Թագուհի Թովմասյանը միակն է, ով կողմ է, որ ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնի շարքային խեղկատակ

«Երեկ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին տեղի ունեցածը խորհրդարանական ընդդիմության հերթական փորձն էր ապալեգիտիմացնել ժողովրդավարական ճանապարհով ձևավորված Ազգային ժողովը՝ ՀՀ ՄԻՊ պաշտոնում առաջադրելով և հանձնաժողովի նիստին գործուղելով մի շարքային խեղկատակի»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ընդդիմության ներկայացրած թեկնածուի որպիսության մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն այն փաստը, որ ընդդիմության ոչ մի պատգամավոր, անգամ հանձնաժողովի մշտական անդամները, չէին ներկայացել իրենց իսկ առաջադրած թեկնածուի հարցի քննարկմանը։

«Կարևոր է արձանագրել, որ այս պատմության մեջ առանցքային դերակատարը ամենևին ծաղրածու Էդգար Ղազարյանը չէր, այլ նրա տիկնիկավարը՝ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, ով, փաստորեն, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների միակ «բացառիկ» պատգամավորներից է, որ ստանձնեց ԱԺ-ն ապալեգիտիմացնելու ու հայ ժողովրդին վիրավորելու՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հերթական պատվերն իրականացնելու կեղտոտ գործը։

Ինչպես ասվել է՝ երբ ես մտածում էի, որ հասել եմ հատակին, ներքևից ինչ-որ մեկը թակեց։

Արդյունքում ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը ապալեգիտիմացրեց ինքն իրեն՝ ի ցույց դնելով նախ իր անտեղյակությունը շարքային ընթացակարգային հարցերի շուրջ և, ինչն ամենաառանցքայինն է, ծրագրված կերպով հնարավորություն տվեց, և հետո էլ որևէ կերպ չխոչընդոտեց ու չսաստեց դուրսպրծուկ թեկնածուի կողմից հայ ժողովրդին «ադրբեջանաթուրքական» անվանելը։ Տիկինը նաև միակ մարդն է, ով կողմ է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնի մի շարքային խեղկատակ։

Այսպիսով, որպես ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պետք է արձանագրեմ, որ հանձնաժողովի ընդդիմադիր նախագահը ծրագրված չի ապահովել նիստի բնականոն ընթացքը, իր գործողություններով հնարավորություն է ստեղծել վիրավորել հայ ժողովրդին ու ծաղրել մարդու իրավունքները։ Ինքս՝ որպես հանձնաժողովական, շարունակելու եմ ուշի ուշով հետևել և կարգի հրավիրել առաջին հերթին հանձնաժողովի նախագահին և նաև այլոց, ովքեր կփորձեն ապալեգիտիմացնել ԱԺ-ն կամ, առավել ևս, վիրավորել մեր ժողովրդին»,- գրել է Հովհաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2896 դիտում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա