Միգուցե Սահակյանի ձեռքը կոտրվել է, երբ փախչելիս զարկվում էր ԱԺ միջանցքի պատերի՞ն. Սաֆարյան

Իսկ միգուցե նորաթուխպտգամավորը ձեռքի կոտրվածք ստացել է, երբ փախչելիս, չկարողանալով կառավարել իր գերարագությունը, զարկվում էր ԱԺ միջանցքի պատերի՞ն. չէ՞ որ դա էլ արձանագրված տեսարան է:

Այս մասին՝ րիպատասխանլրատվամիջոցներում տարածվող տեղեկությունների, թե ԱԺ դաշնակցական պատգամավոր ՄհերՍահակյանը ձեռքի կոտրվածք ունի, «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Հապա մի տեսեք, թե ինչպես են պասերով խաղում. արդեն քանի պատգամավոր հրապարակային, ենթադրում եմ՝ նաև քննիչին տված վկայություններում պատմել են, որ Վլադիմիր Վարդանյանի վրա հարձակման պահին նորաթուխ պատգամավորի ձեռքի մեջ տեսել կամ նկատել են շողացող առարկա: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցած պատգամավորներն են այդպես հայտարարել: Երեկ, գիտակցելով այդպիսի ցուցմունքների վտանգավորությունը, հրապարակում են ձեռքի լուաանկար՝ փոքր վնասվածքով, ապացուցելու համար, թե՝ ահա, տեսեք, ձեռքով է հարվածել, դրա համար էլ ձեռքի վրա վերք կա: Բայց հավանաբար հասկանում են, որ դա էլ բավարար չէ, ու այսօր հայտարարվում է, թե ձեռքի վրա կոտրվածք էլ կա.... Պարզապես մի բան են մոռացել՝ ձեռքի վնասվածք կամ կոտրվածք կարելի է ունենալ նաև ինչ-որ իրով, օրինակ՝ երկաթյա բանալիով հարվածելու դեպքում էլ... Իսկ միգուցե՞ ձեռքի կոտրվածք ստացել է, երբ փախչելիս չկարողանալով կառավարել իր գերարագությունը, զարկվում էր ԱԺ միջանցքի պատերին. չէ՞ որ դա էլ արձանագրված տեսարան է:

Երեկ Սեյրան Օհանյանից սկսած, Արծվիկ Մինասյանով ու Գեղամ Նազարանով ավարտած պնդում էին, թե զգալով Վլադիմիր Վարդանյանի «հեռահար, բռնի մտադրությունները» և «նրանից եկող վերահաս վտանգը չեզոքացնելու ազնվագույն մտադրություններով» նորաթուխ պատգամավորը «ինքնապաշտպանվել է»:

Դեհ, իհարկե, հանրությունը ահագին զվարճացավ այս վարկածի վրա՝ ընդհուպ առաջարկելով սույն պարոններին տեղափոխել հայ-ադրբեջանական սահման՝ Ադրբեջանի հարձակումները վաղ կանխատեսելու ու դրանց վաղ արձագանքելու նպատակներով, թեպետ շատերն էլ հիշել էին, որ նրանք իրենց այդ կանխատեսիչ զգայունությունը չէին կարողացել օգտագործել, ասենք, 2016թ. քառօրյա պատերազմի ժամանակ, երբ հայտարարեցին, թե Ալիևի հարձակումն անսպասելի էր....

Ինչևէ, սեփական անհեթեթ վարկածը շրջանառության մեջ պահելու համար նրանց քարոզչամիջոցները, օրինակ, այս դեպքում Արմինե Օհանյանի Հրապարակը և Թագուհի Թովմասյանի ժողովուրդը վերջում այսպես են ֆրեյմում/շրջանակում կատարված հանցագործությունը. «Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում միջադեպ էր եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել»: Հասկացա՞ք՝ ծեծկռտուք, այսինքն Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը իրար ծեծել են, երկու կողմն էլ վնասվածք է ստացել, այնպես որ՝ «ինքնապաշտպանվել է»:

Իսկ երեկ Վլադիմիր Վարդանյանը նաև պատմում էր, թե ինչպես այդ այլանդակությունից հետո նույն Արծվիկ Մինասյանն ու Գեղամ Նազարյանը իրենից խնդրել են հանդարտվել, իրենք խմբակցությունում կքննարկեն ու կապտժեն իրենց պատգամավորին, որովհետև իրենք էլ չեն ողջունում նրա արածը: Ու դուք ո՞նց կհավատաք այս մարդկանց այլ խոստումներին ու հայտարարություններին, եթե նրանք րոպեներ անց կարող են թռնել սեփական խոսքերից:

Մի ոդիսական շատ «տղամարդկային» արարքների ու խոսքերի մասին»:

Հիշեցնենք՝ օրերս ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարձակվել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի վրա, հարվածել, մարմնական վնասվածքներ հասցրել վերջինիս և փախել: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3217 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս