Ուրախ եմ, որ ՌԴ-ում մեծացած հայ տղաները սկսել են հանդես գալ մեր հավաքականում․ Խորեն Բայրամյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոստովի» կիսապաշտպան 31-ամյա Խորեն Բայրամյանը հարցազրույց է տվել ռուսական «Sport-express»-ին։

Բայրամյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի՝ ազգային հավաքական վերադառնալու մասին, Սպերցյանի ու Մխիթարյանի նմանության և հավաքականի հանդեպ երկրպագուների աջակցության մասին։

Ներկայացնում ենք Բայրամյանի հարցազրույցից ազգային հավաքանանին վերաբերվող հատվածները․

- Ռուսաստանում հետաքրքրությունը Հայաստանի ազգային հավաքականի հանդեպ ավելի է խորանում։ Նոր համալրումներ ենք տեսնում հավաքականում։ Երեք տարի առաջ դու նույնպես այդ ճանապարհով անցար։ Ի՞նչպես ես դրան վերաբերվում  և  ի՞նչ դեր է խաղում ազգային հավաքականը քո կյանքում։

- Վերաբերվում եմ շատ լավ, քանի որ ես էլ եմ այդ ճանապարհն անցել։ Չնայած նրան, որ իմ դեպքում ամեն ինչ այլ ստացվեց։ Եթե ես հավաքականին միանայի շատ ավելի շուտ, ապա կհամարվեի լեգիոներ։ Ում իր սիրտը թելադրում է, նա էլ ընտրում է իր ճանապարհը: Ես իրավունք չունեմ քննադատելու որևէ մեկին։ Որպես ազգային հավաքականի խաղացող՝ շատ ուրախ եմ, որ ՌԴ-ում մեծացած տղաները սկսել են հանդես գալ մեր հավաքականում, ինչպես Նաիր Տիկնիզյանն ու Ժորա Հարությունյանը, որոնք իրենց դեբյուտն ունեցան վերջին խաղերում։ Նրանցից առաջ Էդիկն էր Սպերցյան։ Իմ կարծիքով, նրանք հավաքականի ուժն են։

Բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը ֆավորիտներից չէ։ Չնայած դրան, ես բոլոր խաղերին ժամանում եմ մեծ հաճույքով ու հեռանում մեծ փորձով։

- Դժվա՞ր էր 2020 թվականին կայացնել Հայաստանի ազգային հավաքականին միանալու որոշումը։

- Դա այնքան վաղուց էր։ Ես հայ եմ, դա իմ հայրենիքն է, խոսում եմ հայերեն և ցանկանում էի հանդես գալ հավաքականում։ Եթե ՌԴ-ի հավաքականին անհրաժեշտ լինեի, ապա մի օր կստանայի առաջարկ նրանց միանալու։ Բայց առաջարկ չեղավ, իսկ ես արդեն 27 տարեկան է, երկար սպասելն իմաստ չուներ։ Շատ ուրախ եմ, որ ընտրեցի Հայաստանն ու հանդես եմ գալիս մեր հավաքականում։

- Երբ ՌԴ առաջնության հայազգի երիտասարդ տղաները մտածում են միանալ Հայաստանի հավաքականին, խորհրդակցո՞ւմ են քեզ հետ։

- Այո, յուրաքանչյուրն էլ հարցնում է, հետաքրքրվում է։ Ես պատասխանում եմ, որ բոլորն ուրախ կլինեն իրենց որոշման համար, եթե ընտրեն Հայաստանը։ Գիտեմ նրանց փորձն ու վստահ եմ, նրանք շատ կօգնեն հավաքականին։

- Շատ տպավորիչ էր, երբ Թուրքիայի հետ խաղի ընթացքում հավաքականի երկրպագուների աջակցությունը թիմին, չնայած պարտությանը և մրցակցի հանդեպ ոչ այդքան առանձնահատուկ վերաբերմունքին։ Հավքականի 18-ամյա Հարությունյանն ասել էր «Երկրպագուները ցնցող էին»։

- Մենք նրանց կարող ենք միայն շնորհակալ լինել խաղի ընթացքում ցուցաբերած մթնոլորտի համար։ Ոչ միայն խաղի ընթացքում, այլ նաև խաղի ավարտն ազդարարող սուլիչից հետո նկատեցինք, որ ոչ ոք չհեռացավ, բոլորը միայն ծափահարում էին։ Մենք պարտվեցինք, բայց երկրպագուները ականատես եղան, ինչպես էր մեզնից յուրաքանչյուրը պայքարում դաշտում։ Պարտությանը մենք արժանի չէինք, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մեր նորեկներն էլ զգացին այդ մթնոլորտն ու աջակցությունը ողջ ստադիոնից։

- Հավաքականի համար հոգեբանորեն դժվա՞ր է ամեն ինչ սկսել նորից, երբ Ազգերի լիգան սկսեցիք երեք հաղթանակով, բայց ավարտեցիք պարտություններով։ Խոսակցություններ կային, որ խաղացողներն ու այդ ժամանակ հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը չէին հասկանում միմյանց։ Ի՞նչու այդպես տեղի ունեցավ։

- Մեղավոր էին թե՛ խաղացողները, թե՛ մարզիչը։ Այո, մենք չէինք լսում միմյանց, դա այլ թեմա է։ Հիմա նոր մարզիչ ունենք, նոր ֆուտբոլիստներ։ Ամեն անգամ նոր մոտիվացիա ենք ունենում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25323 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի