա:

Հերմինե Կարապետյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4686 դիտում

Սահմանադրությունը չի կարող մնալ ժամանակից կտրված, կարծրացած փաստաթուղթ. Վահագն Խաչատուրյան

Սահմանադրական ոգին Հայաստանում ուժեղ է և հաստատուն, իսկ սահմանադիրը՝ ժողովուրդը, ազատ և երջանիկ. վարչապետ

Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը

Սառը հաշվարկն ու ռուսական բենզինը. ինչու իրականում Իսրայելը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս․ Սրբուհի Գալյան

ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի որոշումը. ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար և Արարատի մարզի մի քանի բնակավայր, ծանոթացել իրականացվող ծրագրերի ընթացքին

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում․ տեսանյութ

Վեդի համայնքի Եղեգնավան բնակավայրում ևս մանկապարտեզ է կառուցվում․ վարչապետ

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր չեն ճանաչվի․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել․ առաջին անգամ պաշտոն ստանձնող դատախազները երդվել են

Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտնի է՝ ժամը քանիսին ՍԴ-ն կհրապարակի ԱԺ ընտրությունների վերաբերյալ որոշումը

Սյունիքում քննարկվել են հանրակրթական դպրոցների ենթակայության փոփոխությունը, կառավարման նոր մոդելը

Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ է լինելու

Նիկոլ Փաշինյանն այցելել է Դաշտաքար բնակավայր․ տեսանյութ

Հայաստանը և ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը․ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Մենք աշխարհի ամենաուժեղ և ամենահզոր երկիրն ենք․ Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակի միջոցառմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ անձրևներ կտեղան, առանձին հատվածներում՝ հորդառատ

Վարչապետն այցելել է Վեդիի ջրամբար․ կապահովվի Արարատյան դաշտավայրի շուրջ 3220 հա հողերի ոռոգումը․ տեսանյութ

ԲՏԱ նախարարը ներկայացրել է մրցունակ, պատասխանատու և ներառական ԱԲ էկոհամակարգ ձևավորելու Հայաստանի տեսլականը

«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին․ ինչպես մասնակցել

Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին՝ անկախության 250-ամյակի առիթով

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկում են ունեցել

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից․ տեսանյութ

Թեհրան-Երևան հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից, առաջնորդվեն երկրների անկախ կամքով

ԱՄՆ-ն տոնում է անկախության հռչակագրի 250-ամյա հոբելյանը

Քննարկվել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Երևանում և Գեղարքունիքում քամին ավերածություններ է գործել

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը ձեռք է բերել նոր բովանդակություն․ վարչապետի ուղերձները Թրամփին և Վենսին

Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում գազի բալոն է պայթել

Չենք մոռանում ՀԴՄ կտրոնի մասին․ վարչապետ

Առավոտը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Մայիսյանի տներից մեկի բակում ավտոմեքենա, տախտակ և այլ իրեր են այրվել․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն

Մեծ Բրիտանիան ուրախ է աջակցել Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության իրականացմանը․ Քոուլ

Նեթանյահու-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել

Ընտրվել եմ ՔՊ խմբակցության ղեկավարի թեկնածու, շնորհակալ եմ վստահության համար․ առջևում պատասխանատու գործ ունենք

Ուժեղ տեղատարափ անձրև Գյումրիում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Սեղանի թենիս ԳՇ պետի հետ՝ նորակառույց մասնաշենքում․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել