Կուսակցական գործիչ լինելով հանդերձ՝ երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով. Լևոն Տեր-Պետրոսյանի ցավակցությունը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել ամերիկահայ հայտնի գրող, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան կապակցությամբ:

Գրառման մեջ ասված է.

««Ազգ» շաբաթաթերթի միջոցով խորագույն ցավակցությունս եմ հայտնում սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս Երվանդ Ազատյանի մահվան տխուր առիթով։ Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային, ազգային կրթության գործին։

Ամբողջ կյանքում կուսակցական գործիչ լինելով հանդերձ, նա՝ իր պես լայնախոհ անհատականությունների հանգույն, երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով։

Վերջին անգամ ես պարոն Ազատյանին հանդիպել եմ անցյալ տարվա սեպտեբերին, իմ այգու փայտաշեն զրուցարանում։ Ավելի քան երեք ժամ տեւած զրույցը վերածվեց հուշերի երեկոյի։ Տեւականորեն գործակցած լինելով սփյուռքահայ մեծագույն անհատականություններ Վահան Թեքեյանի, Գերսամ Ահարոնյանի եւ Ալեք Մանուկյանի հետ, պարոն Ազատյանը բազմաթիվ հուշեր պատմեց նրանց մասին, ինչի համար ես խորապես երախտապարտ եմ նրան։

Ես չեմ անդրադառնում պարոն Ազատյանի բազմակողմանի գործունեության մնացյալ բնագավառներին, որոնք հայտնի են գրագետ հասարակության գրեթե բոլոր շերտերին։

Կրկին խորագույն ցավակցություններս եմ հայտնում Երվանդ Ազատյանի հարազատներին, սաներին, ընկերներին, բարեկամներին եւ, ընդհանրապես, մեր ողջ ժողովրդին։

Ցավում եմ, որ նա մեզնից հեռացավ Արցախին եւ Հայաստանին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացել է ամերիկահայ հայտնի գրող, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1549 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն