Երևան
12 °C
Երևանի պետական համալսարանում նոր ուսումնական տարին կսկսվի փոփոխություններով։ Փոփոխությունների արդյունքում դեկանատների փոխարեն գործելու են ֆակուլտետային գրասենյակներ։
Ըստ ԵՊՀ մամուլի խոսնակ Քնար Միսակյանի՝ ստեղծվելու է դեկանատների ու ամբիոնների լաբորանտ-գործավարների գործառույթները միավորող ֆակուլտետային գրասենյակ, որին կտրվեն նաև նոր լիազորություններ ու պարտականություններ։
«Գրասենյակը կղեկավարի ֆակուլտետի դեկանի տեղակալը։ Բոլոր աշխատակիցները կտիրապետեն գրասենյակին հատկացված բոլոր գործառույթները՝ իրացնելու համար անհրաժեշտ գիտելիքներին ու հմտություններին։ Ակնկալում ենք, որ այս բարեփոխման շնորհիվ մեր ֆակուլտետները վարչարարական գործընթացներն ու շահառուների հետ հաղորդակցությունը կկազմակերպեն ավելի արդյունավետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նա։
Այժմ ընթանում է ուսումնաօժանդակ անձնակազմի վերապատրաստումը, որի ընթացքում աշխատակիցները ծանոթանում են բոլոր այն գործառույթներին ու ուղղություններին, որոնք ներառելու է ֆակուլտետային գրասենյակը: Մասնավորապես՝ կրթական գործընթացի կազմակերպման, դասախոսներին աջակցության, գիտական որոշ գործընթացների համակարգման, շրջանավարտների ու կարիերայի ուղղությամբ աշխատանքների, արտաքին գործընկերների հետ հաղորդակցության առանձնահատկություններին և այլն:
Վերապատրաստումից հետո լինելու է ատեստավորման գործընթաց, անհրաժեշտ միավորները հավաքած աշխատակիցները կշարունակեն աշխատանքը ֆակուլտետային գրասենյակներում։ Ի դեպ, նրանց աշխատավարձը կբաձրանա առնվազն 50 տոկոսով։ Գրասենյակի ղեկավարն ինքն է որոշելու՝ որ աշխատողը կոնկրետ ինչ գործառույթ իրականացնի, սակայն որևէ աշխատակցի բացակայության պատճառով աշխատանքն այլևս չի տուժելու։
«Գործառութային հատկանշական փոփոխություններից է լինելու, օրինակ, պրոֆեսորադասախոսական անձնակազմին թղթաբանության գործընթացից հնարավորինս ազատելը, այդ թվում՝ գնումների գործընթացի կազմակերպման աշխատանքներից՝ հնարավորություն տալով նրանց խնայելու իրենց ժամանակն ու ռեսուրսները և դրանք ծառայեցնելու մանկավարժական ու հետազոտական գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը։ Ի դեպ, դեկանների գործառույթների կամ հաստիքի անվանման փոփոխություն չի լինելու»,- նշեց խոսնակը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար
Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ
Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա
Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր
ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր
Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ
Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները
Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար
Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում
Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ
Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ
ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ
Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը
Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը
Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում
Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ
Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել
Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT