Երևան
12 °C
Վերջին օրերին հասարակության շրջանում և առցանց տիրույթում ամենաքննարկվող հարցերից մեկը մայրաքաղաքում իրականացվող ծառահատումներն են, որոնց մի մասը փոխարինվելու են սակուրա տեսակի ծառերով:
Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի խոսքով՝ պատճառներից մեկն այն է, որ լրատվամիջոցներով ուղղորդված խեղաթյուրում են իրականությունը. «Նշում են, որ հարյուր քանի միլիոն տվել, ձեռք են բերել 100 հատ սակուրա: Շատ կարևոր է, որ այդ հարյուր քանի միլիոնը տվել ենք 2500 ծառ ձեռք բերելու համար, որոնց մատակարարումները դեռ չեն ավարտվել: Դրանցից ընդամենը 150 են սակուրա՝ նախատեսված Մոսկովյան փողոցի, Օղակաձև այգու և տարբեր պուրակների համար:
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենը նաև մանրամասնեց, թե ինչու սակուրա և հենց Մոսկովյան փողոցում:
«Ճարտարապետների և դիզայներների տեղադիտման և չափումների արդյունքում պարզվեց, որ փողոցի լայնությունը ծառի բնաբաժակից մինչև շենքի պատը կազմում է 1 մետրից 1,20 սանտիմետր, ուստի հանձնաժողովն անմիջապես որոշեց՝ այդտեղ կա՛մ պետք է տնկվի համեմատաբար փոքր սաղարթով ծառ, կա՛մ ընդհանրապես չտնկվի:
Այդ ծառերի երկու թեկնածություն առաջարկվեց, մեկը՝ սակուրաները, մյուսը՝ գնդաձև կատալպաները: Եվ քանի որ Մոսկովյան փողոցի մի մասը՝ Սարյան գնացող հատվածը, արդեն իսկ պատված է սակուրաներով, և քանի որ մենք ուզում ենք գրագետ կանաչապատում իրականացնել, ապա որոշումը դեպի սակուրան հանգեցրեց»,- նշեց նա:
Բեգոյանի խոսքով՝ ըստ դիզայներների և ճարտարապետների բերած երրորդ փաստարկի՝ սակուրան վարդագույն ծաղիկներ ունի, և տեղին կլինի վարդագույն քաղաքը նախագծող ճարտարապետի արձանի դիմացի փողոցը պատված լինի ծառերով, որոնք ծաղկման շրջանում գեղեցիկ վարդագույն տեսք կհաղորդեն այդ հատվածին:
Նա նաև շեշտեց, որ այդտեղ ավելի մեծ սաղարթով ծառեր տնկելն անգրագիտություն է, քանի որ մեծ սաղարթով ծառն ունի ավելի հզոր արմատային համակարգ, և շենքից մեկ մետր հեռավորության վրա տեղադրելու դեպքում այդ ճարտարապետական մեծ նշանակություն ունեցող շենքերի հիմքերը մի քանի տարուց կքանդվեն:
«Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրենի խոսքով՝ Մոսկովյան փողոցում ծառատնկման աշխատանքներին նախորդել են ոռոգման ջրի անցկացման աշխատանքները. «Այն այս պահին միացված չէ, սպասում ենք, որ «Երևան ջրի» կողմից սկսվի քաղաքի ջրամատակարարումը, որպեսզի կարողանանք միացում տալ և համոզվել, որ նորմալ է ամեն ինչ: Միացումը տալուց հետո այդ բոլոր ծառերի բնաբաժակներում կլինեն ջրող հատուկ ծորակներ»,- ասաց նա:
Խոսելով կտրված ծառերից և էտից առաջացած փայտանյութի մասին՝ Բեգոյանը նշեց, որ ինչպես միշտ, դրանք տրամադրում են սոցիալական ծառայություններին, որոնք այն բաժանում են անապահով ընտանիքներին:
«Յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր սոցիալական ծառայությունը, և այնտեղ ինչ-ինչ չափորոշիչներով ընտրվում են անապահով ընտանիքները: Այդ սոցիալական ծառայությունները ձմռան շեմին, աշնանը Երևանի քաղաքապետարանին ներկայացնում են ցուցակ, որպեսզի ստանան համապատասխան չափի փայտանյութ:
Այնուհետև այդ ցուցակները փոխանցվում են մեզ, և մենք, ըստ վարչական շրջանների ներկայացրած պահանջների, սոցիալական ծառայություններին տրամադրում ենք փայտանյութ: Պայմանական ասենք, օրինակ, գալիս է Արաբկիր վարչական շրջան՝ 80 ընտանիք, 160 խորանարդ մետր փայտ, մենք այդ փայտը ընդունման-հանձնման ակտով հանձնում ենք տվյալ վարչական շրջանի սոցիալական ծառայությանը, որը հետո բաժանվում է այդ ընտանիքներն»,- մանրամասնեց նա:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև
Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա
Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ
Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT