Երևան
12 °C
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան անընդունելի է համարում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումը՝ նշելով, որ դա Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։
«Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է՝ Ադրբեջանի նման գործելաոճը խոչընդոտում է նաև Հայաստանի հետ խաղաղ բանակցություններին։ Նա մտահոգիչ է համարել նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը շեշտել է, որ Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը:
Կատրին Կոլոնան անդրադարձել է նաև հայ-ֆրանսիական հարաբերություններին, իր ուղերձն է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առնչությամբ։
- Տիկին նախարար, Ադրբեջանն արդեն 4 ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղը, ինչի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի շեմին։ Միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, անընդունելի են համարել Լաչինի միջանցքի արգելափակումը և Ադրբեջանին կոչ են արել ապահովել մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Վերջերս նաև Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանին պարտադրեց անհապաղ բացել միջանցքը և ապահովել ազատ տեղաշարժը, սակայն Ադրբեջանը շարունակում է փակ պահել միջանցքը՝ անտեսելով միջազգային հանրության բոլոր կոչերն ու Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը խոսքից գործի անցնի և հստակ քայլեր ձեռնարկի, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։ Ի՞նչ քայլերի է պատրաստ Ֆրանսիան այս ուղղությամբ, արդյոք դիտարկո՞ւմ եք Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու տարբերակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը չի դադարեցնում ագրեսիվ գործողությունները նաև Հայաստանի դեմ՝ ինչ գործնական քայլերի են պատրաստ ԵՄ-ն և Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի 1991 թվականի սահմանագծի երկայնքով զորքերն անվտանգ հեռավորությամբ տեղակայելու առաջարկվող լուծումը կյանքի կոչելու ուղղությամբ։
- Դեկտեմբերի 12-ից ի վեր Լաչինի միջանցքով տեղաշարժի խոչընդոտումն անընդունելի է։ Ես բազմիցս առիթն ունեցել եմ արտահայտելու Ֆրանսիայի դիրքորոշումն այս առնչությամբ։
Այս իրավիճակն անընդունելի է, քանզի Լեռնային Ղարաբաղի բնակչության համար հղի է տնտեսական և մարդասիրական ճգնաժամի լուրջ վտանգներով։ Այն, սակայն, խոչընդոտում է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների շարունակմանը, որին վճռականորեն հանձնառու է վարչապետ Փաշինյանը, և լուրջ վտանգ է տարածաշրջանի կայունության համար, որի վրա արդեն իսկ խորապես ազդում է ներկայիս աշխարհաքաղաքական համատեքստը։
Մենք պետք է միասնաբար գնահատենք Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետևանքները։ Այն, ինչ ապրում ենք այսօր՝ պատերազմի վերադարձն է մեր մայրցամաք: Սակայն, առավել հիմնարար առումով, սա նաև գիտակցված փորձ է՝ վիճարկելու իրավունքի վրա հիմնված միջազգային կարգի հիմնարար սկզբունքները՝ փոխարինելով ուժի օրենքով։ Սա վճռորոշ պահ է, որը յուրաքանչյուրին պետք է ստիպի գնահատել իր պատասխանատվությունը և գիտակցել, որ խաղաղությունը մեր ամենաթանկ արժեքն է։
Մի քանի շաբաթ առաջ Արդարադատության միջազգային դատարանը վճիռ կայացրեց ամփոփ դատավարության ընթացքում՝ պահանջելով Բաքվից իր իրավասության շրջանակում ձեռնարկել բոլոր միջոցները միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար: Որոշումը պարտադիր է բոլորի համար, և պետք է հարգվի։ Լաչինի միջանցքի նոր ճանապարհի մուտքի մոտ անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն այս առումով խիստ մտահոգիչ է, ինչպես նշել են նաև Եվրամիությունը և ԱՄՆ-ը։
Ֆրանսիայի ցանկությունն է, որ բոլոր վեճերը լուծվեն բացառապես բանակցային ճանապարհով։ Սա է Ֆրանսիայի հանձնառության հիմքում՝ Եվրամիության կողքին։ Եվ պատասխանատվության, բանակցությունների վերսկսման և օրենքի հարգման այս կոչը լսելի դարձնելու համար է, որ ես այս շաբաթ այցելում եմ Ադրբեջան և Հայաստան:
- Ադրբեջանի նախագահը պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը իրենց ներքին հարցն է, և չեն պատրաստվում որևէ մեկի հետ դա քննարկել, մինչդեռ հայկական կողմը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում առաջ է քաշում նաև Բաքվի և Լեռնային Ղարաբաղի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ձևավորելու , Լեռնային Ղարաբաղի անվտանգության և իրավունքների ապահովման միջազգային երաշխիքների հարցը։ Ո՞րն է Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում՝ նաև որպես ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահող երկիր։
- Մենք ցանկանում ենք, որ միջազգային հանրության աջակցությամբ բանակցություններ սկսվեն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների և ադրբեջանական իշխանությունների միջև՝ բնակչության իրավունքների և երաշխիքների բովանդակության շուրջ։ Սա ենթադրում է, որ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն նման բանակցությունների համար, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերականգնման հարցի վերաբերյալ։
Ֆրանսիան կաջակցի ցանկացած լուծման, որը հնարավորություն կտա երաշխավորել, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը կարող է շարունակել ապրել այնտեղ ապահով ՝ պահպանելով իր պատմությունը, ժառանգությունը և մշակույթը: Դա նրա անխախտ իրավունքն է։
- Կխնդրեի անդրադառնալ հայ-ֆրանսիական հարաբերությունների ներկա մակարդակին։ Ինչպե՞ս եք գնահատում տարբեր ոլորտներում Հայաստանի և Ֆրանսիայի համագործակցությունը և ո՞ր ոլորտներում եք տեսնում փոխգործակցությունը խորացնելու ներուժ։
- Մեր երկու երկրների միջև հարաբերությունները բացառիկ են, և ձևավորվել են ընդհանուր պատմության ընթացքում՝ ունենալով երջանիկ, բայց նաև առանձնապես ցավալի պահեր։ Այսօր այդ հարաբերությունները զարգանում են ինչպես երկու կառավարությունների, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների միջև:
Ֆրանսիան վճռականորեն աջակցում է պարոն Փաշինյանի կառավարության կողմից Հայաստանում ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և երկրի տնտեսության զարգացմանն ուղղված ջանքերին։ Հայաստանի կողմից ժողովրդավարական մոդելի խիզախ ընտրությունը պետք է ստանա աջակցություն, ինչին մենք հավատարիմ ենք միջազգային հանրության այլ անդամների և Եվրամիության հետ միասին:
2021 թվականի դեկտեմբերին ստորագրեցինք նաև տնտեսական համագործակցության հավակնոտ ճանապարհային մի քարտեզ, և վերջերս Փարիզում կազմակերպեցինք «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» ֆորումը, ինչպես նաև Երևանում բացեցինք Զարգացման ֆրանսիական գործակալության գրասենյակ։ ԶՖԳ-ն արդյունավետ երկխոսություն է վարում Հայաստանի իշխանությունների հետ՝ իրականացնելու նոր ծրագրեր, մասնավորապես, ջրի և կայուն էներգիայի ոլորտներում: Անցած տարի զգալիորեն աճել են մեր երկկողմ առևտրի ծավալները
Մեր երկկողմ առևտուրը զգալիորեն աճել է անցյալ տարի, և մենք աշխատում ենք այնպես անել, որ այս միտումը շարունակվի, այդ թվում՝ աջակցելով ֆրանսիական ընկերություններին, որոնք ցանկանում են ներդրումներ կատարել Հայաստանում, ինչպիսիք են Վեոլիան, Պեռնո Ռիկարը, Քարֆուրը և Ամունդի-Ակբան:
Ինչ վերաբերում է պաշտպանությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում պաշտպանական առաքելության հիմնումը պետք է հնարավորություն տա խորացնել մեր երկկողմ համագործակցությունն այս առանցքային ոլորտում։
Վերջապես, մշակութային և կրթական համագործակցության ոլորտում մենք ցանկանում ենք հիմնվել ՀՖՖՀ-ի՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանի վիթխարի հաջողության վրա, ինչպես նաև Հայաստանում բացում ենք Ֆրանսիական ինստիտուտ, որը թույլ կտա ստեղծել հարուստ մշակութային ծրագիր՝ միաժամանակ առաջարկելով Ֆրանսերենի դասընթացներ բոլոր մակարդակների համար։ Հարկ է նաև նշել մեր ուշագրավ համագործակցության զարգացումը ֆրանկոֆոնիայի, գիտության, մշակույթի, սպորտի և ժառանգության ոլորտներում, որոնք վկայում են Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բացառիկ դինամիկայի մասին, ինչին ես խորապես հավատարիմ եմ։
- Տիկին նախարար, կխնդրեի անդրադառնալ հայ ժողովրդի, ինչու ոչ՝ նաև համայն մարդկության համար մի կարևոր հարցի ևս։ Մի քանի օրից լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Որպես Ցեղասպանությունը ճանաչած և դատապարտած երկրի արտաքին գործերի նախարար՝ ո՞րն է Ձեր ուղերձն աշխարհին և հատկապես Թուրքիային, որպեսզի ապագայում մարդկության դեմ նման ոճրագործությունները չկրկնվեն։
- Ապրիլի 24-ին, ինչպես յուրաքանչյուր տարի, ոգեկոչեցինք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որը Ֆրանսիան օրենքով պաշտոնապես ճանաչել է 2001 թվականի հունվարի 29-ին։ Հարգանքի այս տուրքն առավել մեծ հանդիսավորություն է ստացել 2019 թվականին Ֆրանսիայի նախագահի կողմից Հանրապետության հիշատակի միջոցառումների ցանկում ներառվելուց ի վեր։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT