Մոտ 152 մլն դրամ է հատկացվել Ջրառատում ծանրամարտի մարզադահլիճի կառուցումն ավարտելու և գույքի համար

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 152 մլն 147 հազար դրամի չափով:

ԿԳՄՍ նախարարության լրատվական վարչությունից հայտնում են, որ նախատեսված գումարը կուղղվի ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքներին և մարզադահլիճի համար գույքի ձեռքբերմանը:

Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին և նախատեսվում են ավարտել այս տարվա ընթացքում: Մարզադահլիճի կառուցման ընդհանուր արժեքը կազմում է 554 մլն 276 հազար դրամ:

Ներկայում մարզադահլիճի կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է 92 մլն 623 հազար դրամ:

Միաժամանակ, նախատեսվում է նոր կառուցվող մարզադահլիճը համալրել համապատասխան գույքով, որի ձեռքբերման նպատակով կհատկացվի 59 մլն 524 հազար դրամ գումար:

Այսպիսով՝ որոշման ընդունմամբ կապահովվեն ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում ծանրամարտի մարզադահլիճի կառուցման ավարտական աշխատանքները և գույքով համալրումը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9408 դիտում

Բաքուն կշարունակի ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն ապահովելու համար. Ալիևը՝ ԵՄ հատուկ ներկայացուցչին

Roadpolice.am-ի 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 80 հազար 439 քաղաքացի. ինչպես է այն գործում

Դադարեցվել է Գյումրու որոշ հասցեների գազամատակարարումը

Համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ. ՔԿ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Տարիներ շարունակ Դուք բացառիկ նվիրումով ծառայում եք թատերարվեստին. վարչապետը շնորհավորել է Նիկոլայ Ծատուրյանին

Մենք ուզում ենք լինել ոչ թե պատնեշ, սեպ, այլ՝ կամուրջ այլ պետությունների, մեր հարևան երկրների միջև. Միրզոյան

Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ. Փաշինյան

«Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական նարատիվը տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ. նախարար

Ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու հարց այս պահին օրակարգում չկա․ Միրզոյան. տեսանյութ

Որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու՝ Հայաստանի Հանրապետության իրավունքը. վարչապետ

Թուրքական կողմը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կապում է ՀՀ-Ադրբեջան կարգավորման հետ. նախարար

Զենք ձեռք բերելը ՀՀ սուվերեն իրավունք է, չենք պատրաստվում մեր սպառազինությունը վերադարձնել. Միրզոյան

Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու առաջարկ ենք արել Բաքվին, դա ավելին է, քան առաջարկ. վարչապետ

Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպումը

Գուրգեն Աֆրիկյանը նշանակվել է պրոբացիայի ծառայության պետ

Ծովինար Թադևոսյանը նշանակվել է ԱՆ քրեակատարողական ծառայության պետ

Իրանի անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը մեկնել է Ադրբեջան, այնուհետ կժամանի Հայաստան

Չունենք ստորագրված փաստաթուղթ, 1,5 ամիս առաջ ուղարկել ենք մեր հերթական առաջարկը. Միրզոյան. տեսանյութ

Դատախազությունը պահանջում է Բերդ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել 2 անշարժ գույք, շուրջ 70 միլիոն դրամ

Կառավարության մոտից Դատախազություն ուղևորված անձինք քաղաքական պահանջներ չունեն, անձնական բողոք է

Մի քանի մարզում ջերմաստիճանը 5-8 աստիճանով կբարձրանա

Երևանում այրվել է չշահագործվող սրճարան

Վարչապետի որոշումներով ՔԿ նախագահի տեղակալներ են նշանակվել

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հետ. տեսանյութ

Վթարի պատճառով 4 ժամ ջուր չի լինելու Երևանի Շենգավիթ վարչական շրջանի որոշ հասցեներում

Վարչապետի որոշմամբ Կարեն Գիլոյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից

Ալիևի ագրեսիվ հայտարարություններով հրճվող ընդդիմության նպատակը մեկն է՝ խաղաղության օրակարգի ձախողումը. Չախոյան

Հիսուս Քրիստոսի արձանը հուշարձանի տարածքում չի տեղադրվելու. ԿԳՄՍ նախարար

Ավելի քան 8.8 մլրդ դրամ ուղղվում է հավելյալ ծրագրերով ուսուցիչների վարձատրությանը․ Անդրեասյան

Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն համաձայնագիր, որը ներառում է մի քանի առանցքային ուղղություն. Բաբաջանյան

Առանձին բուհի միավորման նախագիծ չենք քննարկում․ նախարար

Դիմել ենք կազմակերպությանը՝ ամբողջ գումարը վերադարձվի բյուջե․ ԿԳՄՍ նախարարը՝ Սնուփ Դոգի համերգի մասին

ՈՒԵՖԱ-ի ֆուտբոլային բժիշկների համաեվրոպական կրթական ծրագիրն առաջին անգամ կանցկացվի Հայաստանում

Մի քանի օրից Հայաստանը կդառնա ԱՄՆ ռազմավարական գործընկերը, այս ամենը չի կարող չանհանգստացնել Ալիևին. Մարգարյան

Արագածոտնում ինքնասպանություն գործած 38-ամյա կինը երկտող է թողել

Կարեն Գիլոյանը դադարեցրել է իր աշխատանքը՝ որպես ԿԳՄՍ նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետն արձագանքել է Ադրբեջանի նախագահին

Ալիևի հոխորտալից հարցազրույցում չափազանց տեսանելի են նաև վախեր. Ստյոպա Սաֆարյան

Լաբորատորիաների ներդրման ծրագրով պետք է լուծենք գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրները․ նախարար

2024-ի դեկտեմբերի դրությամբ ՀՀ-ում ականներից և պատերազմի պայթյունավտանգ մնացորդներից 807 տուժած կա