Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով․ Ռուբինյան

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից հետո էականորեն ավելի լավ իրավիճակ է ստեղծվել դիրքային առումով:

«Ազատության» հետ զրույցում այս մասին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն՝ անդրադառնալով անցած շաբաթավերջին Տեղ-Կոռնիձոր հատվածում տեղի ունեցած իրադարձություններին։

Ռուբինյանը հիշեցրել է՝ Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհն էր գործում, մինչև Կոռնիձորի մոտով անցնող նոր ճանապարհը պատրաստ կլիներ։ Ապրիլի 1-ից այլընտրանքային ճանապարհը դադարեց գործել և գործարկվեց նոր ճանապարհը, և քանի որ, ինչպես ԱԺ փոխնախագահն ասաց, այլընտրանքային ճանապարհը մինչ այս ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո էր, սահմանի Տեղ-Կոռնիձոր հատվածում ո՛չ Հայաստանի Հանրապետության կողմից, ո՛չ մյուս կողմից դիրքեր չկային և այդտեղ, բնականաբար, դիրքերի անհրաժեշտություն առաջացավ։

ԱԺ փոխնախագահը շարունակել է՝ կար պայմանավորվածություն, որ դրա մի հատվածում երկու կողմերից սահմանապահներ պետք է լինեն, սակայն ի հայտ եկան տարընթերցումներ, որի արդյունքում Ադրբեջանի ներկայացուցիչները հինգ կետում 300-ից 500 մետր ավելի առաջ են տեղակայվել։

Վկայակոչելով ԱԱԾ հաղորդագրությունը՝ Ռուբինյանը նշել է, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության և Ադրբեջանի համապատասխան կառույցի ներկայացուցիչներն այդ հատվածում հանդիպել են, որի արդյունքում վիճակն էականորեն բարելավվել է՝ դիրքային կամ տեղակայման առումով։ Ըստ Ռուբինյանի՝ աշխատանքները շարունակվելու են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13609 դիտում

Կառուցապատող և բնակարանները վաճառող ընկերության սեփականատերն ու տնօրենը 75 միլիոն դրամ վնասը վերականգնել են

2025թ․ առաջին եռամսյակ․ ԷՖԵՍ-ն ամրապնդում է կամավոր ապահովագրության շուկայում իր առաջատար դիրքը

Հայաստանն ընթանում է տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Գևորգ Պապոյանը՝ Լիոնի պատվիրակությանը

Օրենքի առաջ պատասխանատու են բոլորը. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. տեսանյութ

Մտածողության ձևավորման համար նրբություններ են. վարչապետն այցելել է Սպիտակում կառուցված մսուր-մանկապարտեզ

Ավտոմեքենան ընկել է Դեբեդը. փրկարարները որոնում են դրանում գտնված քաղաքացիներից մեկին

Շնորհակալություն երկարամյա աշխատանքային գործունեության և վաստակի համար. նախարարը՝ աշխատանքի վետերաններին

Թեհրանում Եղեռնի զոհերի հուշարձանից անհետացած ծաղկեկողովը հայտնաբերվել է բզկտված, խորհրդանիշները պոկված

Ինքնաբացարկ «Մեր քաղաքը» խմբակցությունից, 2 փոխքաղաքապետ, վերջում եկող շեֆերը. կայացավ Գյումրու ավագանու նիստը

Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունքի աշխատակիցը ձերբակալվել է. հայտնի է՝ ինչի համար

Տեխասում մետաղադրամներով բեռնված բեռնատար է շրջվել. մայրուղում ցրվել է 800 հազար դոլար` 10 ցենտանոցներով

Եթե խնդիր կա, մարդը պետք է իմանա, որ Կառավարությունն էլ է տեղյակ. Մ3-ի Սպիտակ-Վանաձոր հատվածը հիմնանորոգվել է

Ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է. նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները. վարչապետ

Մեկնարկում է մայիս ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումը

Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն շատ բարձր տեղում է, գնում ենք ճիշտ ճանապարհով. Հարությունյան

Ազգությամբ հնդիկ քաղաքացիները Երևանում մտել են հայրենակցի տուն, ծեծի ենթարկել, թալանել, փորձել բռնաբարել կնոջը

Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են անձրևներ ու ամպրոպ

Կփոխվի նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման կարգը. նախագիծ

Անցողիկ շեմը չհաղթահարած «Ապրելու երկիր»-ի թեկնածու Կարեն Մալխասյանին Վարդան Ղուկասյանը պաշտոն է տվել

Վանաձորի Խ. Աբովյանի անվան դպրոցում կառուցվել է մարզադահլիճ. վարչապետ

«Հանրապետություն»-ը կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագրի» հետ պաշտոններ ունենալու մոլուցքով. Սարգսյան

Անիմաստ դեմ քվեարկել հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի ընտրությանը, պոպուլիզմ է, որին ես դեմ եմ. Մինասյան

Բոլոր այն նիստերին, որոնք կարևոր են մեր քաղաքի բնականոն զարգացման համար, մասնակցելու ենք. Մինասյան

Լոռու մարզ այցելության առաջին կանգառը՝ Վանաձորում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ապրիլի 30-ից մայիսի 2-ը հայտնաբերվել են 13 հետախուզվող, 3 անհետ կորած

Վարդան Ղուկասյանի փեսան և ընկերն ընտրվեցին Գյումրու առաջին և երկրորդ փոխքաղաքապետ. ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկել

Միջազգային սուրհանդակային առաքանուց հայտնաբերվել է 970 գրամ մարիխուանա. կան ձերբակալվածներ. տեսանյութ

4 մլն դրամ կաշառք ստանալու գործով երկու անձ է ձերբակալվել, ձերբակալվածներից մեկը ՊԵԿ պաշտոնյա է

Ռոբերտ Քոչարյանը կասկածներ ունի, որ իրեն ուզում են «քցել». «Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Մոսկվայի մարզում վերջին 100 տարվա ընթացքում մայիսյան ամենաառատ ձյունն է տեղացել

Վիրավորին տեղափոխել են, մեր մեքենան սեփական է․ Գագիկ Մելքոնյանը՝ իրենց մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին

Ucom-ը և Impact Hub Yerevan-ը գործարկում են կանաչ նորարարներին աջակցող ծրագրի երկրորդ փուլը

Մեկնարկել է Գյումրու ավագանու նիստը. մասնակցում են բոլոր քաղաքական ուժերը

Ինձնից պահանջվել են որոշակի պարզաբանումներ, ես տվել եմ. Հովհաննիսյանը նշել է՝ ինչպես է անտոկոս վարկ ստացել

Ես չեմ համարում, որ կոռուպցիոն սկանդալում եմ հայտնվել. ինչ-որ մեկը գովազդվում է իմ հաշվին. Ֆինանսների նախարար

Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող նավը ենթարկվել է հարձակման. այն խորտակվում է. տեսանյութ

Արտաշատի բնակարաններից մեկից զարդերի գողության համար կասկածվող երիտասարդը հայտնաբերվել է. տեսանյութ