Երևան
12 °C
Սուդանում այսօր բախումներ են տեղի ունեցել բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև։ Կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին հարձակման համար, ընդ որում՝ բանակը պնդում է, որ արագ արձագանքման ուժերը հարձակվել են իր շտաբի վրա, իսկ հատուկ ջոկատայինները պնդում են, որ իրենց շտաբը Խարթումում հարձակման է ենթարկվել «բոլոր տեսակի ծանր և թեթև զենքերով»:
Ինչ է պատահել
Բախումներ են սկսվել Մերովի ռազմաբազայի մոտ և Խարթումում։ Այնուհետ հատուկ ջոկատայինները հայտնել են, որ բանակային ստորաբաժանումները հարձակվել են իրենց շտաբի վրա։ Սուդանի բանակի ներկայացուցիչը հաստատել է դա, սակայն նշել է, որ հարձակումը պատասխանն է քաղաքի մի քանի շրջաններում գտնվող զորամասերի վրա արագ արձագանքման ուժերի հարձակումներին։
Ավելի ուշ տեղեկություններ են եղել շտաբների վրա բանակի օդային հարվածների մասին։ Զինվորականները նաև Մերով քաղաքում ոչնչացրել են հատուկ նշանակության ուժերի ավելի քան 80 մեքենա։
Խարթումի նախագահական պալատի բոլոր մուտքերը արգելափակված են, պալատն ինքը շրջապատված է Սուդանի բանակի զրահամեքենաներով, հայտնում է Sky News Arabia-ն։
Սուդանի հատուկ ջոկատայինները հայտարարել են, որ վերահսկողության տակ են վերցրել Խարթումի և Մերովի օդանավակայանները և «մեծ կորուստներ» են պատճառել զինվորականներին։
Al-Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մերովում գրավվել են մի քանի «ռուսական արտադրության կործանիչներ»։
Հատուկ նշանակության ջոկատի հրամանատարությունը կոչով դիմել է ժողովրդին՝ «երկրի համար այս կարևոր պատմական պահին միավորվել և դատապարտել բանակի վախկոտ պահվածքը»։
Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն անձամբ է վերահսկում զինվորականների գործողությունները։ Արագ արձագանքման ուժերը հայտնել են, որ նրա նստավայրը գրավել են, սակայն բանակը հերքել է այդ պնդումները։ Ինքնիշխան խորհրդի (երկրի ղեկավար մարմնի) ղեկավարի անվտանգության ղեկավարի խոսքով՝ ալ-Բուրհանը «անվտանգ վայրում է և անձամբ վերահսկում է զինվորականների գործողությունները»։
Տուժածներ
Սուդանի բժիշկների կոմիտեի ներկայացուցիչը հայտնել է, որ տասնյակ տուժածներ տեղափոխվում են շտապ օգնության կենտրոններ։ Նրա խոսքով՝ «տարբեր վնասվածքներով մարդկանց են բերում, քաղաքացիական բնակչության շրջանում լուրջ դեպքեր կան»։
Սուդանի առողջապահության նախարարությունը բժիշկներին կոչ է արել գալ Խարթումի հիվանդանոցներ՝ օգնություն ցուցաբերելու համար։
Խարթումում մարտերը տեղի են ունենում պալատի, ԶՈւ գլխավոր հրամանատարության, օդանավակայանի, կենտրոնական շուկայի, ինչպես նաև Սուդանի մայրաքաղաքի հարավում գտնվող ռազմաբազաների մոտ։ Դիվանագիտական առաքելությունը Խարթումում ստեղծված իրավիճակը անվանել է անհանգիստ և խորհուրդ է տալիս Ռուսաստանի քաղաքացիներին բախումների հետ կապված մնալ տանը և պատուհանների մոտ չմնալ։
Էսկալացիայի նախադրյալներ
Քաղաքական ճգնաժամը Սուդանում շարունակվում է ոչ առաջին տարին այն բանից հետո, երբ 2019 թվականի ապրիլին ռազմական հեղաշրջման արդյունքում իշխանությունից հեռացվեց նախագահ Օմար ալ-Բաշիրը, ով կառավարում էր երկիրը 30 տարի։
Իրավիճակը սրվեց այս շաբաթվա սկզբին ալ-Բուրհանի, որը նաև ղեկավարում է Ինքնիշխան խորհուրդը, և արագ արձագանքման ուժերի ղեկավար Մուհամեդ Համդան Դագալոյի (Համիդտի) միջև տարաձայնությունների պատճառով:
2021 թվականի հոկտեմբերին ալ-Բուրհանը ցրել է քաղաքացիական կառավարությունը և Սուդանում արտակարգ դրություն հայտարարել։ Նա խոստացել է համընդհանուր ընտրություններ անցկացնել 2023 թվականի հուլիսին:
2022 թվականի դեկտեմբերին հիմնական քաղաքական ուժերը կնքել են շրջանակային համաձայնագիր, որը նախատեսում էր բանակի հեռացում քաղաքականությունից և անվտանգության ուժերի բարեփոխում։ Այս համաձայնագիրը պետք է ստորագրվեր ապրիլի սկզբին, սակայն երկու անգամ հետաձգվեց։ Նոր ժամկետներ դեռևս չեն նշվում։
Ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Սուդանի բանակը վերջնագիր է ներկայացրել հատուկ ջոկատայիններին՝ պահանջելով լքել Մերովեն։ Սուդանի զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ ջոկատայիններն այնտեղ տեղակայել են բազմաթիվ ջոկատներ՝ չծանուցելով սուդանական բանակի հրամանատարությանը վերատեղակայման մասին։ Սակայն նույն օրը հատուկ նշանակության ուժերի ավելի քան 50 մեքենաներ մտել են Խարթում, իսկ Դարֆուրից ժամանել են հավելյալ ուժեր:
Բանակը և հատուկ ջոկատայինները տարբեր տեսակետներ ունեն ապագա անվտանգության կառուցվածքի և միասնական զինված ուժերի ձևավորման սկզբունքների վերաբերյալ։ Տարաձայնությունները հանգում են հիմնականում երկու հիմնական կետի՝ հատուկ նշանակության ստորաբաժանումների մեկ բանակում ընդգրկվելու ժամկետների, ինչպես նաև այն հարցում, թե ով պետք է դառնա զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ պրոֆեսիոնալ զինվորական, թե քաղաքացիական նախագահը։ Հենց դա էլ պետք է կարգավորի համաձայնագիրը, որը դեռ չի ստորագրվել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT