Երևան
12 °C
«Աուտիզմ» ազգային հիմնադրամն Աուիտիզմի իրազեկման միջազգային օրվա շրջանակում կազմակերպել է միջոցառում, որին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Միջոցառումն անցկացվել է «Իմ ուղին» սոցիալ-հաբիլիտացիոն, կրթական և մասնագիտական ուսուցման ցերեկային կենտրոնում, որտեղ հաստատության սաները հանդես են եկել համերգային կատարումներով: Կազմակերպվել է նաև երեխաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված հասույթը տրամադրվելու է կենտրոնի սաներից մեկին:
Կենտրոն հաճախում է 200 սան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի գնահատմամբ՝ այս միջոցառումը հասարակությանը երեխաներին ծանոթացնելու, նրանց հնարավորություններն այլ դիտանկյունից գնահատելու լրացուցիչ հնարավորություն է:
«Այսօր երեխաները դրսևորվեցին իրենց լավագույն կողմերով: Եվ այս միջոցառումը հաջողված իրադարձություններից է, որ վստահություն է ներշնչում թե՛ մանկավարժներին, թե՛ ծնողներին՝ չընկճվելու և փորձելու հաղթահարել դժվարությունները՝ նոր արդյունքներ գրանցելով»,-ասել է նա:
Արաքսիա Սվաջյանն ընդգծել է, որ պետության գերակա ուղղություններից է համընդհանուր ներառականության ապահովումը, որն արդեն իսկ իրականացվում է կրթական մի քանի մակարդակներում:
«Համընդհանուր ներառականության ապահովումը հնարավորություն է տալիս ցանկացած երեխայի՝ անկախ իր զարգացման առանձնահատկություններից, իր հասակակիցների հետ կրթություն ստանալու, իր պոտենցիալը ռեալիզացնելու»:
Վիճակագրական տվյալներով՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 8000-ից ավելի երեխաներ սովորում են հանրակրթական դպրոցներում: Փոխնախարարի հավաստմամբ՝ պետության համար առաջնային է հենց կրթության միջոցով այս երեխաներին հասարակության մեջ ներառելու գաղափարը:
Նախորդ տարվանից համընդհանուր ներառականության համակարգը սկսել է ներդրվել նաև նախադպրոցական համակարգում՝ Երևանում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում: Այս տարվանից աշխատանքներ են իրականացվում՝ համընդհանուր ներառականության համակարգը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ներդնելու ուղղությամբ:
«Գերնպատակը կրթական բոլոր մակարդակներում ներառականության ապահովումն է: Այս ուղղությամբ նաև մասնագետների կարողությունների զարգացման շարունակական վերապատրաստումներ են իրականացվում»,- նշել է նախարարի տեղակալը:
Նրա խոսքով` սեպտեմբերից գործելու է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը, ըստ որի՝ յուրաքանչյուր դպրոց ստանալու է նպատակային բյուջե՝ ուղղված դպրոցի միջավայրային պայմանների, մատչելիության, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար անհրաժեշտ անհատական կամ խելամիտ հարմարեցումների ապահովմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT