«Ճամբարափոխը». Թագուհի Թովմասյանի լռությունը

Այսօր ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում տեղ ունեցած քննարկման ժամանակ ԱԺ ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածու առաջադրված Էդգար Ղազարյանը սկանդալային հայտարարություն է արել՝ 2018-ին տեղի ունեցած համաժողովրդական հեղափոխությունն անվանելով «ադրբեջանթուրքական»։ 

Մինչ այդ Էդգար Ղազարյանը հանդես է եկել գործող իշխանությանը տրված վիրավորական որակումներով: Քննարկման մասնակից ՔՊ-ականներից ոմանք հորդորել են Թովմասյանին ՄԻՊ թեկնածուին կոռեկտության կոչ անել, սակայն՝ ապարդյուն։

Երբ Ղազարյանը հեղափոխությունն անվանել է «ադրեբջանաթուրքական», Թովմասյանը բառ անգամ չի արտաբերել, չի սաստել, անհամաձայնություն չի արտահայտել տրված որակմանը (պատճառաբանելով, իբրեւ թե ՔՊ-ականները չեն թողնում, որ ինքն արտահայտվի): Փոխարենն իրենց վրդովմունքն են արտահայտել քննարկմանը ներկա իշխանական պատգամավորները։   

Թագուհի Թովմասյանը, անշուշտ, ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, ունի խոսքի ազատության իր իրավունքը, որը, նկատենք, տեղի ունեցած քննարկման ընթացքում՝ մինչ Ղազարյանի վերոհիշյալ սկանդալային հայտարարությունը, իրացրել է մերթ ընդ մերթ՝ հրամայական տոնով, իհարկե, այն դեպքերում, երբ բանը հասել է ՔՊ-ականներին սաստելուն կամ նրանց արտահայտած մտքերի հետ չհամաձայնելուն։ Մինչդեռ երբ հերթը հասել է նույն այդ իրավունքի իրացմանը այն ժամանակ, երբ ընդդիմության «սրտի ՄԻՊ թեկնածուն», էքսցենտրիկ կեցվածքով հանրահայտ նախկին դեսպանը վերոհիշյալ որակումն է արել, տիկին Թովմասյանը գերադասել է լռել՝ այսպիսով ակամա համաձայնելով տրված գնահատականին։   

Նախկին իշխանական պատգամավոր Թագուհի Թովմասյանի այս կեցվածքն առնվազն տարօրինակ է, քանի որ նա ԱԺ է մուտք գործել հենց այդ՝ «ադրբեջանաթուրքական» որակված հեղափոխության միջոցով, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով, ընդհուպ՝ ներկայանալով որպես ՔՊ-ի կողմից առաջադրված թեկնածու (Թովմասյանը որոշել էր նախընտրական շրջանում դիմել բլեֆի՝ հայտարարելով, թե իբր անդամակցել է ՔՊ-ին, մինչդեռ պատգամավոր դառնալուց հետո խորհրդավոր հանգամանքներում դարձել էր անկուսակցական)։

Նկատենք, որ Թովմասյանը 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո «Ֆեյսբուք»-ում գրել էր․ «Շնորհավորում եմ, հեղափոխությունը հաղթեց։ Շնորհակալություն մեր թիմին իրենց վստահությունը տված քաղաքացիներին։ Սկսվում են ակտիվ գործ անելու ժամանակները»։ Ապա որպես նորաթուխ պատգամավոր եւ «հպարտ քաղաքացի»՝ ներկայացրել էր «առաջին 50 ռեյտինգայինների հավաքած ձայները»։

44-օրյա պատերազմի ավարտից հետո, հիշեցնենք, Թովմասյանը լքեց իրեն պատգամավոր դարձրած խմբակցությունն ու դարձավ անկախ պատգամավոր, այնուհետեւ հանգրվանեց Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ի մասնակցությամբ դաշինքում՝ «Պատիվ ունեմ»-ում։ Այն Սերժ Սարգսյանի, որին մերժելու օրակարգով էր թավշյա հեղափոխությունը։ Այն Սերժ Սարգսյանի, որի պաշտոնավարման օրոք «Մարտի 1-ի» քրեական գործի շրջանակներում քրեական հետապնդման էր ենթարկվել ու ազատազրկման դատապարտվել իր ապագա սրբությունը՝ քավորը՝ Սասուն Միքայելյանը։ Այն Սասուն Միքայելյանը, որը կանգնած է հեղափոխության մասնակից կուսակցության՝ ՔՊ-ի ձեւավորման ակունքներում։ 

Ի դեպ, մինչեւ պատգամավոր դառնալը, երբ հայտնի էր, որ «ընդդիմադիր լրագրող» Թովմասյանը առաջադրվել է պատգամավորի թեկնածու, վերջինս հարցազրույց էր տվել կայքերից մեկին եւ հայտարարել, թե «պատգամավոր դառնալու իր որոշումը  փորձում է իրագործել՝ հաշվի առնելով իշխանության թիմի հանրային բարձր վստահությունը»։

Հարցին, թե ինչն է պատճառը, որ որոշել է մտնել քաղաքականություն, այն էլ՝ իշխանության ուժի հետ, ապագա պատգամավորը ճշգրտել էր․ «Ոչ թե իշխանության, այլ հեղափոխական ուժի, դրանք տարբեր բաներ են։ Հեղափոխական ճանապարհով իշխանության եկած ուժը, որն ունի հասարակության ամենաբարձր վստահության տոկոս։ Այնպես չէ, որ այդ իշխանությունը նվիրել են այն ուժին, որն այսօր իշխանություն է, այդ ուժը վաստակել է իշխանությունը եւ վաստակել է իշխանության ղեկին կանգնած Նիկոլ Փաշինյանը՝ նաեւ անձնական կյանքը վտանգելու գնով»:

Այժմ նրա պահվածքը, երբ իր ներկայությամբ իր իսկ կողմից ողջունված, իր իսկ կարիերայի թռիչքի համար միջոց դարձած հեղափոխությունն անվանում են ադրբեջանաթուրքական, այն իրականացրած հայ քաղաքացիներին էլ, փաստորեն, «ադբրեջանցիներ» եւ «թուրքեր», հետեւյալի մասին է վկայում՝ ուրացման եւ երախտամոռության։    

Ելիզավետա Գասպարյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5395 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը