Երևան
12 °C
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը, կամ Սուրբ Զատիկը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված:
Տեր Շահե քահանա Հայրապետյանի խոսքով՝ Զատիկը նոր երևույթ չէ, և միայն Քրիստոսով չէ, որ հայտնի է մարդկությանը:
«Երբ ընտրյալ ժողովուրդը՝ հրեաները, ազատվեցին եգիպտական գերությունից, և վերջին հարվածը, որ պիտի հասներ եգիպտական փարավոնին, անդրանիկների կոտորումն էր: Զատիկ բառը կոչվում է զատել, իրենք զատվեցին մեղքի աշխարհից՝ Եգիպտոսի, որտեղ չարչարվում էին և պիտի գնային ավետյաց երկիր, հասնեին փրկության իրենց վայրը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է նա:
Հոգևորականի խոսքով՝ հետագայում Քրիստոսի արյունը, որ թափվեց, փրկեց ամբողջ տիեզերքը. «Այսինքն՝ եթե առաջին դեպքում մի փոքրիկ, ճնշված ժողովուրդ պիտի փրկվեր, ապա այս դեպքում՝ մի ամբողջ մարդկություն, և այդ ավետյաց երկիրը մարդկության համար դարձավ վերին Երուսաղեմը, դարձավ երկնքի արքայությունը, այսինքն՝ Աստծո հետ միաձուլվելը: Դա Աստծո գերագույն կամքն էր: Ահա այս խորհուրդն ունի Զատիկը, և դրա համար Քրիստոսի չարչարանքների, խաչելիության, թաղման այդ ամբողջ երևույթի հետ միասին նաև հարությունն է շատ կարևորվում, որովհետև եթե չլիներ հարություն, ապա առաքյալներն այդպես էլ փակված պիտի մնային»:
Ըստ նրա՝ հարությունը, որպես այդպիսին, դարձավ քրիստոնեության հաղթանակն ամբողջ աշխարհում. «Հայտնի է, որ առաջին անգամ Մարիամ Մագդաղենացին է կարմիր ձու հանել իր գրպանից և Հռոմի կայսրին ավետել Քրիստոսի Հարության լուրը՝ ասելով. «Քրիստոս հարյավ ի մեռելոց», որին կայսրը պատասխանել է. «Օրհնյալ է Հարությունն Քրիստոսի»:
Խոսելով տոնի արարողակարգերից՝ քահանա Հայրապետյանը նշում է, որ Քրիստոսի հարության երեք օրերին անպայման տեղի են ունենում պատարագներ. «Դա ճրագալույցի պատարագն է, որը այս տարի տեղի է ունենում ամսի 8-ի երեկոյան, ամսի 9-ին տոնն է, իսկ ամսի 10-ին՝ մեռելոց: Այսինքն՝ հարության ավետիսները ոչ միայն մեր՝ ապրողներիս, համար են, այլ նաև՝ ննջեցյալների, որովհետև Քրիստոս նաև հանդերձյալի թագավորն է»:
Վերջինիս խոսքով՝ մեզնում Զատկի տոնը սգո օրվա վերածելու սխալ մոտեցում կա:
«Այդ շփոթը գալիս է դեռևս խորհրդային շրջանից, երբ կրոնի վերաբերյալ որևէ խոսք անպայման պիտի մերժվեր, և հատուկ պրոպագանդիստական կենտրոններ և ակադեմիաներ կային, որ մարդիկ աթեիզմի դասընթացներ էին անցնում, և նրանք պայքարում էին այն բոլոր ավանդությունների դեմ, որ բերել է քրիստոնեությունը կամ ժողովրդական մեր հավատքը Հիսուս Քրիստոսով: Նրանք անպայման ոչնչացնում էին մեռելոցները՝ աշխատանքային օր հռչակելով: Կարծես մի պահ մեր անկախ շրջանում ապրեցինք այդ երանությունը, երբ մեռելոցը դարձավ ոչ աշխատանքային օր: Թեև շաբաթ օրը աշխատելով լրացվում էր, բայց, ցավոք, հետագայում սկսեցինք հետ քայլել և դարձյալ նույն վիճակի մեջ ենք. մարդիկ աշխատանքի են գնում այդ օրը, բայց կարող են աշխատանքից հետո այցելել իրենց ննջեցյալներին»,- նշում է նա:
Ըստ նրա՝ Զատկի օրը, օրինակ, եթե որևէ քահանա փորձի գնալ գերեզման, ապա կարգալույծ կանեն նրան, այսինքն՝ դա շատ խիստ վտանգ է կրոնավորի համար»:
Խոսելով Զատիկի ավանդական սեղանից և ուտեստներից՝ Տեր Շահեն ասում է, որ Ճրագալույցի պատարագից հետո, երբ հնչում է Քրիստոս հարյավ ի մեռելոց ավետիսը, 49 օր շարունակ ծոմ ու պահք պահած ժողովուրդը գնում և այդ ավետիսը տանում է իր ընտանիքին:
«Եվ նրան սպասում է զատկական սեղանը՝ չամչով փլավը, ձուկը, հավը, կանաչեղենը, ձուն: Այս թեթև կերակուրները բժշկական տեսանկյունից նույնպես օգտակար են»,- ասում է նա:
Անդրադառնալով ձու ներկելու ավանդույթին՝ ասում է՝ եթե տանը նոր ննջեցյալ կա, ապա միանշանակ պետք է ներկել. «Այսօր խաչելության օրն է, Քրիստոսի արյունը թափվեց, և այդ արյունը թափվեց ամբողջ տիեզերքի համար՝ և՛ մեր, և՛ հանդերձյալների հոգիների փրկության համար: Իհարկե, բոլոր պարագաներում պետք է ձուն ներկվի: Դա զվարճանքի առարկա կամ տոնածառի խաղալիք չէ, դա հստակ խորհուրդ է»:
Հերմինե Կարապետյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT